† 13 †

135 6 0
                                    

Գիշերն արդեն ծածկել էր երկիրը, իր ստվերում թողնելով այն,ինչը կատարվել էր ցերեկը։ Լուսնի շողերը ներթափանցում էին ներս ու լուսավորում Լիկայի քրտինքի մեջ կորած դեմքը։ Անհանգիստ շարժումներ, տարօրինակ խոսքերը վախեցնում էին Լիկայի ծնողներին, ովքեր անհանգստացած իրենց դստեր պահվածքից, փորձում էին արթնացնել նրան։

- Չէ, ի՞նչ անուն, ի՞նչ կապ ունի քեզ հետ։ Ո՞վ է։ Ես չեմ հասկանում։ Չեմ կարող, չգիտեմ։

Ու այսպիդի մի քանի խոսքեր էր մրթմրթում Լիկան, ինչը դժվար լսելի էր ծնողներին։

- Լիկա, աղջիկս բացիր աչքերդ։ Լիկա։

Մայրը ձեռք տվեց դստերը, ով սառել էր։

- Լիկա, Լիկա, սառել է, բժիշկ կանչեք։
- Վատ երազ է տեսնում, ինչ բժիշկ, պետք է շտապ արթնացնենք։

Նրանք ջրի կաթիլներով ողողեցին աղջկա երազը ։

- Ա՜։
- Վերջ, դա վատ երազ էր, մոռացիր, մենք քո կողքին ենք։
- Ես պետք է գնամ։
- Ու՞ր, գիշերվա 3-ն է։
- Ես պետք է գնամ, ես պետք է գտնեմ, թե այդ ինչ անուն էր։ Ես պետք է գնամ։
- Դա երազ էր, վատ երազ, քնիր աղջիկս։
- Մամ, ես վախենում եմ, իսկ եթե ես չկարողանամ, մնա ինձ մոտ։ Այս գիշեր մնա ինձ մոտ։

Գիշերը Լիկան հանգիստ քնեց,քանի որ քնել էր մոր գրկում, ինչը երբեք չէր եղել։ Առավոտյան արթնացավ Լիկան, զարթուցիչի ձայնից։ Մայրը կողքը չէր։

- Ինչի՞ թուլացար, Լիկա, հիմար Լիկա, քանի տարի էր, որ դու այդքան սառը պահվածք էիր ձեռք բերել, մի հիմար երազի պատճառով դու կորցրեցիր ամեն ինչ։ Ա՜խ, Լիկա։ Մի րոպ, երազս, ի՞նչ անունի մասին էր խոսքը։ Դե երևի դրա անունն էր։ Բայց ես ասում էի գտնեմ այդ ինչ անուն էր, նշանակում է ես գիտեմ այդ անունը։ Մի րոպե։ Դավիթ Գրիգորյան, այդ անունը, որ Մհերն ասաց «երբեք չմոռանաս»։ Ինչ հիմարն եմ, այնքան էի տարվել իմ վշտով, որ մոռացել էի այդ հաղորդագրության, այդ անվան մասին։
Լիկան արագ փոխեց հագուստը, հագնվեց ամբողջությամբ սև ու դուրս եկավ տնից։ Ճանապարհին զանգահարեց քեռիին։

- Քեռի, Դավիթ Գրիգորյան անուն-ազգանունով ինչքան տղա կա գտիր ու ինձ ուղարկիր, ինձ պետք են իրանց մասին ամեն ինչ, բայց ոչ տղաների կարծիքը, այլ քանի տարեկան են, որտեղ են ապրում, երբ են տեղափոխվել կամ էլ մշտաբնակ են, նկարները, մի խոսքով փոստային ամեն ինչ։
- Ինչի՞ է շունչդ կտրվում, որտե՞ղ ես։
- Գալիս եմ քո տուն։ Զանգի Լևոնին ասա թող այդտեղ գա։
- Մնա տանը։ Ես ամեն ինչ կանեմ։
- Լավ էլի քեռի ի՞նչ ես ասում։ Ինչպե՞ս մնամ տանը։
- Ճիշտ ես, տնօրենը ասել է, որ քոլեջով խնջույք եք անելու, գնա մի սիրուն բան գնիր քեզ համար ու գնա այդ խնջույքին։
- Ոչ մի կերպ։ Չեմ գնալու։
- Եթե չգնաս, ոչ մի նորություն չեմ ասի։
- Գիտես էլի, ինչպես համոզել ինձ։ Լավ, բայց գոնե մի քանի օրից ամեն ինչ կասես։
- Լավ։

Արյունոտ ԵրազանքМесто, где живут истории. Откройте их для себя