- Լիկա, Լիկա, Լիկա,- ամբողջ տնով անունը կարծես երաժշտություն դարձրած ասում էր Սյուզին։
- Ի՞նչ ա։
- Արթու՞ն ես։
- Չէ։
- Լավ դե երբ արթնանաս արի իջնի նախաճաշելու։
- Լավ։Կես ժամ հետո նորից լսվեց նույն խոսքերը։
- Լիկա, Լիկա, Լի...
- Հասկացա։ Արդեն իջնում եմ։Լիկան կոտրված քայլեր արեց, հետո իրեն նայեց Հայլելու, մեջ քմծիծաղ տվեց։ Դեմքը սառը ջրով լվանալուց հետո կարծես թե ուշքի եկավ։
- Ատամնե՜րս, ա՜խ, ինչպե՞ս են ցավում։
- Ես էլ այդքան կոնֆետ ուտեի իմն էլ կցավեր։
- Դու արդեն պետք է նախաճաշն ավարտած լինեիր,- ծիծաղով ասաց Լիկան ու մի բուռ ջուր շփեց քրոջ դեմքին,- լավ, արի իջանք։Աստիճաններն իջան ու նստեցին նախաճաշի։ Լիկան չէր հիշում երբ էր վերջին անգամ այսքան քնել կամ էլ երբ էր վերջին անգամ տանը նախաճաշել, ինչը վերջին մեկ շաբաթում հաճախ էր կրկնվում։
- Մամ, դե ես դուրս թռա, քեռին սպասում է։
- Քեզ խելոք կպահես։
- Ես շուտով 20 տարեկան եմ։
- Կզանգես։Լիան դուրս եկավ տնից ու նստեց քեռու մեքենան։
- Ինչպե՞ս ես։
- Լավ եմ քեզ ջան, դու՞։
- Ես էլ։ Պատրաստ ես քոլեջ մտնելուն, եթե չէ գնանք սրճարան։
- Ուղիղ քոլեջ։Մոտ 15րոպեից նրանք արդեն քոլեջում էին։
- Երվ վերջացնես դասերդ, կզանգես, կգամ, տուն կտանեմ։
- Չէ քեռ, պետք է գնամ մարզասրահ, թե չէ արդեն քանի ամիս է ոչինչ չեմ անում։
Լրիվ կորցրել եմ ինձ, ինձ առաջ շարժվել է պետք, մոռանալ ամեն ինչ։
- Եթե օգնության կարիք ունենաս, չմտածես իմ մասին, կասես։
- Լավ։Արդեն անցել էր երեք ամիս, ինչ ամեն ինչ պարզվել էր։ Դրանից հետո Նարեկը երկրից դուրս էր գնացել ու այնպես էր պատահել, որ ընտանիքով պետք է գնային,բայց Նարեկը հրաժարվել էր դուրս գալ երկրից, փախչել իրականությունից, հրաժարվել իր սիրուց, բայց երբ մի գիշեր, ամբողջությամբ եկավ Լիկայի մոտ, Լինան պարզապես նրա կողքով անցավ կարծես չի էլ ճանաչում, ու ամենամեծ ցավն այն էր, որ երբ Նարեկը գոռաց Լիկա, Լիկան կանգնեց, Նարեկը առաջ գնաց դեպի իր սերը, բայց այդ րոպեին մի մեքենա կանգնեց ու մեջից դուրս եկավ Նարեկի ամենամոտ ընկերը, գրկախառնվեց Լիկայի հետ ու ապա միասին նստեցին մեքենան ու կարծես նրանցից ոչ ոք չնկատեց Նարեկին։ Նարեկը ուղղակի վայր դրեց ամեն ինչ ու հեռացավ երկրից։ Բայց իրականում Արամը Լիկայի քեռու ընկերոջ եղբոր տղան էր (խառը բարեկամական կապեր), ով չէր եղել դեպքի վայրում ու նրանք ընկերացել էին։ Հետո էլ արդեն եկավ ամառային արձակուրդը։
Լիկան մտավ քոլեջ։- Բարև։
- Բարև Լիկա։
- Բարև։4 բոլորը բարևում էին Լիկային։ Նա էլ ասաց.
- Բարև ձեզ։
Լիկան շատ անտրամադիր էր ու առաջին ժամին կարելի էր ասել չէր էլ լսում ուսուցչուհուն։ Երկրորդ ժամին նրա մոտ եկավ Մարին։
- Լիկա, կարոտել էի քեզ։
- Լա՞վ ես։
- Շատ, դու՞ ասա, ինչի՞ ես անտրամադիր ։ Չնայած դու միշտ ես այսպես։ Լավ ամեն ինչ մոռացիր, արի գնանք նորեկներին դիմավորի, բոլորը քեզ ոն սպասում։
- Չէ, հավես չունեմ։
- Ի՞նչ, լա՞վ ես, ուրիշ ժամանակ կսպանեիր եթե չասեինք։
- Ես ունակ չեմ մարդ սպանելու ։ Միգուցե ես бандит եմ, բայց մարդասպան չեմ։
- Կներես, եթե նեղացրեցի, հա ու.. կեսդ ու՞ր է։Լիկան հոգոց հանեց։
- Իր անունը իմ մոտ չտաս։
- Պարզ է վիճել եք։
- Չէ,բաժանվել ենք։
- Ե՞րբ, ինչի՞։
- Ասեցի վերջ։ Իսկ նորեկներին էլ գնա Արամին ասա Լիկան ասում է դիմավորիր նորեկներին ու բացատրիր ամեն ինչ։( Արամը Նարեկի ընկերն էր)
- Ա մոռացել եմ ասել, Արամն էլ է նորեկ։ Մի խոսքով ինքն ամեն ինչ կանի, դու կարող ես հանգիստ լինել։
- Լիկա, բայց։Բայց Լիկան վեր կացավ ու դուրս եկավ դասարանից։
ВЫ ЧИТАЕТЕ
Արյունոտ Երազանք
RomanceԻնչպես կվարվեիք, եթե ընտրություն լիներ Ձեր երազանքի ու սիրելիի միջև։ Ո՞րը կընտրեիք։ Եկեք տեսնենք, թե ինչու ընտրության առաջ կկանգնի և որ տարբերակը կընտրի հերոսուհին։