Լիկան ինքը չգիտեր ինչի էր սպասում։ Ու խառնված ներս մտավ Մայքը։ Նա շնչասպառ որ լինում ու չէր կարողանում նորմալ խոսել ։
- Լիկա, Լի..կա, Լիկա, Լի..
- Մայք, այնքան Լիկա ասիր ուզում եմ անունս փոխեմ։ Ի՞նչ է եղել, ինչի՞ ես այս վիճակում։
- Այստեղ են։
- Քեռի՞ս։
- Հա։
- Քանի՞ հոգի կա հետը։ Վերցրու այս ջուրը խմի,- ու Մայքին մեկնեց ջրով լի շիշը։
- Շատ են։ Ես փակել եմ դարպասները ու տան դուռը, բայց երկար չենք կարող պահել։ Լիկա եթե ասեմ որ մոտավոր 50 հոգով են եկել։
- Չեմ զարմանում։ Դուրս արի դռան մոտ սպասիր։ Ամեն ձև չթողես ներս գան։ Չեմ ասում կյանքդ զոհի, բայց դուռը ամեն կերպ փակիր դրսից, ես էլ ներսից կփակեմ, ամենակարևորը քաշի այն կահույքը, որը մինչև հանեն երկար ժամանակ,- ու Լիկան լսեց տնից եկող ձայները,- արագացրու։Մայքը դուրս վազեց, իսկ Լիկան սկսեց փակել դուռը։
- Կթողնես գոնե քեզ գրկեմ։
- Լռիր։Լիկան փակեց դուռը նախ երկու կողպեքով, ապա շղթաներով ու նորից կողպեքով և սեղանները բրթեց դեպի երկաթե դուռը։ Ու նա կարծես մոռացել էր ինչի համար էր առևանգել Նարեկին։ Բայց փոքր-ինչ հետո հիշեց։
- Գիտես, ես ինչքան եմ ատում քեզ։ Դու ինձնից խլել ես իմ մեծ սերըզ իմ երջանկությունը։ Ես արդեն երկու տարի է ինչ քեզ եմ փնտրել, որ ասեմ, թե ինչքան եմ ատում քեզ անգամ առանց ճանաչելու, բայց քանի որ սիրում եմ քեզ, ավելի եմ սկսում ատել քեզ։ Ամեն րոպե, երբ հիշում եմ, որ սիրահարվել եմ մարդասպանի։ Ես ատում եմ քեզ։
- Սիրում եմ քեզ, քո ամեն մի թերությամբ։
- Լիկա, Լիկա բացիր դուռը,- դրսից լսվեց Լիկայի քեռու ձայնը ու մի քանի հատվածներ դռանը, փորձում էին բացել դուռը։
- Չասես, չասես էլ այդ բառերը։
- Սիրում եմ քեզ։Լիկան կրակեց, բայց պատին։
- Չխոսես։
- Հա ես սիրում եմ քեզ ու չեմ մեղադրում քո այս վիճակի համար, հա ես մեղավոր եմ, բայց ոչինչ չես փոխի, ազատիր ինձ այս մեղքից, ազատիր։ Ավելի լավ է քո ձեռքով մեռնեմ։
- Լռիր,- Լիկան նորից կրակեց։Իսկ դրսից եկող ձայները ու հարվածները էլ ավելի շատացան, որը Լիկան չէր լսում։ Նա նշան բռնեց ու... ու վերջապես կրակեց։ Իրար հետևից առանց մի րոպե դադար տալու։ Նա ամբողջ փամփուշտները դատարկեց։ Ու շպրտեց զենքը։
- Լիկա,- կարծես հանգստանալուց հետո լսեց դրսից գոռացող ու աղաչող ձայները։
Լիկան գնաց, բացեց դուռը ու բոլորը ներս թափվեցին։
Իրար նայեցին անհանգիստ ու խղճող հայացքներով, իսկ ինչ էր լինելու հետոն։ Լիկան ընկավ քեռու գիրկը ու սկսեց աղիողորմ լաց լինել։- Կներես, կներես քեռին կներես։
- Հանգստացիր, ամեն ինչ լավ է, ապրի իմ աղջիկը։
- Չէ քեռ, ես ոչինչ չեմ սովորել այսքան տարիների ընթացքում։ Կներես։
- Վերջացրու, արի տուն ենք գնում, դուք էլ ազատեք Նարեկին։
- Սպասեք։ Կներես քեռ, բայց ես չկարողացա, ախր ես սիրում եմ իրեն, ես չկարողացա սպանել։ Որքան որ ատում եմ, այնքան էլ սիրում եմ։ Ես էլ քեզ նման թույլ եմ։ Ես կարող եմ մարդկանց մինչև մահամերձ վիճակի հասցնելու ծեծել, կարող եմ ջարդել նրա մարմնի որ մասը ուզեմ, բայց չեմ կարող սպանել, ինչպես որ դու։Իրականում Լիկան նշան էր բռնել պատի վրա ու ապա ծալել ձեռքն ու կրակել պատին։
Իսկ ինչ վերաբերում է քեռու թուլությանը, նա էլ գտել էր սիրելիին սպանողին, բայց երբ պետք էր կրակել, միայն մի կրակոց, նա չէր կարողացել, այնքան էր ծեծել, որ կոմայի մեջ էր ընկել այդ տղան, ապա ընկերները ոստիկանության առջև էինք թողել բոլոր փաստերը ու ապացույցները, որ այդ տղան էր սպանել այդ աղջկան։- Քեռի, իրեն ասեք, որ հեռանա քաղաքից, երկրից, որ ընդհանրապես ես իրեն չտեսնեմ։ Երբեք հետ չգա։ Ու այնպես արեք, որ վերանան բոլոր ապացույցները, որտեղ ապացուցվում է այն փաստը, որ նա է սպանել Մհերին, բոլոր տեսագրությունները, զանգերը, գիտեմ որ դժվար է, բայց խնդրում եմ արեք ամեն ինչ, որ ոչ մի բան չմնա այդ գործով, ու այնպես արեք, որ մնա մի բան, որով ոստիկանները կգան այն եզրակացության, որ դա սպանություն է եղել, մեկ է չեն կարողանալու գտնեն հեղինակին։ Դու էլ կարող ես չմտածել,- նա թեքվեց դեպի Նարեկը,- ընկերներդ էլ, եղբայրդ էլ լավ են ու անվնաս։
- Լիկա, սպասիր,- Նարեկը խոսեց։Լիկան շրջվեց։ Նրա ամբողջ դեմքը արցունքի ու արյան մեջ էր։
- Կներես, կներես Լիկա։ Բայց ինչ ուզում է լինի ես քեզնից հեռու չեմ կարող մնալ, որովհետև սիրում եմ քեզ։
- Դու պետք է գնաս։ Եթե չգնաս կկորցնես իմ ' քո հանդեպ ունեցած հարգանքն ու...
- Ու ի՞նչ։
- Ու սերը։Լիկան դուրս եկավ։ Նրա փոխարեն Արշակը սկսեց խոսել։
- Ես քեզ շատ եմ հավանում, բայց եթե Լիկան այդպես է ուզում դու պարտավոր ես անել, ես քեզ կստիպեմ, դրա համար էլ դու քո կամքով կգնաս ու կսկսես նոր կյանք։ Գիտեմ, որ Լիկային մոռանալը դա դժվարին, եթե ոչ անհնարին բան է, բայց դա Լիկայի համար եմ ասում։ Նա դժվար է մոռանում իրեն հասցրած ցավը։
- Ուրեմն այնպես արեք, որ նա գտնի իր սերը, իր երջանկությունը, որ ոչ մի ցավ չունենա։ Նրան հեռու պահեք այսպիսի թեմաներիվ ու միշտ նրա կողքը եղեք։ Եթե ես իրեն շատ բան չեմ ասում, չի նշանակում, որ չեմ հասկանում։ Ես ամեն ինչ էլ հասկանում եմ, ուղղակի ես չէի ուզում, որ Լիկան գիտակցի, որ ես շատ լավ գիտեմ իր թուլությունները ու նրա ցավոտ կողմերը։
- Գիտեմ։ Լավ մնա, ուրախ էի քեզ հետ ծանոթանալու համար։
ВЫ ЧИТАЕТЕ
Արյունոտ Երազանք
RomanceԻնչպես կվարվեիք, եթե ընտրություն լիներ Ձեր երազանքի ու սիրելիի միջև։ Ո՞րը կընտրեիք։ Եկեք տեսնենք, թե ինչու ընտրության առաջ կկանգնի և որ տարբերակը կընտրի հերոսուհին։