Աշխարհում կա ավելի տհաճ բան, քան առավոտյան ստիպված շուտ արթնանալը։ Արդեն ժամը 5-ն էր, երբ հնչեց զարթուցիչի ձայնը։ Լիկան արթնացավ, բայց չկարողացավ կանգնել անկողնուց։ Ոտքը ուռել էր, կապտել, երևում էր լուրջ վնասվել էր, բայց դե ե՞րբ էր ուշադրություն դարձնում սենց բաներին, որ հիմա դարձներ։ Բայց դե ինքն էլ էր հասկանում, որ լուրջ վնասել էր ոտքը, որոշեց պարզապես պինդ կապել, ու չգնալ վազելու, ուղղակի քայլել։ Դեպի այգի գնացող ճանապարհին հասկացավ, որ սոված էր, ինչպես միշտ չէր կարողանում հաղթահարել քաղցը։ Նստեց ու մի ամբողջ տուփ շոկոլադը կերավ, երբ ինչ-որ մեկը նստեց կողքը։ Ուրվականի հայացքով գլուխը թեքեց և նայեց այդ համարձակին։
«Նորից այս չստացվածը»,- մտածեց Լիկան, բայց դե նա չէր պատրաստվում ոտքի կանգնել, քանի որ իր համառությունը իր ուժերից մեկն էր։ Բայց չէր էլ պատրաստվում լռել։- Երևի գնամ ստուգեմ տեսությունս, արդեն նստարանները դատարկ են երևում։
Բայց տղան լուռ էր։ Այդ լռությունը հունից հանում էր Լիկային։ Նա շարունակեց։
- Աչքիս ինչ-որ բաներ էր երևում։ Օրինակ տարօրինակ մի հատ մարդ եկել է կողքս նստել առանց հարցնելու, թե կարելի՞ է, չի՞ խանգարում։
- Ես այստեղ ուզեցի, այստեղ էլ նստեցի։
- Ես էլ եմ շատ բան ուզում։
- Դե բա իրականացրու։
- Վստա՞հ ես, որ կձգես մինչև վերջ,- ու ոտքի կանգնեց,- մյուս անգամ հեռու կմնաս ինձնից, թե չէ... չես մնա կտեսնես ինչ կանեմ։Լիկան չէր էլ ուզում պատկերացներ թե ինչ օրը կգցեր այդ տղային, եթե մի անգամ էլ հանդիպեր։ Գնաց տուն, լողացավ, իրեն գեղեցկացրեց ու գնաց քոլեջ։ Ոտքը ավելի էր կապտել։ Լիկայի մոտ տարբեր վարկածներ կային, որից առաջինը ոտքը դուրս էր ընկել, բայց դե այդ դեպքում կերևար, միգուցե կոտրվել էր, բայց դա էլ չէր։ Ուստի ոտքը ձգելով առաջ էր շարժվում։
- Լիկա՞, ինչ-որ բան է պատահել։ Ի՞նչ է պատահել ոտքիդ։
- Ոչ մի բան։
- Բա ինչի՞ ես նման ձև քայլում։
- Քե՞զ էի հարցնելու ինչպես քայլեմ։Այդ աղջիկը գնաց։ Լիկան էլ սկսեց ինքն իրեն խոսել.
- Դե դու չես կարող մարդկանց հետ նորմալ խոսել, առանց կոպտելու չէր լինի չէ՞։ Վայ, Լիկա։ Դու անուղղելի ես։
Լիկան կոպտում էր բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր որ մտահոգվում էին իր մասին, բայց դե նա լավ գիտեր, որ ամեն ինչ ձևական էր։ Նա դադարել էր ինչ-որ մեկին հավատալ ու վստահել։
Մուննաթ դեմքով մտավ դասարան։- Լիկա, գնացե՞լ ես տնօրենի մոտ,- քանի որ նախորդ օրը ինքը «քաջագործություն» էր գործել, ու լավ հասկանում էր ինչ էր արել ու ինչու։
- Չէ։
- Չե՞ս ուզում գնաս, թե՞ վախենում ես։
- Մի հատ դեմքիս նայեք, այդքան վախեցողի նման եմ։ Ընդհանրապես ինչի պետք ա մտնեի դասարան, որ հիմա էլ ենթադրություններ անեիք։Լիկան դուրս եկավ դասարանից, դուռն էլ «ջարդեց»։ Գնաց տնօրենի մոտ։ Թխկացրեց դուռը և ներս մտավ։
- Կարելի՞ է։
- Ներս արի Լիկա։
- Լավ, եկա։Ներս մտավ ու նստեց։
- Լիկա, սա էլ ո՞րերորդ դեպքն էր քո մասնակցությամբ։
- Դե, դրա համար բարձրագույն մաթեմատիկա պետք է իմանամ։ Իսկ ես դեռ 18 տարեկան եմ։ Ուզու՞մ եք գնամ ընկեր Պետրոսյանին հարցնեմ,- ընկեր Պետրոսյանը նրան մաթեմատիկայի ուսուցչուհին էր։
- Լիկա,- մի քիչ բարձր տոնով ասաց տնօրենը։
Եթե տնօրենը կախված չլիներ Լիկայի քեռուց(ով հովանավորում էր քոլեջը) միգուցե արդեն Լիկային դուրս արած լիներ քոլեջից։ Լիկան ամենաանկարգ, անկարգապահ, ամենախելացի ու ամենաուժեղ աշակերտն էր։ Լիկայի համար կարևորը իր հանգստությունն էր, նա չէր նեղացնի մեկին, ով իրեն ոչինչ չէր արել։- Լսում եմ տիկին Ամիրխանյան։ Ինչ-որ բան այն չէ՞։
- Բայց, ի՞նչն է նորմալ։ Դու հասկանու՞մ ես ինչ ես արել։
- Հա։
- Հետո՞։ Մինչև երբ պետք է շարունակվի քո այս պահվածքը։
- Մինչև ավարտեմ քոլեջը։Լիկայի ինքնավստահ պահվածքը հունից հանում էր այդ ծեր կնոջը։ Նրա դեմքի կնճիռները արտացոլում էին նրա ծանր կյանքը, իսկ աչքերի տակ ընկած փոսերը ' չքնելու մասին։
- Լավ, հարցիս պատասխանիր։
- Կփորձեմ։
- Լիկա,- կիսագոռալ ասաց տնօրենը։
- Ընկեր Ամիրխանյան, ես ձեզ լավ լսում եմ, կարիք չկա գոռալու։
- Ինչու՞ ես դանակով պատռել քո հետ նույն քոլեջում սովորող տղայի մեքենայի անվադողերը։
- Այս ինչ պատմություն ասացիք։ Ավելի «կարճ» հարց չէի լսել։
- Հարցիս պատասխանի։
- Տենց էր պետք։
- Դու հասկանու՞մ ես ինչեր ես խոսում։
- Ի՞նչ արժեն այդ անվադողերը։ Ասեք, գումարը տանեմ, տամ։
- Հարցը գումարը չի։ Այդ տղան ընդհանրապես գումարի կարիք չունի, հարցն այն է թե ինչու։
- Իսկ ինքն ի՞նչ է ասել։
- Ասել է, որ չգիտի, չի էլ հասկանում քեզ ինչ է արել, որ նման ձև ես վարվել։
- Դե ուրեմն լավ եմ արել։
- Այսինքն։
- Երբ որ ինքը նորմալ պատասխան կտա, այն ժամանակ կկանչեք ինձ։ Իսկ հիմա, կներեք, ես պետք է հապշտապ վազեմ դասի, թե չէ ընկեր Մարգարյանը կբարականա, իսկ մեր քոլեջը նրա նման ուսուցիչներին կարոտ է։ Ի՞նչ ենք անելու, եթե նա բարկանա,- հեգնանքով ասաց Լիկան ու իրենից գոհ դուրս եկավ տնօրենի մոտից։
ВЫ ЧИТАЕТЕ
Արյունոտ Երազանք
RomanceԻնչպես կվարվեիք, եթե ընտրություն լիներ Ձեր երազանքի ու սիրելիի միջև։ Ո՞րը կընտրեիք։ Եկեք տեսնենք, թե ինչու ընտրության առաջ կկանգնի և որ տարբերակը կընտրի հերոսուհին։