Լիկան ավելի խորամանկ էր, քան կարող էին պատկերացնել։ Նա միգուցե զվարճանում էր, բայց դա միայն առաջին հայացքից էր։ Իրականում նա աչքերով հետևում էր իր «թիկնապահներին»։ Ու նա հասկացավ, թե երբ զանգ տվեց նրա քեռին։
- Հիմա կարելի է սկսել։ Քեռին մի ժամ չի զանգի։
Ուստի նա հաղորդագրություն ուղարկեց Նարեկին։
«Կհանդիպենք երկրորդ հարկում, քո սենյակում ' նվերդ տալու ժամանակն է, բայց ոչ ոքի չասես, առանց ձայնի բարձրացիր այնպես արա, քեզ չնկատեն ավելորդ խնդիրներից խուսափելու համար»։Նա լավ գիտեր, որ Նարեկը իր ասածը կաներ, ուստի նա իր թիկնապահներին պարի հրավիրեց։ Որքան էլ որ նրանք կծոց հայացքով նայեցին Լիկային, դա չխանգարեց նրան։ Նրանցից մեկը Վահեն էր, 23 տարեկան պատանի, ով սիրահարված էր Լիկային, իսկ մյուսը ' Աբելը, 26 տարեկան, ով տարբերվում էր բոլորից իր անսովոր ուժով։ Երբ Լիկային նա չէր ճանաչում, Լիկան էլ հերթական կռիվն էր սկսել, նա էլ փորձել էր կոտրել Լիկայի ձեռքը, բայց չէր հաջողվել։
Ընդհամենը Լիկան պատվիրեց, որ տանգոյի երգ գցեն։ Վահեն նրան պարի հրավիրեց, Լիկան մտքում ասաց. «Անխելք, սիրուց կուրացել է»
Պարելու ընթացքում Լիկան հավատացրեց նրան, որ բոլորեց ոտքը, ապա խնդրեց նրան գրկել ու տանել աթոռի մոտ։ Մինչ Վահեն ուրախությունից իրեն կորցրած իր ամուր բազուկների մեջ առավ սիրելիի մարմինը, Լիկան մի ձեռքով ամուր բռնեց Վահեի վզից, կարելի է ասել վզովն ընկավ, ապա մյուս ձեռքը տարավ ժակետի գրպանն ու վերցրեց հեռախոսը։ Վահեն նույնիսկ չկասկածեց, որովհետև մեկ տարի որ ինչ Լիկան նրա հետ նորմալ չէր խոսում, միայն բարև, հաջողություն, իսկ այսօր գրկել էր նրան։ Երբ Լիկան իջավ ասաց.- Ինձ գինի տվեք, բայց սպիտակ գինի կամ էլ շամպայն։ Հա շամպայն տվեք ինձ։
Ու նա շամպայնի բաժակը ձեռքին փորձեց իջնել աթոռից և շամպայնը «թափեց վրան»։ Դե իհարկե դա մի ծիծաղելի թատրոն էր։ Լիկան մտքում ծիծաղում էր նրանց վրա, ինչպես չէին մտածել, որ Լիկան խաղում է։ Երևի նրանից էր, որ գիտեին, որ Լիկան չի սիրում խաբել ու ներկայացումներ խաղալ։
- Ա՜հ, ի՞նչ արեցի, հիմա ի՞նչ եմ անելու։ Անխելք աղջիկ եմ։ Շորս էլ սպիտակ է։
Նրա այս խոսքերից հետո Աբելը հանեց իր ժակետը և գցեց Լիկայի վրա։
- Բարձրացիր վերև գնամ քո համար ինչ-որ նոր բան գնեմ ու գամ։
- Չէ, եկեք բարձրանանք վերև, հիմա ես Նարեկին կուղարկեմ ինձ համար մի հավես բան գնելու։ Այնպիսի խանութ կուղարկեմ, որ մինչև գա, արդեն գործելու ժամանակը լինի։Նրանք լսեցին Լիկային ու բարձրացան աստիճաններով։ Լիկան լավ գիտեր տան ամեն անկյունում ինչ կա, ու գիտեր, որ ազատ սենյակում միշտ սենյակի բանալին ներսի կողմից դռան վրա է լինում։ Ուստի նա նրանց տարավ ազատ սենյակներից մեկը։
ВЫ ЧИТАЕТЕ
Արյունոտ Երազանք
RomanceԻնչպես կվարվեիք, եթե ընտրություն լիներ Ձեր երազանքի ու սիրելիի միջև։ Ո՞րը կընտրեիք։ Եկեք տեսնենք, թե ինչու ընտրության առաջ կկանգնի և որ տարբերակը կընտրի հերոսուհին։