† 10 †

144 8 0
                                    

Առավոտը բացվեց, իսկ Լիկան դեռ չէր էլ փակել իր աչքերը։ Հատակին նստած, հենվել էր մահճակալին ու քարացած նայում էր դիմացը դրված իր և Մհերի նկարին։ Նա չէր թարթում աչքերը, չէր շարժվում, չէր լացում, որովհետև արցունքները չորացել էին։ Հանկարծ քույրը ներս մտավ.

- Լիկա, ի՞նչ է պատահել, ինչի՞ չես տուն գալիս, քեզ կարոտել ենք։ Արի գնանք տուն։ Խոստանում եմ չեմ թողնի քեզ ինչ-որ մեկը բան ասի։

Լիկան լուռ էր։

- Լիկա, Լիկա, խոսիր ինչի՞ ես լուռ։
- Սյուզի, դուրս արի ու մենակ թող Լիկային,- քեռին մեջ ընկավ ու դուրս տարավ Սյուզիին։

Լիկան սկսեց լաց լինել։

- Մհեր, ինչ էլ լինի պարզելու եմ, թե ինչ է կատարվել իրականում։ Ես քեզ խոսք եմ տալիս։

Ու այդպես երեք օր Լիկան անց կացրեց հատակին ' գիշեր-ցերեկ արթուն վիճակով։ Քեռին փորձեց նրան օգնել, բայց հասկանում էր, որ անօգուտ։ Լիկան 3 օր ոչինչ, ոչ ոքի հետ չխոսեց։
Մհերին հրաժեշտ տալուց հետո նա գնաց տանիք ու պարզապես լռեց։ Նա պառկեց հատակին ու հանկարծ նրա աչքն ընկավ երկաթի տակ ընկած հեռախոսին։ Նա վերցրեց այն. Մհերինն էր։ Ուղղակի իր հետ տարավ տուն։ Ու ամեն օր նա կարդում էր իրենց հաղորդագրությունները, նայում նկարները, ու այսպես 1 ամիս։

- Լիկա, հերիք է դու քեզ կործանես։
- Ես ինձ կործանու՞մ եմ, չէ Քեռ, ես փորձում եմ հաշտվել այս ամենի հետ։
- Խմիչքի միջոցո՞վ։
- Քեռ այնպես ես խոսում, ինձ թվում է թե ալկոհոլից կախում ունեմ։ Ես շատ չեմ խմում, միայն գիշերները։
- Դա քի՞չ է։
- Հա։
- Լիկա, չեմ ուզում քեզ այսպես տեսնեմ։ Վերադարձիր հին կյանքիդ։
- Ուզում ես նորից տեսնել կոպիտ Լիկային։
- Բայց ես երբեք էլ չեմ տեսել կոպիտ Լիկային։
- Բա դե, այդ միայն դու։ Գիտես, կ՞նչ եմ զգում, որ արյունը մեջս եռում է, որ ես ոչ թե մեկ, այլ երկու կյանք եմ ապրում, իմը ու Մհերինը։
- Լիկա, դու վստա՞հ ես, որ դա սպանություն էր, եթե անկեղծ, ես էլ եմ վստահ։
- Հա։
- Ուրեմն վեր կաց, վաղը դասի ես գնում, ու քեզ պահում ես սովորական, դասերից հետո ուղիղ պարապմունքի կգնաս ու կսկսես պարապել, երեկոյան էլ կգաս կրակելու։ Մենք մեր առաջ մի ծրագիր ենք դնում, գտնել հանցագործին։
- Քեզ այնքան եմ սիրում, ուրիշը լիներ կասեր «Դա աղջկա գործ չի, մենք կանենք այն, ինչ պետք է», բայց դու այդպիսին չես, շնորհակալ եմ քեզնից։ Քեզ շատ հոգնեցրի, վաղվանից մեր տանը կմնամ։
- Ի՞նչ ես խոսում։ Ես ուրախ եմ, որ դու իմ մոտ ես։ Թե չէ այս մեծ տանը դատարկությունը չի սազում։
- Խոստանում եմ լցնել այդ դատարկությունը։ Իսկ դու մտածի ամուսնության մասին։ Դե ես գնամ լոգանք ընդունեմ ու քնեմ։ Բայց մի խնդրանք, կարող եմ մոտոցիկլետդ վերցնե՞լ։
- Իհարկե։ Դե գնա, բարի գիշեր։
- Բարի գիշեր քեռ ջան։

Արյունոտ ԵրազանքМесто, где живут истории. Откройте их для себя