Մաս 78.

518 186 12
                                    

Երբևէ զգացե՞լ եք անձրևի սառնաշունչ բույրը:Երբևէ ցանկություն առաջացե՞լ է հայտնվել դրա տակ՝  մի քանի րոպեով փակելով աչքերը և ազատ թողնելով ձեռքերը:Առաջացել է:Եվ այժմ կապուտաչյան նյարդայնանում է դրա պատճառով:

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Երբևէ զգացե՞լ եք անձրևի սառնաշունչ բույրը:Երբևէ ցանկություն առաջացե՞լ է հայտնվել դրա տակ՝ մի քանի րոպեով փակելով աչքերը և ազատ թողնելով ձեռքերը:Առաջացել է:Եվ այժմ կապուտաչյան նյարդայնանում է դրա պատճառով:

-Դու ոչ մի տեղ դուրս չես գալու:Տեսել ե՞ս՝ ինչ ջրհեղեղ ա:

-Ես ուզում եմ:

Սևահերը մի քանի անգամ քաշում է դռան բռնակը, սակայն ոչ մի օգուտ:Կապուտաչյան բարձրացնում է ձայնը.

-Երբ իմ հետ ես, մոռացի «Ես ուզում եմ», «Ինձ կարելի ա», «Դու չես ասելու» արտահայտությունների մասին:

Աղջիկը գրեթե կոտրում է դուռը, բայց այժմ տղային հուզում է սիրելիի պահվածքը, ոչ թե թանկարժեք մեքենան:Հայկը փակում է աչքերը և հոգոց հանում:Նրանք այնքա՜ն ծիծաղելի են. միմյանց բացակայությունը չեն հանդուրժում, բայց ներկայությունը նույնպես տանել չեն կարող:

-Ջարդի, ջարդի:

Գայանեն ուժեղ հարվածում է դռանը և հետ ընկնում նստատեղին:Աղջկա հոնքերը հավաքվել են, աչքերը նայում են մեկ կետի ուղղությամբ, ձեռքերը ծալված են որովայնի առաջ:Նրա բջջայինին հաղորդագրություն է գալիս, նա անմիջապես կարդում է:

«Հայկը քեզ տարել ա քաղաքին ծանոթացնելու»:

Երիտասարդը մոտեցնում է երեսն ընկերուհուն, քմծիծաղ տալիս և հարցնում.

-Լու՞րջ, Գա՛յ:Էսքան կապրիզ անելուց ու դուռը ջարդելու փորձեր անելուց հետո դու ե՞ս նեղանում:

Սևահերը նայում է ապակուց դուրս, խոսում ցածր ձայնով.

-Ես չեմ ուզում քո հետ մնալ:

-Գնա անձրևիդ մոտ:Բայց ասեմ, որ ինքը ո՛չ ժամանակ ա անցկացնելու քո հետ, ո՛չ պատմելու ա իրա կյանքը, ո՛չ...

Երիտասարդը կանգ է առնում և լկտիաբար ժպտում:Նա արմունկով հենվում է իրեն և Գայանեին բաժանող կաշվե հատվածին և ուշադրությամբ ուսումնասիրում աղջկա դիմագծերը:Այնպիսի ուշադրությամբ, ասես առաջին անգամ է տեսնում:

Իրականության Սահմաններին Where stories live. Discover now