Գրեթե երկար ժամանակ է, ինչ սևահերը նստած է լսարանում, սակայն ոչինչ չի խոսում:Միայն ուսումնասիրում է հոգեբանության գիրքը, թերթում էջերը և կանգ առնում:Անմիջապես շրջվում է դեպի Արմինեն, ապա նայում Վիլյային և սկսում խոսել.
-Վաղը բոլորս գնալու ենք մեր դաչա, էլ ոչ մի առարկում:
Նա արտաբերում է մեկ շնչով և կրկին պտտվում:Ընկերուհիները զարմացած և ուշադրությամբ նրան են նայում, վայրկյաններ շարունակ փորձում մարսել նորությունը:Վիլյան ձեռքը տեղադրում է աղջկա ճակատին և հարցնում.
-Տաքություն ունե՞ս, Գա՛յ:
-Չէ, խի՞:
Արմինեն պտտեցնում է աչքերը, հոգոց հանում:Վիլյան թոթվում է ուսերը, նայում ընկերուհուն, ապա՝ Գայանեին և պատասխանում.
-Ուղղակի մի պահ քեզ տարօրինակ դրսևորեցիր:
-Ուղղակի զգուշացրի, որ հասցնեք պատրաստվել ճանապարհ ընկնելու համար:Հա, ի դեպ, քո քուրն էլ ա գալու, Վի՛լ:
Հանգիստ տոնով տեղեկացնում է սևահերը և այս անգամ նույնպես շրջում հայացքն առանց պատասխանի սպասելու:Արմինեն հարցնում է անտարբերությամբ.
-Իսկ դու միշտ ե՞ս անկանխատեսելի:
-Անկանխատեսելի կլինեի էն ժամանակ, երբ վաղը առավոտյան ժամը ութին Նարեկը զանգեր ու ասեր, որ իջնեք, քանի որ ինքը սպասում ա ներքևում:Իսկ ես ձեզ զգուշացնում եմ:Շնորհակալություն հայտնեք:
Գայանեն կեղծ ժպիտ է ցուցաբերում:
-Այսինքն, Նարեկը մեր հետ ա՞ լինելու:Ինչ-որ առիթ կա՞:
-Ասեմ ավելին, Արսենն ու...
Օրիորդը խորը շունչ է քաշում, ապա հնչեցնում անունը.
-...Հայկը նույնպես միանալու են մեզ:Առիթը կայանում ա լավ ժամանակ անցկացնելու մեջ:
-Ես չեմ գալիս:
Արմինեն հնչեցնում է մուննաթով և մեջքով հենվում նստարանին:Գայանեն թոթվում է ուսերը:
YOU ARE READING
Իրականության Սահմաններին
Teen FictionԱղջիկը հարցնում է՝ ձեռքի թեթևակի շարժումով մաքրելով գլորվող աղի կաթիլը. -Իսկ որտե՞ղ ես կարողանում գտնել ու ճանաչել ինքդ քեզ: Հնչում է միանգամայն հակիրճ պատասխան. -Իրականության սահմաններին: