Արդեն մեկ ամիս էր անցել։ Լիկան խելագարի նման մարզվում էր։ Ամբողջ ուժով հարվածներ էր հասցնում պատին փակցրած նկարին։ Նկարում ոչինչ չկար, սպիտակ թուղթ էր, վրան հարցական դրած։ Նա խելագարված խփում էր պատին ու չէր էլ նկատում ոչինչ, ոչ հեռախոսի զանգը, ոչ ձեռքերի արյունը։ Ու այդ ժամանակ ներս է մտնում Լիկայի քեռին։
- Կարո՞ղ ես մի րոպե հանգստանալ։ Քեզ համար սնունդ եմ բերել։
- Չէ քեռ, ես պետք է ամեն րոպե պարապեմ ու շատ ուժեղ լինեմ։
- Ի՞նչ ուժի մասին ես խոսում, երբ ձեռքերդ վնասված են։
- Այս վերքը կբուժվի, բայց հոգուս վերքը ' ոչ։
- Լիկա ժամանակը կբուժի վերքեդ։
- Քեռի ինչեր ես ասում։ Ախր գոնե այնպիսի մարդու ասա այս խոսքերը, ով քեզ չգիտի։ Դու ինքդ ատում ես այդ խոսքերը, որովհետև լինում են դեպքեր, երբ ժամանակը չի բուժում վերքերը։ Քեռի, ես գիտեմ, որ քո հոգու խորքում մի փոքր անկյունում դու պահում ես քո վշտերը, չնայած այսքան տարի է անցել։
- Դու չես կարող հետ բերել Մհերին։
- Բայց ես կարող եմ ոչնչացնել նրան, ով սպանել է։ Քեռի, ի՞նչ-որ նորություն կա։
- Չէ։
- Քեռ, ամեն ինչ արա, որ Մհերի դին զննող բժիշկը, բուժքույրը, ոստիկանը մի խոսքով բոլոր-բոլորը ովքեր որ եզրակացրել են, որ դա ինքնասպանություն է, բոլորը պետք է հեռացվեն աշխատանքից, ու հետո հարցաքննեք, բայց տղաներին ասա, որ դեմքերը փակ լինի։
- Հիմա չէ։ Ընդամենը համբերիր։ Խոստանում եմ ամենաշատը մի ամիս հետո քեզ ասեմ, թե ով է սպանության հեղինակը։
- Լավ քեռ ջան։ Կտանե՞ս ինձ տուն։
- Իհարկե։ Արի սնվի որ գնանք։Երբ որ Լիկան տուն գնաց, տան բակում Նարեկին տեսավ։
- Բարև,- ասաց Նարեկը։
- Բարև։
- Ինչպե՞ս ես քեզ զգում։
- Լավ եմ, դու՞։
- Ես էլ։ Լիկա, հետդ խոսելու բան ունեմ։
- Ի՞նչ։ Այսինքն ինչ եմ ասում արի գնանք ասա։
- Արի,- Նարեկը բռնեց Լիկայի ձեռքից։ Լիկան ամբողջ մարմնով քարացավ, որովհետև ցավն անտանելի էր, մանավանդ որ դեռ արյուն էր գալիս, իսկ ինքը չէր էլ նկատում,- Լիկա, ի՞նչ պատահեց, ինչու՞ կանգ առար։
- Ձեռքս, պարտադիր է բռնես ձեռքս։
- Նեղացրեցի՞ քեզ։ Կներես, չէի ուզում։ Չէի պատկերացնում, որ կնեղացնեմ քեզ ձեռքդ բռնելով։ Կներես։
- Դե չէ, ուղղակի, լավ ոչ մի բան, արի գնանք։Լիկան նկատել էր, որ իր հայացքը նեղացրել էր Նարեկին, նա արդեն Նարեկի ընկերն էր, բայց չէր ուզում ասի, թե ինչի չկարողացավ շարժվել։
Ուստի նա բռնեց Նարեկի ձեռքից ու առաջ շարժվեցին։- Ու՞ր ենք գնում։
- Եսիմ, ու՞ր ես ուզում, ասա գնանք։
- Դե արի գնանք մի վայր, որտեղ մարդ չի լինի, ատում եմ մարդկանց։
- Լիկա, ինչի՞ ես այդպես խոսում։ Ի՞նչ-որ մեկը նեղացրել է քեզ։
- Մի հատ ինձ նայիր, ո՞վ կհամարձակվի ինձ նեղացնել։
- Լիկա, դու շատ կոպիտ աղջիկ ես։
- Գիտեմ։
- Ու վատը։
- Գիտեմ։
- Ու դաժան։
- Գիտեմ։
- Ու անսիրտ։
- Դա էլ գիտեմ։
- Բայց ուրիշների կարծիքով։
- Գիտեմ, մի րոպե, այսինքն։
- Դու ինձ համար լավն ես։
- Ե՞ս։ Ինչի՞։
- Եթե նույնիսկ դու դաժան ես, անսիրտ ու վատը, ես քեզ այդպես էլ սիրում եմ։
- Դե դրա համար էլ դու իմ խմբում ես։
- Լիկա, ինձ վստահու՞մ ես։
- Իհարկե։
- Կա՞ն բաներ, որ թաքցնում ես։
- Այսինքն։ Կարճ ասա, առանց հարցականների։
- Դե Լիկա, շուրջ բոլորս Մհեր անունն են ասում։ Ո՞վ է Մհերը, ի՞նչ կապ ունի քեզ հետ։ Ու՞ր է հիմա ինքը։Հանկարծ Լիկան կանգնեց ու ասաց.
- Եթե ուզում ես մենք շարունակենք շփվել իրար հետ, ուրեմն մոռացի այդ անունը, ջարդիր բոլորի բերանը, ով կտա նրա անունը։ Ամբողջ քոլեջում միայն մի Մհերի մասին կարող են խոսել։ Ուրիշ Մհեր չկա, ուրեմն քեզ թույլ եմ տալիս արա այն ամենը, ինչ կուզես, եթե հանկարծ լսես նրա մասին։
- Լիկա, այնպես ես խոսում, իբր ես մի խելոք տղա եմ, մի վայրենի էլ ես եմ։Հանկարծ Լիկայի արցունքոտ աչքերը ժպտացին Նարեկւն։ Ու Լիկան սկսեց ծիծաղել։
- Հն։
- Վայրենին գտել է վայրենուն։
- Հա😂։
- Արի պայմանավորվենք, որ իրարից ոչինչ չենք թաքցնի, ես խոստանում եմ ասել քեզ ամեն բան, ինչը կկատարվի ինձ հետ, բացի մի բանից, իսկ ինչը կատարվել է մեզ հետ անցյալում, դա կմնա անցյալ։
- Իսկ այդ մի բանը ինչի՞ չես ասի։
- Որովհետև դա իմ երազանքն է, իմ արյունոտ երազանքը, իսկ երազանքներիս մասին չեմ սիրում խոսել։
- Հասկանում եմ։
- Հա ու... եթե քեզ ինչ-որ նորություն է պետք իմ մասին, ինձնից հարցրու, միայն ես քեզ ճիշտը կասեմ։ Հիմա կարող ես ջնջել այն ամենը, ինչը քեզ ասել են այլ աշակերտները իմ մասին։
Իմ սիրելի ֆուտբոլային թիմը ոչ թե Barcelona- ն է, այլ Real Madrid- ը ուղղակի իրենք պատահմամբ լսել էին, որ իմ սիրելի ֆուտբոլիստը Messi- ն է, ու սխալ էին եզրակացնել։
Ամենաշատը սիրում եմ շոկելադ, մասնավորապես Mars։ Մտածել են, որ Kit-Kat եմ շատ սիրում, որովհետև ստիպել եմ ինձ համար 100 հատ Kit-Kat գնեն։
Սիրելի խմիչքս գարեջուրն է, ոչ թե գինին։
Սիրելի գազավորված ըմպելիքը Coca-Cola-ն, ոչ թե Pepsi-ն։
Դե սիրելի երգիչի անունը ճիշտ են ասել ' Егор Крид, բայց սիրելի դերասանը ' Cillian Murphy, Ian Somerholder,Joseph Morgan-ը, նույնիսկ չեմ էլ հիշում քեզ ինչ դերասանի անուն էին ասել։
Ազատ ժամանակ սիրում եմ երազել, այլ ոչ թե պարապել։
Իմ սիրելի մեքենայի մակնիշներն են Dodge, Mercedes, Audi։
Սիրելի երկիրը ' Հարավային Կորեան, ոչ թե Եգիպտոսը։
Եթե էլի ինչ-որ հարց մնաց ասա պատասխանեմ։ Ինչպես հասկացար բացի մի հատից մնացածը սխալ են ասել։
ВЫ ЧИТАЕТЕ
Արյունոտ Երազանք
RomanceԻնչպես կվարվեիք, եթե ընտրություն լիներ Ձեր երազանքի ու սիրելիի միջև։ Ո՞րը կընտրեիք։ Եկեք տեսնենք, թե ինչու ընտրության առաջ կկանգնի և որ տարբերակը կընտրի հերոսուհին։