† 11 †

133 9 0
                                    

- Լիկա, կգա՞ս սուրճ խմենք իրար հետ։
- Հա, ընկեր Մարգարյան, ես հյութ կխմեմ։
- Ինչպե՞ս ես։
- Ինչի՞ ինձ ինչ է պատահել։
- Իմ հին աշակերտուհին վերադարձել է։
- Իսկ դուք ինձ ինչպե՞ս էիք սիրում։
- Հին Լիկային։ Բարի կերպարը քեզ համար չի։
- Դե լավ եմ։ Կդիմանամ բոլոր հարվածներին։ Չնայած, եթե այստեղ կանգնած եմ ուրեմն դիմացել եմ։
- Այստեղ գտնվող յուրաքանչյուր աշակերտ քո վատն են ուզում, քեզ կոտրված տեսնելը, ուշադիր եղիր, ու դիմացիր։
- Լիկա, բարև, ինչպե՞ս ես, նոր աշակերտ ունենք չես ուզում գլխին մի բան խաղալ,- նրանց քաղցր զրույցը խանգարեցին։
- Երբևէ ես քեզ հետ քննարկե՞լ եմ իմ անելիքը։

Այդ աշակերտը գնաց։

- Այ հիմա հանգիստ եմ,- ասաց ընկեր Մարգարյանը եւ գնաց։

Կողքից չթվա, թե նա Լիկային կոպիտ լինելուն էր դրդում, չէ, ուղղակի ամբողջ քոլեջում միայն Լիկային էր շատ սիրում եւ չէր ուզում, որ նա կոտրվի։

- Լիկա, վախեցնե՞ս նորեկին, չէ է, սպասեմ տեսնեն ով է, միգուցե նորմալ մարդ լինի, ոչ սրանց նման,- ինքն իր հետ խոսում էր Լիկան։

Իսկ այդ նորեկը դուրս եկավ մեքենայից ու շարժվեց դեպի իր համար անծանոթ նոր դասարանը, որի տեղն անգամ չգիտեր։ Նա հպարտ էր իրեն զգում, վերջիվերջո նա վախկոտներից չէր ու քաշվողներից էլ չէր։ Բայց ինչ-որ տղա ոտք գցեց նրան։

- Վայ, կներես, միամիտ եղավ,- հեգնական ասաց նա,- ուղղակի դու էիր սխալ ճանապարհով քայլում,- ու նորից հրեց ոտքի կանգնող նորեկին։

Երևում էր նորեկը չէր ցանկանում կռվել։ Նա ամուր բռունցք էր արել ու չհարվածի այդ տղային, քանի որ մայրը իրեն էր փոխանցել հետ խոսքերը, նույնիսկ մի վեճ եւ ինքը որդուն կհանձնի ոստիկաններին։

- Չես ուզում կռվել։ Երևում է վախենում ես։

Այս ամենին հեռվից հետևում էր Լիկան, նա գիտեր,թե ինչ տեսք են ունենում այն տղաները,ովքեր կռվել չգիտեն,բայց նա այս տղա կազմվածքից հասկացավ,որ նա պարապած է, ուժեղ է, բայց չէր ուզում վեճ սկսի։

- Հե՜յ, ինչ-որ մեկը պարտականությունս խլե՞լ է, ո՞վ էր այդ մահկանացուն։

Ձայն չկար։

- Ո՞վ էր, որ հրեց այս տղային։ Ո՞վ էր, ձայն չեք հանու՞մ, ուրեմն 15 րոպե վազում եք, առանց դադարի, գիտեք, որ հետևում եմ,եթե 15 րոպե հետո էլ չեկավ այդ արարածը,ուրեմն կավելացնեմ 15րոպե ևս։ Անունդ ի՞նչ է,- Լիկան խոսքն ուղղեց այդ տղային։
- Նարեկ։
- Սիրուն անուն է, այսօրվանւց Նարեկն իմ ընկերն է, մեկդ կողքով թարս անցաք գիտեք ինչ կանեմ։
- Մհերն էլ էր սկզբում ուղղակի ընկեր,- ինչ-որ մեկը քթի տակ խոսեց, որը ցավոք սրտի լսեց Լիկան, նա բռնեց այդ տղայի ձեռքից ու ջարդեց այն, հետո էր մյուս ձեռքից ու էլի ջարդեց այն։
- Գնացինք։

Նարեկն ու Լիկան գնացին։

- Չվախենաս ինձնից, ես այդքան էլ վատը չեմ։ Չնայած չէ, լավ էլ վատն եմ։ Հարց քեզ, ինչի՞ չպատասխանեցիր դրա հարվածներին։ Դու ինչ-որ բան ես պարապել,ու կարող էիր պատասխանել։
- Այդ դեպքում հայրս ինձ կսպաներ։
- Ահ, պապայի բալա՜ ես։
- Այդքան էլ չէ, ուղղակի մորս խոստացել եմ, որ կռիվ չեմ անի։
- Հա, պարզ է։
- Իսկ ո՞վ է Մհերը, որ այդպես ջարդեցիր թևերը,երբ լսեցիր նրա անունը։
- Այ այդ թեմայով չենք խոսի, մոռացիր։ Հա ու սովորիր, արա այն ինչ ուզում ես, քեզ բան չեն ասի։ Եթե ուզում ես այստեղ նորմալ սովորես պետք է այնպես անես, որ քեզնից վախենան, իսկ ինչպես տեսնում ես այդ վախտ ես ստեղծել եմ, մնում է դու շարունակես, ուղղակի բոլորի հետ կոպիտ խոսիր, քեզ համար ընկերներ մի փնտրիր, բոլորը փողի ընկեր են, բաժակի ընկեր են, եթե աղջկա սիրահարվես, առաջինը ես պետք է իմանամ, ու ես քեզ կասեմ արժե իրեն սիրել թե ոչ, ու ինչ անես դրանից հետո։ Կռվից չես խուսափի, եթե բանը դրան հասնի կկռվես, ու կզանգես ինձ, ինձ բան չեն ասում, քեռիս քոլեջի հովանավորն է, ու բացի այդ դասամիջոցներին միշտ միասին ենք լինելու, որովհետև մեզ չպետք է բաժանեն, որ կոտրելը հեշտ լինի, իսկ եթե մեկս դասի եկած չենք լինում, մյուսը իմանում է այդ մասին, հակառակ դեպքում դասի չեկածը վտանգի մեջ է։ Ահա այն պայմանները,որոնք պետք են իմ հետ ընկերուոյունը պահելու համար, եթե ընթացքում խախտվի դու դաժան ձևով դուրս կմնաս իմ խմբից։ Համաձայն ես, թե ոչ։ Կարող ես մերժել ու գնալ հանգիստ ապրել, չեմ խոստանում, որ ինձ հետ հեշտ է լինելու, ես ինքս բարդ աղջիկ եմ։

Բայց Նարեկը որպես պատասխան, սկսեց ժպտալ, ապա ծիծաղել։

- Ի՞նչ-որ բան ասեցի ծիծաղելու։
- Էլի կխոսե՞ս։
- Ինչի՞։
- Շատ սիրուն ես, երբ խոսում ես։
- Առանց այն էլ շատ խոսեցի, սա էլ էր հերիք, հա ու միշտ կոպտելուց հակիրճ եղիր ու սառը։
- Իսկ քո խմբում միայն ես եմ։
- Չէ, էլի մի համարձակ կա։
- Մարին։ Ինքը շատ անմեղ է։ Ոչ կարողանում է կռվել, ոչ վիճել, ոչ էլ կոպտել։
- Բա ի՞նչ գործ ունի քո խմբում։
- Դա կարևոր չի, ինքը իմ համար կարևոր մարդ է,ու դու իրեն միշտ պաշտպանելու ես քո փոքր քրոջ նման, երբեք չնեղացնես իրեն, կոպիտ չխոսես, մի քիչ շատ նուրբ է, ամեն ինչից շուտ վիրավորվում է։
- Լավ։
- Բայց արխեին, ինձնից վախենում են ու իրեն չեն նեղացնում, ու մենք արդեն շատ բան սովորել էինք իրար հետ ինչպես կռվել, դու կշարունակես իր հետ պարապելը։ Քեզ տալիս եմ մի շաբաթ ժամանակ, եթե մի շաբաթում չհարմարվես ինձ հետ, իմ խմբում, ասա ու դու դուրս կգաս առանց վեճի, առանց դժվարության, դրանից հետո մենք սկսելու ենք իրար վստահել ու եթե ուզես դուրս գալ խմբից հավատա այնքան կտանջվես, որ դու էլ չես պատկերացնի։
- Ես համաձայն եմ քո խմբում լինել։
- Ուրախ եմ։ Արի դե գնանք դասարան, ու որ ուսուցչի հետ ինչպես ուզում ես խոսա, բայց ոչ ընկեր Մարգարյանը, նայի չնեղացնես, կսպանեմ քեզ,,եթե նույնիսկ դասին մի րոպե ցրվես, կսովորես ու քեզ խելոք կպահես։
- Լավ

Արյունոտ ԵրազանքМесто, где живут истории. Откройте их для себя