Հայրն աղջկան տեսնում է աստիճանների առջև և բարի ժպիտով հարցնում.
-Խի՞ սենյակումդ չես, Վիլյա՛:Չես ուզու՞մ քնել:
-Ուղղակի իջել եմ ջուր խմելու:
-Ժաննան ու Արմինեն վերևում ե՞ն:
-Հա, Արմինն էսօր մեր տանը կմնա, դեմ չես, չէ՞:
Դուստրը ստիպում է մկաններին ձգվել և ժպտալ:
-Չէ, ինչքան կցանկանա, թող՝ մնա:
-Մերսի, պա՛պ ջան:
Աղջիկը մոտենում է և ջերմ համբույր թողնում հոր այտին, ապա հետ քաշվում և գնում խոհանոց:Հայրը մտահոգ հայացքով նայում է դստեր հետևից, հոգոց հանում:
-Ի՜նչ դժվար տարիք ա:
Նա գլուխը շարժում է աջից ձախ և բարձրանում աստիճաններով վեր:
***
Բոլորը նստած են սեղանի շուրջ, ծիծաղում են բարձր ձայնով, ուտում համեղ ուտեստները, խմում բնական հյութ:
-Էնպիսի տպավորություն ա, որ հատուկ իմ վրա ծիծաղելու երեկո եք կազմակերպել:
Սևահեր երիտասարդը փնթփնթում է մուննաթով և դեմքի դժգոհ արտահայտությամբ:
-Լավ, Նա՛ր, մի՛ նեղացի, քսան տարի իրար չենք տեսել, չենք ճանաչել, հիմա հոպարենք չպատմե՞ն, որ իմանամ:
Գայանեն փորձում է սփոփել տղային, նայում հորեղբորը և նրա կնոջը:
-Իմանա՜ս...Իմանաս, թե ոնց էի փոքր ժամանակ գիշերն արթնանում ու գարշոկ նստելու փոխարեն՝ տոպրակի մեջ թեթևանու՞մ:
Կրկին նրա բողոքական հայացքը և տոնը, իսկ բառերից հետո բոլորը կրկին ծիծաղում են:
-Ես ձեր հետ հաց չեմ ուտում:Բարի ախորժակ:
Հայրը դիմում է որդուն, երբ նա վեր է կենում սեղանից, աթոռը հրում առաջ և ցանկանում գնալ.
-Կերար, վերջացրիր, նոր ե՞ս ասում:
-Մի՛ սկսի, Նարե՛կ:
Բայց նա ոչ ոքի ասածին ուշադրություն չի դարձնում, հեռանում է հյուրասենյակից:
YOU ARE READING
Իրականության Սահմաններին
Teen FictionԱղջիկը հարցնում է՝ ձեռքի թեթևակի շարժումով մաքրելով գլորվող աղի կաթիլը. -Իսկ որտե՞ղ ես կարողանում գտնել ու ճանաչել ինքդ քեզ: Հնչում է միանգամայն հակիրճ պատասխան. -Իրականության սահմաններին: