Ինչպես կվարվեիք, եթե ընտրություն լիներ Ձեր երազանքի ու սիրելիի միջև։ Ո՞րը կընտրեիք։ Եկեք տեսնենք, թե ինչու ընտրության առաջ կկանգնի և որ տարբերակը կընտրի հերոսուհին։
Արևն այնքան դժվար էր դուրս գալիս, ինչպես Լիկան իր մղձավանջներից։ Սարսափելին այն էր, որ նա զարթուցիչ չէր դրել, իսկ երբ բաց արեց աչքերը արդեն ժամը առավոտյան 7-ն էր։
- Այսօր դաս չկա։ Ես քնեցի։
Ու աչքերը փակեց ու քնեց ։
К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.
Աչքերը բացեց, երբ զգաց, որ ինչ-որ մեկը քայլում է իր սենյակում։ Նրա քեռին երբեք չէր մտնի առանց հարցնելու, ով կարող էր լինել, հենց դա էլ ստիպեց նրան բաց անել աչքերը։
- Աստված իմ, Նարեկ։ Ի՞նչ գործ ունես այստեղ։ - Շատ սիրուն ես քնած ժամանակ։ Հետս չես վիճում։ - Ես քեզ հետ վիճե՞լ եմ երբևէ։ - Ինչքա՜ն լավն ես։ Կպատմես քո մասին։ - Նարե՞կ, միգուցե դուրս գաս հագնվեմ ու գամ, ու ընդհանրապես, ինչպե՞ս է քեռիս քեզ թողել գալ իմ սենյակ։ - Եթե անկեղծ քեռիդ տանը չէր ու չգիտեր, որ քնած ես։ Երբ դուռը թխկացրեցի, իր մեքենան կանգնեց ինձ ներս հրավիրեց, ինքը ավտոտնակից բան վերցրեց ու գնաց։ - Ա՜խ, քեռի-քեռի։ Լավ, դուրս արի սենյակիցս։
Լիկան դժվարությամբ կարողացավ ոտքի կանգնել, գլուխը շատ էր ցավում։
- Խմելու բան կուզե՞ս։ - Ժամը 12-ն է։ Որ այս ժամին խմեմ, բա երեկոյան ինչ անեմ։ - Ինչքա՜ն եմ քնել։ Բա ինչի՞ ես եկել։ - Որովհետև դասի չես եկել, չես գրել, չես զանգել։ - Բա ինչպե՞ս գտար, որտեղ եմ ես, միգուցե մեր տանը լինեի։ - Հեռախոսիդ GPS-ով։ - Միշտ անուշադիր եմ եղել։ Մոռանում եմ անջատել հեռախոսս։ - Ինչի՞։ - Դե այդպես է պետք։ - Ծննդիս գալու՞ ես։ - Իհարկե։ - Իսկ ի՞նչ նվեր ես տալու։ - Իսկ ի՞նչ նվեր ես ուզում։ - Դե կասեմ ծննդիս օրը, որ չմերժես։ - Հուսով եմ ինձ լավ ես ճանաչում։ - Լիկա' ռոմանտիկ պահեր փչացնելու վարպետ։ - Ահա։ - Բայց ոչ ինձ հետ, ճի՞շտ եմ,- ու սկսեց առաջ գալ։ - Չէ։ - Լավ հասկացա, դու անուղղելի ես։ Բայց իմն ես։ - Ահա։ Իսկ հիմա արի գնանք մի տեղ։ - Ու՞ր։ - Ուր ուզենք։ Ճանապարհին կորոշենք։
Նրանք գնացին սրճարան։ Այնքան մարդ կար սրճարանում, որ Լիկայի շունչը կտրվում էր։ Նրա դիմացի սեղանին նստած էին 3 տղա, ովքեր շատ էին նայում Լիկային, ինչը չէր տեսնում Նարեկը։