Մաս 73.

403 190 6
                                    

Գայանեն իջնում է աստիճաններով ներքև և մտնում խոհանոց:Հորեղբոր կինը՝ Էլիան, նախաճաշ է պատրաստում:Աղջիկը ժպտում է և մոտենալով կնոջը՝ համբուրում այտը:Էլիան շրջվում է և տեսնում նրան:

Ups! Gambar ini tidak mengikuti Pedoman Konten kami. Untuk melanjutkan publikasi, hapuslah gambar ini atau unggah gambar lain.

Գայանեն իջնում է աստիճաններով ներքև և մտնում խոհանոց:Հորեղբոր կինը՝ Էլիան, նախաճաշ է պատրաստում:Աղջիկը ժպտում է և մոտենալով կնոջը՝ համբուրում այտը:Էլիան շրջվում է և տեսնում նրան:

-Բարի լույս:

-Բարի լույս, Գա՛յ ջան:Ո՞նց ես քնել:

-Շատ լավ:

Սևահերը նստում է սեղանի շուրջ, իսկ Էլիան շարում է ափսեները սեղանին:

-Նարեկը դեռ արթուն չի՞:

-Չգիտեմ, Գա՛յ:Կբարձրանա՞ս վերև:Ինձ թվում ա՝ եթե մինչև հիմա մեքենայի մեջ չի, ուրեմն էսօր դասի գնալու նպատակ չունի:

-Կգնամ հիմա:

Աղջիկը ոտքի է կանգնում և ցանկանում դուրս գալ խոհանոցից, սակայն ժամանում է եղբայրը:Կինը շարունակում է սեղան գցել:

-Դասի չես գալու՞, Նա՛ր:

Տղան կանգնում է քրոջ առջև, սպասում, մինչ նա կշրջի այտը:Գայանեն այդպես էլ անում է, ինչից հետո Նարեկը համբուրում է նրան և առաջանում:Սևահերը քայլում է նրա հետևից, նստում նրա առաջ և հարցնում.

-Կպատասխանե՞ս, Նա՛ր:

Երիտասարդը տրորում է սև աչքերը և դիմում քրոջը.

-Էրեկվա դեպքերից հետո դու դասի գնալու ցանկություն ունե՞ս:

-Հա, իմ հետ ոչ մի արտասովոր բան չի կատարվել:

-Մնա տունը:Ես չեմ գնալու, քեզ առանց ինձ ոչ մի տեղ գնալ չի կարելի:

Էլիան դնում է սեղանին հացը և կանգնում նրանց գլխի վերևում:

-Նա՛ր, բայց քննություններ ունեմ, եթե բացակայեմ...

-Գա՛յ, ես չեմ գնալու, իսկ դու մեքենա վարել չգիտես:Ընկերուհիներիդ կհավաքես մեր տանը, կզբաղվեք:

Իրականության Սահմաններին Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang