[ Zedd ft. Selena Gomez - I want you to know ]
Ակումբում տիրում է տոթ մթնոլորտ:Արդեն պարզ է. ում համար՝ շոգ, ում համար՝ կրքոտ, ում համար՝ անջատված իրավիճակ:Վերջինիս մեջ է գտնվում հարգարժան Վիլյան, ինչու՞ ոչ, նաև՝ ընկերուհին:Նրանք շարժվում են երգի ռիթմերին համապատասխան, նրանց չի հուզում, որ հագել են կարճ զգեստներ, որ ակումբի երիտասարդության ութսունինը տոկոսի աչքերն իրենց վրա են, չեն մտածում խմելու և հարբելու հետևանքների մասին:Նրանց ընդհանրապես չի հուզում այն փաստը, որ նրանց չի հուզում:Եվ այժմ սեղաններից մեկին դրված բջջայինն անընդհատ զանգի ազդանշաններ է տալիս:Ավա՜ղ, պատասխան չկա:Իսկ բարի մոտ նստած է մոտ քսանյոթից քսանութ տարեկան գեղեցիկ երիտասարդ, ում սև աչքերը երկու աղջիկների վրա են:Խմում է սառույցով վիսկի, ապա շրջվում դեպի բարմենը, ով ճերմակ սրբիչով չորացնում է ապակե բաժակները:
-Առաջին անգամ ե՞ն էստեղ:
Գլխով ցույց տալով Վիլյայի և Արմինեի ուղղությամբ՝ հարցնում է նա:
-Ես կասեի՝ առաջին անգամ են մտնում էս ասպարեզ:
Քմծիծաղով տալով պատասխանում է համակրելի տղան, ապա ավելացնում վիսկին առջևում նստածի բաժակի մեջ:Երիտասարդի աչքը չի կտրվում ընկերուհիներից:
***
-«Ինչ-որ խորհրդավոր, բայց, միևնույն ժամանակ, շատ բան ասող հայացք կար իրա կապույտ աչքերում:Չեմ կարող բացատրել, թե ներսումս ինչ զգացողություն էր տիրում, որովհետև երբեք էդպիսի իրավիճակում չէի հայտնվել:Ինքն իրան շատ անտարբեր էր պահում իմ հանդեպ էն դեպքում, որ ես սովոր եմ շրջապատված լինել տղաների ուշադրությամբ:Տղայի պահվածքն ինձ գցել ա մտածմունքների մեջ:Չնայած անտարբերության հետ մեկտեղ՝ հոգնած էր ու տանջված, ինչը ես շատ լավ եմ նկատում:Ծանոթ երևույթներ են:Իսկ կարող ա՞ մենակ աչքերը կապույտ չեն»:
Վերջին նախադասությունը գրելիս Գայանեն կանգ է առնում, ապա քմծիծաղ տալիս իր գրած մտքի վրա:
-Ի՞նչ ես դուրս տալիս, Գա՛յ:
Պատռելով օրագրի էջը՝ վեր է կենում և գցում աղբարկղը:
YOU ARE READING
Իրականության Սահմաններին
Teen FictionԱղջիկը հարցնում է՝ ձեռքի թեթևակի շարժումով մաքրելով գլորվող աղի կաթիլը. -Իսկ որտե՞ղ ես կարողանում գտնել ու ճանաչել ինքդ քեզ: Հնչում է միանգամայն հակիրճ պատասխան. -Իրականության սահմաններին: