† 6 †

169 10 3
                                    

- Ես 14 տարեկան էի, ու տղաները ֆռռում էին կողքերովս, ինչը ինձ ընդհանրապես դուր չէր գալիս։ Ես էլ արդեն հասուն մարդ էի ու սկսել էի ինձ ավելի խնամված պահել, ավելի էի ուշադրություն դարձնում իմ տեսքին, սիրուն, գույնզգույն  շորիկներն էի հագնում, սիրուն հարդարում էի մազերս, շատ գեղեցիկ էի խոսում մարդկանց հետ։ Բայց քանի որ իմ մայրը նույնպես տեղյակ էր այդ տղաներից որոշների մասին, որը իմ «ամենամտերիմ ընկերուհին» էր պատմում, նա սկսեց կասկածել։ Կասկածում էր, որ ես ընկեր ունեմ, որ ես սիրունանում եմ ինչ-որ մեկի ուշադրությունը գրավելու համար, մինչդեռ ես ուրիշ կարևոր մտածելու բաներ ունեի, քան տղաների մասին մտածելը։ Ու ամեն անգամ, երբ ես ինձ հետևում էի, ինքը սկսում էր խոսել «Ու՞մ համար ես սիրունանում, դեռ քո տարիքը չի, չլինի՞ ընկեր ունես», ու այսպես ամեն օր։ Ես այդ ամենը հանդուրժեցի ուղիղ մեկ տարի։ Հաջորդ տարի, երբ բացվեցին դպրոցները, ես գնացի դպրոց լրիվ կերպարանափոխված։ Էլ ինձ ոչ ոք չէր ճանաչում։ Հին Լիկայից ոչինչ չէր մնացել։ Ես սև գույնը շատ եմ սիրել դեռ փոքրուց, բայց իմ բոլոր հագուստը չի որ սև էր։ Ես դադարեցի գույնզգույն շորեր հագնելուց, դադարեցի շորիկներ հագնել, դադարեցի մազերիս սիրուն ձև տալը, դադարեցի մարդկանց հետ նորմալ շփվելը, բոլոր ընկերներիս հետ վիճեցի։ Մի խոսքով դարձա այնպիսին ինչպիսին հիմա եմ։ Ու արդեն երեք տարի։ Դրանից հետո ես ցանկացա մորս ապացուցեմ, որ սերը իմ կյանքում տեղ չունի։ Ես չեմ հավատում այդ սեր ասվածին, ու նա էլ դադարեց ինձ հարցեր տալը, ես սկսեցի պարապել, ու ձեռքս վերցրեցի դանակ, զենք, մի խոսքով հասկացար արդեն։ Ու հիմա ես չեմ ուզում իրենց ապացուցեմ, որ լավն եմ։
- Դու մի ապացուցի, որ լավն ես, թող իրենք ապացուցեն, որ վատն ես։
- Ու ես դադարեցի մարդկանց վստահել ու հավատալ։
- Չէ, դու դեռ չես դադարել։ Դու ինձ հենց նոր վստահեցիր այն, ինչ ոչ ոքի չէիր վստահել, երևի։
- Քեռիս, միայն քեռուս եմ այսքանը վստահել։
- Իսկ ինքը չի՞ փորձել խոսի մորդ հետ։
- Չեմ թողել, խնդրել եմ, որ ինքը իր մեջ պահի ամեն ինչ, ցավս, ուրախությունս ու օգնի ինձ։ Ամեն գիշեր զանգում եմ ու նա ինձ օգնում է։ Նրա շնորհիվ է, որ ես դեռ քոլեջում եմ։ Նա հովանավորում է քոլեջը, դրա համար էլ տնօրենը հանդուրժում է իմ արարքները։
- Երբ որ քեզ տեսա, մտածեցի երևի դա քո քոլեջն է, որ այդպես ես քեզ պահում։
- Իսկական երեսառածի նման։
- Չէ։ Դա չէի ուզում ասել։
- Գիտեմ, ուղղակի ես չեմ ուզում, որ մարդիկ իմ հետևից խոսեն այն, ինչը չկա, իսկ հիմա նրանք վախենում են ինձնից ու չեն խոսում։ Չնայած դե չեն կարող չխոսել։
- Մի բան է հարցական մնում։ Տնօրենը գիտի, որ քո մոտ դանակ կա, ու չի վերցնու՞մ։
- Արի գնանք քոլեջ պատասխանեմ հարցիդ։
- Լավ։

10 րոպեից քոլեջում էին։

- Մհեր,- շշուկով խոսեց Լիկան,- պետք է մագլցենք պատը, կամ էլ շեղենք պահակին։
- Ես ընտրում եմ 2-րդ տարբերակը։ Սպասիր զանգեմ ընկերոջս գա, օգնի։

Արյունոտ ԵրազանքМесто, где живут истории. Откройте их для себя