† 21 †

129 6 0
                                    

Լիկան փորձեց ջուր խմել, բայց նույն պահին բաժակը ձեռքից ընկավ ու կոտրվեց։ Նա սկսեց հավաքել, բայց վնասեց ձեռքը։

- Ա՜խ։

Նա անցնում էր հայելու կողքով, երբ իր խղճուկ դեմքը նկատեց։ Կանգ առավ։

- Լիկա, քեզ նայիր, նայիր հայելու մեջ ու տես քեզ, թե ինչ վիճակում ես հայտնվել, քեզ սերը պետք չէր։ Ինչ սերը կուտ է գործել քո կյանք, դու տանջվում ես, դու չպետք է սիրեիր։ Դու հիմա ստիպված ես սպանել քո սիրելի մարդուն, որպեսզի կատարես քո ամենամեծ երազանքը։ Ատում եմ քեզ, ատում եմ, որ դու կաս ու այս իրավիճակում ես հայտնվել։

Նա ձեռքի արյունը քսեց իր դեմքին։

- Իսկ այս դեմքը։ Այս դեմքը ինձ մոտ  սրտխառնոց է արթնացնում։

Ու նա ձեռքը հարվածեց հայելուն ու մանր բեկորների բաժանեց։ Ու նորից հետ իջավ խորդանոց։

- Մեզ մենակ թող,- հրամայեց նա այն անծանոթ տղային, ով աչքերը փակ անում էր Լիկայի ամեն ասածը։
- Ի՞նչ ես արել, որ այս տղան քո ամեն ասածը անում է ու չի տեղեկացնում քեռուդ։
- Քրոջն եմ օգնել։ Ինքն էլ պարտավորված է զգում։
- Ի՞նչ է պատահել ձեռքիդ։ Լավ, պետք չի ասել, ձայնը լսեցի։ Հայելին ես ջարդել։
- Քեզ ինչ ես ինչ եմ արել։
- Որտե՞ղ ենք մենք։
- Շա՜տ հեռու տեղ, ոչ ոք ոչ քեզ կլսի, ոչ էլ կօգնի։
- Ես դրա համար չեմ ասում։ Իսկ հենց հիմա որտե՞ղ ենք, խորդանոցու՞մ։
- Фактический да։
- Սիրում եմ, երբ միշտ խոսքիդ մեջ հայերենից բացի, այլ լեզուներով ես խոսում։ Իսկ ոչ փաստացի։
- Բունկեր։ Դրա նման մի բան։ Այստեղ կա ամեն ինչ, ինչ ուզես, զենք, դանակ, նետ ու աղեղ, կապի հաղորդակցման միջոցներ, սնունդ, ջուր, լույս, ամեն ինչ։
- Պարզ է։ Լիկա։
- Հն։
- Կներես։
- Ինձ շատ հետաքրքիր է, թե ինչի՞ համար ես ինձնից ներողություն խնդրում։
- Քեզ ցավ պատճառելու համար։ Ես իրոք անկառավարելի էի այն ժամանակ, նույնիսկ պատրաստ մարդ սպանելու, բայց ամեն ինչ փոխվեց, երբ հայրս ինձ զրկեց շա՜տ մեծ գումար տալուց, նա դադարեց ինձ հետ շփվել, ու ինչ ասելիք ուներ մորս միջոցով էր փոխանցում, ամեն ինչ փոխվեց, երբ եկա քոլեջ ու հանդիպեցի քեզ։
- Գիտես ինչ ենք արել ես ու Մհերը մի անգամ։ Գիշերը քոլեջ ենք եկել ու պատուհանով մտել տնօրենի սենյակ, բացել նրա գաղտնի սենյակի դուռը։ Մհերը միակն էր, ով ինձ մենակ չթողեց իմ եսասիրության հետ։ Նա միակն էր, ով հասկացավ, որ ես մարդկանց հետ կոպիտ եմ, չեմ շփվում, որովհետև վախենում եմ, որ նրանք թիկունքից կհարվածեն ինձ։ Երբ մենք ընկերություն էինք անում, ես դադարել էի ինչ-որ մեկին վնասել, կռիվներ սկսել, ես էլ սովորական աղջիկ էի մնացածի նման, չնյածա ինքս անսովոր էի։ Դու ինձ հարցրել էիր, թե ինչու եմ ընկերություն անում Մարիի հետ, եթե նա նույնիսկ իրեն պաշտպանել չգիտի, նույնիսկ չի կարում մարդ կոպտի, պատճառն այն է, որ նա իմ ու Մհերի երկրպագուն էր, ու նա ամբողջ քոլեջում միակն էր, ով ուրախ էր մեր միության համար։ Ու մինչև հիմա էլ ինձ շատ է սիրում, ու ես էլ իրեն եմ շատ սիրում։ Հա ի դեպ, կարելի է զանգել նրան։ Բայց չէ, միանգամից քեռիս հեռախոսս միացնելու պահից կգտնի մեզ, իսկ մինչև այդ նա այնքան վայրերում է մեզ փնտրելու։
- Ես էլ էի էգոիստ։ Տան ավագ որդին, ուշ բոլորը երես էին տվել։ Հայրս բիզնեսմեն էր, ով ամեն ինչ անում էր ինձ համար։
- Նույնիսկ թաքցրեց հանցագործ որդուն։
- Երբ ես սպանեցի Մհերին, ես ընկերներիս խնդրեցի, որ հորս աշխատողներից մեկին ասեն հոգա ամեն խնդրի մասին ' ոստիկանություն, փորձագետ, վկա, բժիշկ, բոլորի մասին։
- Իսկ դու գիտես, որ այդ բոլոր մարդիկ աշխատանքից զրկվել են, իսկ դա քիչ չի, բոլորը հիմա իմ սրինգի տակ են պարում, որովհետև ունեն ընտանիք, երեխա։
- Դու չես վնասի նրանց։

Լիկան սկսեց ծիծաղել։

- Ու դա ասում է մի տղա, ում աչքի առաջ ես մարդու թև եմ կոտրել։ Չէ, Նարեկ, դու ուղղակի չես պատկերացնում, ինչ սատանայի հետ ես շփվել։ Միգուցե ցույց տամ մի քանի վիդեո։ Բայց սիրտդ կդիմանա՞։ Քոնը միգուցե, բայց ես չեմ դիմանա ու կսպանեմ քեզ, երբ հիշեմ քո արածը։
- Իսկ ինչի՞ չես հիմա սպանում։
- Մի բան կա, դրան եմ սպասում։

Ու մի կես ժամ նրանք խոսում էին տհաճ բաներից, ինչին հետևելը ուղղակի անտանելի կլիներ։ Կես ժամ անց ներս մտավ Լիկայի խոնարհ ծառան ' Մայքը։

- Հն, ի՞նչ լուր,- հանգիստ տոնով հարցրեց Լիկան։
- Բոլորը հավաքված են։
- Բոլո՞րը, հաստա՞տ։
- Հա։
- Քեռին գիտի թե երբ ինձ ինչ-որ բան է հարկավոր լինում, ես միշտ իր  ընկերներին եմ ասում, բայց ինքը մոռացել է, որ ես Լիկան եմ, ու ես միշտ Plan B ունեմ։ Ասում ես քանի՞ տղա էին հետդ, երբ սպանում էիր Մհերին,- թեքվեց դեպի Նարեկը։
- 7, ինչի՞։
- Յո՞թն են,- հարցն ուղղեց Մայքին։
- Հա։
- Դե ուրեմն բենզինը լցնում եք նրանց շուրջ բոլորով ու սկսում վառել, երբ արդեն զգաք, որ շնչահեղձ են լինում կամ գիտակցությունը կորցնում են կհանեք այդտեղից։
- Ի՞նչ, տղաները այստե՞ղ են։
- Այդքան հիմարի նման եմ, ուրիշ ինչ-որ մեկին այստեղ բերեմ։ Так, как мой дядя не знает о тебе и не следит за твоим телефоном, звани парней.
- Լիկա, նման բան չանես։
- Դու չես ասելու ես ինչ անեմ, դու ես ինձնից կախված, ոչ ես։ Իսկ հիմա ասա, ինչ զգացիր, երբ ինձ առաջին  անգամ տեսար։
- Հայրս բարկացած էր ինձ վրա ում մորս ասել էր, որ եթե ես մի անգամ էլ կռվի մեջ ընկնեմ նա ինձ բանտ կգցի, ի դեպ, երբ նա իմացել էր իմ արարքի մասին, ուզում էր գնա ու մատնի ինձ, բայց մայրս աղաչեց, ու նա լսեց։ Ու երբ ես եկա նոր քոլեջ ու այդպես դիմավորեցին ինձ, ես ուզում էի երկրորդ անգամ սպանեմ, որովհետեւ այս կյանքում ոչ ոք ինձ հետ այդպես չէր խոսել, առավել ևս վարվել։ Բայց մի պահ եկավ, որ մի գեղեցիկ աղջիկ, ամբողջությամբ սևավորված եկավ, բոլորին լռեցրեց, բռնեց իմ ձեռքն ու գնացինք։ Ես սկզբում մտածեցի, որ դու երևի տնօրենի աղջիկն ես, բայց հետո հասկացավ որ տնօրենը քեզ ատում էր ինչպես որ դու իրեն։ Ես քո մեջ կարեկցանք զգացի։
- Գիտես ինչ է իմ կեղծանունը ' « Սևի թագուհի», ու եթե ուրիշի մոտ ասես, որ կարեկցանք ես իմ մեջ նկատել, կծիծաղեն վրադ։ Իրականում քեռիս հովանավորում է քոլեջը, դրա համար էլ տնօրենի բերանը փակ է։ Դե գիտես ով է քեռիս, դրա համար քաղաքի բոլոր հեղինակավոր անձինք իմ կողքին են, ինչ ուզում է անեմ։ Իսկ նորեկներն էլ միշտ փակում են իրենց բերանը, ընդամենը մի հատ կռիվ սկսելով։ Իմ մեջ բարու նշույլ չկա, այդ բարին մեռավ այն օրը, երբ ես տեսա Մհերի դիակը։
- Եթե մեջդ բարի չկա, ինչի՞ օգնեցիր ինձ։
- Ինձ союзник էր պետք, հայերեն չգտա դրա համահունչ բառը։ Հույս ունեի քո հետ գտնել սպանողին, բայց երբ սիրահարվեցի քեզ հասկացա, որ քեզ չեմ խառնի այդ գործին, երբ դու չգիտես էլ ինչի համար ես պայքարելու, ու դրա համար էլ քեզ ոչինչ չասեցի։
- Կներես։ Բայց միշտ հիշի, որ ես քեզ իրոք սիրել եմ։ Ես քեզ շատ եմ սիրել ու հիմա էլ եմ սիրում, ու ամեն ինչ կանեի, որ նման բան չլիներ։ Կամ էլ, եթե չլիներ, ես չէի տեղափոխվի, չէի տեսնի քեզ ու չէի սիրի ու կշարունակեի վատ արարքներ գործել։ Իսկ ինձ համար վատ արարքը մարդ սպանելն է։
- Դու աննոռմա՞լ ես։ Ինչի՞ մասին է խոսքը։ Եթե մեզ բախտ վիճակված լիներ միասին լինելու, մենք նույնիսկ Մհերի ողջ լինելու դեպքում միասին կլինեինք։ Դե գիտես ինչ, աշխարհում միմյանց չհասկանալ ու բաժանվել կա, ի՞նչը դու այսօր կհասկանաս։ Մոտ տաս րոպեից։

Արյունոտ ԵրազանքМесто, где живут истории. Откройте их для себя