Քաղաքում արևը ծագում է սկսած ժամը յոթից:Միգուցե մի փոքր ուշ, չէ՞ որ աշուն է տիրում:Եվ ընդամենը մի քանի օր, և ավարտին է մոտենալու սեպտեմբեր ամիսը՝ վերջ դնելով սկզբնական աշնանը:
Յուրաքանչյուր տանը վառվում են լույսեր, լսվում է հեռուստացույցի ձայնը, ընկնող կամ շրխկացող սպասքեղենի աղմուկը, փողոցներում խլացնում են ավտոմեքենաների անտանելի ազդանշանները և այլն:Ոմանք շտապում են աշխատանքի՝ նյարդային դեմքի արտահայտություններով, մյուսները դեռ քնած են և միտք չունեն արթնանալու:Ինչպես ցանկանում է անել շիկահերը, սակայն ապարդյուն...Արմինեի բարձր բղավոցը նրան թույլ չի տալիս վայելել քաղցր քունը և հիանալ երազով:-Հիմա՛ր:Ո՞նց:Խի՞ էրեկ ներս թողեցի:Ապուշ ես դու, Արմինե՛, կատարյալ ապուշ:
Սևահեր օրիորդը քայլում է սենյակով ձախից աջ և թեթևակի հարվածում գլխին:Արսենը կամաց-կամաց բացում է իր լուսավոր, շագանակագույն աչքերը և անտեղյակ հայացքով նայում շուրջը՝ բարձրացնելով գլուխը վեր:Արմինեն, ծածկոցը քաշելով տղայի մարմնից, հրամայում է.
-Վերջապես արթնացար, վեր կաց:
-Էստեղ շատ հարմար ա:
Շիկահերը գլուխը կրկին իջեցնում է ճերմակ բարձին:
-Արսե՛ն, լավ չե՞ս:Էրեկ խմած էիր, բայց հիմա սթափ ես:Երևի...
-Երևի...
Արսենը կրկնում է, փակում աչքերը:
-Վեր կաց, Արսե՛ն, եթե քեզ իմ սենյակում տեսնեն, վաղը մեր բոլոր ծանոթները գալու են իմ ու քո թաղման արարողությանը:
Աղջիկը կռանում է և սկսում թափահարել տղային անկողնու մեջ:
-Էդքան դաժան են, որ պանիխիդա էլ չեն անելու՞:
Լսվում է դռան թակոցը, Արմինեն վախեցած նայում է դրա ուղղությամբ:Արսենն անտարբեր է:
-Ո՞վ ա:
-Ուշանում ես դասից, Արմինե՛, դեռ պատրաստ չե՞ս:
-Ը-ըմ...Չէ, մա՛մ ջան, կես ժամից կիջնեմ ներքև:
ESTÁS LEYENDO
Իրականության Սահմաններին
Novela JuvenilԱղջիկը հարցնում է՝ ձեռքի թեթևակի շարժումով մաքրելով գլորվող աղի կաթիլը. -Իսկ որտե՞ղ ես կարողանում գտնել ու ճանաչել ինքդ քեզ: Հնչում է միանգամայն հակիրճ պատասխան. -Իրականության սահմաններին: