- Նարեկ, հիմա ի՞նչ պետք է անենք։ Մեռավ։
- Զանգեք հորս օգնականին։ Ասեք, թող իր մարդկանցից ուղարկի, ու ամեն ինչ հարթի։ Ոստիկանությունում մարդ կա, ով կարող է այս ամենը ծածկել, ինչպես ինքնասպանություն։ Մի խոսքով ամեն ինչ իրենց հետ, ինձ հետ գործ չունեք, ես գնում եմ քնեմ։
- Դու կարո՞ղ ես քնել այսքանից հետո ։
- Հա մարմինս ցավում է, գնամ հանգստանամ։Իսկ ինչ էր կատարվում Լիկայի հետ։ Նա խենթի նման գոռգռում էր բոլորի վրա, խնդրում, հրամայում։ Մինչև որ զանգեցին նրա քեռուն ու ասացին.
- Տղեքը ընկած մարդու ձեռք են տեսել տանիքում, եկել են, տեսել, որ դիակ կա, ձեր նկարագրածին նման է, եկեք տեսեք ինքն է։
- Լավ, հիմա գալիս եմ։
- Քեռ, ո՞վ էր, ի՞նչ էր ասում։
- Քեզ պետք է ասեմ, ով էր, ինչ էր ասում։Լիկան հասկացավ, որ մի բան այն չէ։ Նա քեռու հետևից անմիջապես դուրս եկավ տնից ու հետևեց նրան։ Բարեբախտաբար մոտակայքում տաքսիներ կան, ու կարողացավ աննկատ հետևել։ Քեռին ինչ-որ շենքի դիմաց կանգնեց, որը, ինչպես երևում էր, լքված էր։ Ոստիկանության մեքենաներ կային կանգնած։
- Քեռ, ի՞նչ գործ ունես այստեղ։ Ես գիտեմ, ձեր ընկերների բոլոր թաքստոցները, բոլոր գաղտնի վայրերը։ Ի՞նչ ես թաքցնում։ Ինչի՞ են ոստիկանները այստեղ,- ու աչքն ընկավ, որ քեռու ընկերներից 3-ի մեքենաները կանգնած են։
Նա բարձրացավ քեռու հետ տանիք։ Ու...
- Չէ, չէ, Մհե՜ր։
Լիկայի առաջ սիրելիի դին էր, ում դեմքը պատրաստվում էին ծածկել սպիտակ սավանով։
- Սպասեք։ Չէ, դա Մհերը չի։
- Լիկա ի՞նչ գործ ունես այստեղ։
- Քեռի հեռու, չխանգարեք, հեռու։
- Չթողես առաջ գա։Քեռու հրամանից հետո մի քանի տղա առաջ եկավ ու փորձեց ոստիկանների հետ միասին հետ պահել նրան։ Ու Լիկայի մեջ արթնացավ սատանան։
- Ասացի, հեռու գնացեք,- նա գոռաց ու սկսեց հարվածներ հասցնել բոլորին, կռվել նրանց հետ, խփել, ու մի կողմ գցել ոստիկաններին, ու հասավ դիակին,- Մհե՜ր։
Նրա առաջ Մհերի դիակն էր։ Ինչպես բացատրել այն մարդու հոգեկան աշխարհը, երբ նրա դիմաց սիրելի էակի դին էր, այն տղայի, ով փոխեց իր կյանքը։ Ուղղակի հնարավոր չէ բացատրել այդ աղջկա հոգեվիճակը։
- Լիկա, Լիկա հետ արի։
- Օրիորդ, ձեզ չի թույլատրվում լինել հանցագործության վայրում։ Նա ինքնասպան է եղել, դուք չեք կարող հիմա այստեղ գտնվել։
- Ի՞նչ, ի՞նչ է արել։
- Ինքնասպանություն։Լիկան վեր կացավ ու մի հատ ուժեղ հարված հասցրեց ոստիկանի երեսին։
- Դուք հասկանու՞մ եք ինչ եք անում, ձեզ կարող են նստեցնել այս վարքի համար։
- Իսկ ես ձեզ կարող եմ սպանել ձեր խոսքերի համար։ Մհերը չէր կարող ինքնասպան լինել, նա այդպիսի բան չէր անի երբեք։
- Սա ինքնասպանություն է։
- Լիկան գրպանից հանեց դանակը և պահեց ոստիկանի կոկորդին։
- Զգուշացրել էի չէ, զգուշացրել էի, հարցիս պատասխանեք։
- Ձերբակալել այս աղջկան։
- Մի հատ ձեզ ճանաչեք,- մեջ ընկավ Լիկայի քեռին ու նրա բոլոր ծանոթները շրջապատեցին բոլոր ոստիկաններին։
- Սա սպանություն է, սպանություն։ Ու ես կգտնեմ, թե ով է դրա հեղինակը։
- Լիկա, արի վեր կաց, հարկավոր է դին տեղափոխել։
ВЫ ЧИТАЕТЕ
Արյունոտ Երազանք
RomanceԻնչպես կվարվեիք, եթե ընտրություն լիներ Ձեր երազանքի ու սիրելիի միջև։ Ո՞րը կընտրեիք։ Եկեք տեսնենք, թե ինչու ընտրության առաջ կկանգնի և որ տարբերակը կընտրի հերոսուհին։