Լիկային ճանապարհելուց հետո ամեն մեկը իր տուն գնաց։ Արշակն էլ գնաց իր տուն, նա արդեն իսկ կարոտում էր Լիկային։ Մտավ Լիկայի սենյակ, նստեց մահճակալին ու սկսեց իր կարոտն առնել նրա նկարից, երբ աչքն ընկավ ինչ-որ օրագրի։
---------------------‐------------------------------------------
- Խնդրում եմ կապեք ամրագոտիները և չշարժվեք,- մի գեղեցիկ ձայն անընդհատ կրկնում էր այս խոսքերը։
- Կարծես թե բարի գալուստ դժոխք։ Ափսոս չեմ հասցրել բոլորին ասել այն ամենը, ինչը իրականում զգացել եմ։ Ափսոս չեմ ասել, որ իմ երջանիկ դեմքի տակ մի դարի թախիծ կա, որ իմ կոպիտ վերաբերմունքը միայն նրա համար է, որ բոլորին հեռու պահեմ վտանգից։ Կուզեի գրկել մամային, պապային, Սյուզիին ու ասել, որ ես շատ եմ սիրում իրենց, կուզեի քեռուն գրկել ու ասել կներես, որովհետև իմ պատճառով ամբողջ քաղաքը խառնել էր, որ ոչ ոք չհամարձակվի իմ անշնորք ու կոպիտ պահվածքն արգելի։ Միգուցե ես ամաչում եմ։ Ես ինձ իսկական հիմարի պես էի պահում, սառնասիրտ աղջիկ թի խաղում, որ ոչ ոք ինձ չսիրահարվի ու ստիպի, որ ես էլ սիրահարվեմ ու չկոտրեն սիրտս։ Ես անհաջողակ եմ։ Բայց ես ուրախ եմ, որ ծնվել եմ այսպիսին, ես հպարտ եմ։Բոլորը լուռ լսում էին Լիկայի խոստովանությունը, որը այնքան հոիզիչ էր ու չէին էլ նկատել, որ ինքնաթիռը վայր է ընկնում։
--------------------‐------------------------------------------
- Իմ օրագիր, կներես, ես չեմ կարողանոիմ պահել խոստումս ու թաքղնել վիշտս։ Ախր, ես ընդամենը 20 տարեկան եմ, բայց կորցրեցի ինձ հանար ամենակարևոր մարդկանցից երկուսին։ Ես այնքան ցավ եմ պատճառել բոլորին։ Ինչքան հիմար էի, ես զգացի բոծորի ցավը, երբ ինձ վրա ցավ զգացի։ Ինչքան ապուշ էի, երբ ջարդում էի տղաների ոտքերն ու ձեռքերը, ախր լուրջ պատճառ չկար այդպես վարվելու, միայն այն պատճառով, որ կոպիտ էին հետս, եդ էլ ռմ կոպիտ, թող իմ թևն էլ ջարդեն, դե հա, ես ուժեղ եմ, բայց ես ամենհզոր ու ամենաուժեղ մարդը չեմ, կգտնվի մեկը, ով ինձնից ուժեղ կլինի։ Ես շատ եմ կարոտում հին Լիկային, ով ոչ մի բանի մադին չէր մտածում։ Կարծես Նարեկի խոստովանությունը փոխեց ինձ, ես մտածում էի նա մինչև վերջ կժխտի իր արարքը, բայց չէ... ես չսպանեցի նրան, բայց չեմ էլ ներել, գիտեմ ներելը բնորոշ է ուժեղներին, իսկ վրեժը թույլերին։ Ես այնպես կուզեմ հանդիպել այս խոսքերի հեղինակին կամ էլ այս խոսքերը կրկնողներին։ Դու ինչպես կարող ես ներել մի մարդու, ով քեզնից խլել է քո սերը, քո ապագան, երազանքները։ Ինչևէ, ես.. ես կարոտում եմ, կարոտում եմ քեռուս, նրա հետ անցկացրած ամեն մի րոպեն մի ուրախություն է ինձ համար։ Երանի ես նրան կարողանայի ասել այս ամենը։ Քեռ, գիտեմ, որ դու ինձ չես սիրել որպես քո քրոջ աղջիկ,այլ սիրել ես քո հարազատ դստեր պես։ Ես գիտեմ, որ դու այս աշխարհում ամենաշատը ինձ ես սիրում, դա բոլորը գիտեն, ու նաև գիտեմ, թե ինչի ես ինձ այսպիսին դարձրել։ Երբ ես առաջին անգամ կռիվ արեցի, մարդ ծեծեցի, երբ քեզ ասացի, որ ուզում եմ հզոր մարդ դառնալ ու լինել ուժեղ, դա քեզ դուր եկավ, որովհետև դու շատ թշնամինռր ունես ու բոլորի թիրախը ես եմ, իսկ եթե ես ուժեղ եմ, քո անհանգստությունը իմ համար 10%-ով կրճատվեց։😂Լավ կատակ եմ անում, իմ քեռին 10000000%-ով անհանգստանում է իմ մասին։ Քեռ, քեզ ասել եմ, որ շատ եմ սիրում։ Երևի չեմ ասել, որովհետև հպարտությունս թույլ չի տվել, բայց դե քեզ ասած կլինեմ հա, դու այնպիսին չես, որ թողնես մի բան քեզնից գաղտնի պահեմ։ Քեռ🤦♀️🤦♀️դանակներս կարոտել եմ, ե՞րբ ես հետ տալու։ Արդեն մի ամիս է ինչ առանց դանակի եմ, խեղդվում եմ։ Երեկ ուզում էի մտնել ընկեր Ամիրխանյանի սենյակ ու վերցնել դանակներս, գիտես չէ, ես ու Մհերը մի անգամ գիշերով բարձրացել էինք😂կարոտել եմ Մհերին։ Ես նրա կարիքը շատ ունեմ։
Սիրելի օրագիր
Որոշել եմ երկրից գնամ, բայց այդ մասին ոչ ոքի չեմ ասել, կասեմ երբ գա օգոստոսի 20, դե որ մի 10 օր համոզեմ պապային, մի օրը ուսումնասիրեմ, թե որտեղ եմ ապրելու, սովորելու, երկու օր պատրաստվեմ ու թռչեմ։ Գիտեմ, ես հիասքանչ եմ։ Ընդհանրապես ինչի եմ ես սա գրում, եթե ինչ-որ մեկը տեսնի🤦♀️ինձ բանտ կտանեն😂, մենակ կարող է քեռին տեսնել,որովհետև կամ իր մեքենայում եմ գրում կամ իր տանը, ուրիշ ոչ մի տեղ չեմ հանում, ու ոչ ոք քո մասին չգիտի, իսկ քեռին գիտի իմ մասին ամեն ինչ, այնպես որ ոչինչ։
Մի բան ասեմ չծիծաղես։ Ես прощальный письмо եմ գրել բոլորի համար 😂😂🤦♀️🤦♀️դե դա շուտ եմ գրել, որովհետև ես այնքան վատություններ եմ արել շատերին, որ եթե նրանք հավաքվեն ու գան իմ դեմ, իհարկե եթե ես այդ պահին լինեմ մենակ, նրանք ինձ կոչնչացնեն ու ես չեմ հասցնի նրանց ասեմ այն, ինչ ուզում եմ, ու գիտես, թե որտեղ եմ դրանք թաքցրել։ Բայց ոչ մեկին չասես, քեռու ձմեռային իրերի տակ😂😂դե ուրիշ ապահով տեղ չգտա։ Դե ինչ, այսօրվա համար այսքանը հերիք է, որ ապացուցեմ, որ պահում եմ խոստումս ու ուրախ եմ ձևանում, հերիք է ինչքան ցավի մասին եմ գրել։ Խոստանում եմ, երբ լինեմ լիարժեք երջանիկ, այրելու եմ քեզ, կամ էլ գցեմ օվկիանոսը, այո կկտրեմ օվկիանոսը միայն նրա համար, որ քեզ հանձնեմ օվկիանոսի ջրերին։ Բայց վերջին տարբերակը ավելի լավ է, քեզ կդնեմ շշի մեջ, մեեեեծծծ շշի, որ քեզ ոչինչ չպատահի ու կնետեմ օվկիանոսը։ Դե ես ռոմանտիկ եմ։
--------------------‐------------------------------------------
Լիկայի ընտանիքն էլ լուռ նստած ընթրում էին, ընթրիքից հետո նրանք նստեցին ուղիղ հեռուստացույցի դիմաց, չկար անելու բան։- Արտակարգ դեպք։ Մռր երկրից դեպի Իսպանիա թռչող ինքնաթիռը ընկել է և այրվել, վթարի պատճառը նախնական տվյալներով անսարքությունն է եղել։ Ցավակցում ենք 213 մարդկանց ընտանիքներին, էկրանին կգրվեն մահացածների անունները։
- Ա՜՜՜հհհ, չէ։ Լիկա, Լիկա, չկա մեր աղջկա անունը, նա ուրիշ ինքնաթիռուն է եղել, Լիկա Հովհաննիսյան։
Ու լաց ու աղաղակ էր Հովհաննիսյանների տանը։ Նրանք կորցրել էին իրենց լույսը։
--------------------‐------------------------------------------
Եթե ինձ հետ ինչ-որ բան լինի, ուզում եմ բոլորն իմանան նամակների մասին ու այն մասին, թե ինչքան եմ իրենց սիրում։ Ուզում եմ շատ չտանջվեն,որովհետև ես Մհերի հետ եմ լինելու, հետևաբար շատ ուրախ։ Շստ կուզեմ գոնե հեռվից ևս մի անգամ տեսնել Նարեկին, որովհետև սիրում եմ իրեն։ Ո՞վ է ասել, որ մարդ չի կարող միաժամանակ երկու հոգու սիրել, ես կարող եմ, սիրում եմ, բաւց եթե ուրիշները պետք է ընտրեն նրանցից մեկին, ես չունեմ ընտրելու կարիք, իմ փոխարեն ընտրել է ճակատագիրը, ես միայն պետք է ընտրություն կատարեի իմ սիրելիի կյանքի ու իմ արյունոտ երազանքի միևև, ու ես ընտրեցի սիրելիիս կյանքը, որովհետև ինքն իմ սրտի մի մութ անկյունում կա մի երազանք, ում անուկը Նարեկ է։ Իսկ հիմա Բարի գիշեր😴,արդեն ժամը գիշերվա 4-ն է, 5-ին գնալու վազելու։
ВЫ ЧИТАЕТЕ
Արյունոտ Երազանք
RomanceԻնչպես կվարվեիք, եթե ընտրություն լիներ Ձեր երազանքի ու սիրելիի միջև։ Ո՞րը կընտրեիք։ Եկեք տեսնենք, թե ինչու ընտրության առաջ կկանգնի և որ տարբերակը կընտրի հերոսուհին։