Տինգ-Տոնգ, տինգ-տոնգ։ Ժամացույցի զանգը գնում-գալիս էր, ու ստիպում Լիկսյին դուրս գալ իր սարսափ երազներից։
- Ա՜հ, ժամը գիշերվա 2-ն է, իսկ ես հիմարի պես քնել եմ, ինչպես էի մոռացել, որ այս ժամին kick box-ի մրցույթն է, պետք է դիտեմ։ Ինչքա՜ն հիմարն ես, արդեն պետք է հեռուստացույցը միացրած լինեիր։
Լիկան միանգամից միացրեց հեռուստացույցը։ Նա հասցրել էր, դեռ չէր սկսվել մրցույթը։
- Այս անգամ բախտդ բերեց, թե չէ դու քո վիճակը պատկերացնու՞մ ես, որ քեզ հարցնեին ու դու տեսած չլինեիր։
Կողքից դիտելով աղջկա պահվածքը կարելի էր կռահել, որ սպորտի երկրպագու է։ Կամ էլ պարզապես սիրում էր այդ սպորտը դիտել, որովհետև ինքն էլ էր պարապում։
Ամբողջ գիշեր հեռուստացույց էր դիտել, ու մի պահ կարծես այնքան էր տարվել մրցույթով, որ մոռացել էր առավոտյան 5-ին արթնանալու ու վազելու գնալու մասին. նրանք իրենց թիմի երեխաներով մարզիչի հետ պետք է պարապեին, շաբաթը երկու անգամ նրանք թիմով են անցկացնում առավոտյան պարապմունքը։
ԵՒ ահա, արդեն 15 րոպե է հնչում է Լիկայի զարթուցիչի նեռվեր սղոցող երաժշտությունը։ ԵՒ զարթուցիչի ձայնից մի աղջիկ '14 տարեկան, վազելով եկավ Լիկայի սենյակ ու անջատեց ձայնը։- Լիկա, Լիկա։
- Ի՞նչ։
- Կարող է պատահի բարեհաճես արթնանալ և անջատել այդ հիմար երաժշտությունը, չնայած սրանից ինչ երաժշտություն, անջատիր արտասանությունը։
- Քեզ 1000 անգամ եմ ասել, սա ռեպ է, դե քոնը միայն դասական քնեցնող երգերն են։
- Չէ քո նման տարօրինակ դեմքով, տարօրինակ ձայնով ու ներկած մազերով տղաները։
- Գնա, քանի չեմ բացել աչքերս ու բերանս քեզ կերել։
- Հա, դու մտածի, որ արդեն 5:20 է։
- Ի՞նչ։Լիկան միանգամից վեր թռավ տեղից ու սկսեց հագնվել։
- Մյուս անգամ, եթե այս երգը 1 րոպեից ավել երգվել է, ջարդելու եմ հեռախոսդ։
- Եթե մի հատ էլ լեզվիդ անես կտրելու եմ լեզուդ։Նրանց խոսակցությունից կարելի էր եզրակացնել, որ նրանք ամենևին էլ լեզուն չեն գտնում իրար հետ։ ԵՒ դա այդպես էր։ Երկու քույր, ու այդքան տարբեր։ Չնայած նրանք իրար վիրավորում էին, կռվում իրար հետ, բայց շատ էին սիրում իրար ու առանց իրար չէին կարողանում անգամ մի ժամ։
Լիկան արագ դուրս եկավ տնից ու վազեց դեպի այգի, որտեղ պետք է հանդիպեին։ Փողոցն անցնելիս ինչ-որ մեքենա հարվածեց նրան։ Այդ պահին ոչինչ չէր գալիս նրա աչքին, երբ ինչ-որ տղա սպորտային հագնված դուրս եկավ մեքենայից։- Բարև,- ասաց անծանոթը։
- Բա՞րև։ Իսկ միգուցե հարցնեիք ինչպես եմ ինձ զգում, չնայած ինձ ձեր հարցնելը պետք չի,- Լիկային ճանաչողները գիտեին նրա բնավորության մասին, ինչը տհաճ էր գրեթե բոլորին։
- Ամեն ինչն էլ իր ժամանակը ունի։ Բարևից հետո էլ կգար «ինչպե՞ս եք ձեզ զգում» հարցը։
- Մի քիչ ուշացաք,- Լիկան կանգնեց ոտքի վրա ու սկսեց կաղելով գնալ։
- Եկեք նստեք մեքենան, գնանք հիվանդանոց։
- Հիվանդանո՞ց, ինչի՞, ձեզ լա՞վ չեք զգում։
- Ես լավ եմ, ձեր ոտքը։
- Ի՞նչ իմ ոտքերը, կտրվե՞լ են։
- Չէ, կարող է պատահի ջարդված լինեն։
- Դե ուրեմն մտահոգվելու բան չկա։
- Ի՞նչ է նշանակում մտահոգվելու բան չկա։
- Մի մեծ բան չի կոտրվածքը։ Հետո էլ եթե կոտրված լիներ, նույնիսկ դուք, որ բժշկությունից կիլոմետրերով հեռու եք, կնկատիք, որովհետև այդ ժամանակ դեֆորմացվում է։
- Սպասիր, արի գնանք հիվանդանոց, իմ ապահովության համար։
- Արդեն հոգնեցնում եք, ուշացել եմ առանց այն էլ։ Հիմա էլ դուք եք ժամանակս խլում։ Ցտեսություն, ես լավ եմ, պետք չի հիվանդանոց, ոտքս կոտրված չի։
- Բայց ինչի՞ ես մուննաթ գալիս, ես էլ կարող եմ մուննաթ գալ։
- Ես մուննա՞թ եմ գալիս, ամենևին,- Լիկան շրջվեց ու գնաց, բայց հետ շրջվեց,- հա ու, միայն փորձեք մուննաթ գալ ինձ վրա, ու կտեսնենք կա Հայաստանում այնպիսի բժիշկ, որը կկարողանա կտրված գլուխը տեղը կպցնել։Ինչպես միշտ մուննաթ տոնով պատասխանեց ու մի կերպ հեռացավ։ Հասավ այգի։ Ոտքը «քարշ էր տալիս»։ Բոլորը խառնվեցին ու դեպի Լիկան վազեցին։ Նա մարմնի վրա ուներ թեթև քերծվածքներ։
- Լիկա, ի՞նչ է պատահել։
- Մարզիչ, խնդրում եմ հետաքրքրասերների այս խմբին տանեք այստեղից։
- Լիկա, ճիշտ ժամանակ չես գտել, ճիշտ են ասում երեխաները, ի՞նւչ է պատահել։
- Դե ուրեմն ոչինչ։ Եկեք մարզվենք։Նա հասկանում էր, որ չի կարող նույնիսկ քայլել, ինչ մնաց մարզվել։ Բայց դե ինքն ինչից էր կոտրվում ' ոչինչից։
- Ի վիճակի՞ ես։
- Եթե ի վիճակի չլինեի չէի առաջարկի։
- Լավ, սկսեցինք։Լիկան դժվարությամբ հաղթահարեց այն ցավը, որը քրքրում էր իր ներսը։ Նա չէր կարողանում շարժվել, մի քիչ վազելուց հետո հասկացավ, որ չի կարող շարունակել, դադարեցրեց մարզվելը և տուն գնաց։
Տուն մտնելուն պես նրան նկատեց մայրը։- Լիկա, ի՞նչ է վիճակդ։ Ի՞նչ է պատահել։
- Առանձնապես ոչինչ։
- Դեմքիդ քերծվածք կա, ու ոչ միայն դեմքիդ։
- Մամ, ասում եմ ոչ մի բան չի պատահել, ուղղակի թեթև քերծվածք է։
- Սա պարապմունքի ժամանակ չի եղել, ապա երբ։
- Մամ, ասում եմ ես լավ եմ, ուղղակի ոտքս հոլորվեց ու վայր ընկա, այսքան բան։
- Լավ, դե գնա պառկիր, դասի մի գնա։
- Ինձ ի՞նչ է եղել, որ չգնամ։
- Չես փոխվի։Լիկան գնաց իր սենյակ, լոգանք ընդունեց, պառկեց մի ժամ հանգստանալու, քանի որ դպրոցում իրեն դժվար օր էր սպասում։
ВЫ ЧИТАЕТЕ
Արյունոտ Երազանք
RomanceԻնչպես կվարվեիք, եթե ընտրություն լիներ Ձեր երազանքի ու սիրելիի միջև։ Ո՞րը կընտրեիք։ Եկեք տեսնենք, թե ինչու ընտրության առաջ կկանգնի և որ տարբերակը կընտրի հերոսուհին։