- Կռվարար տղա է։ Եթե Նարեկը ուժեղ է, ու այդ ուժի շնորհիվ է տղաներին վնասում, ապա նրա եղբայրը ընդհակառակը։ Նրանը փողն է։ Մի անգամ մի 10 ընկերով քայլելուց են եղել, մի տղայի չի հավանել, ով ուղղակի կողքով անցնելուց է եղել, հանել է փողերը ու ասել, ով որ սպանելու աստիճանի ծեծեց սրա կրկնակին եմ տալիս։ Ու այս ամենը մարսել է, քանի որ ունի բարձրաստիճան պաշտոնյա-ծանոթներ ու փող։
- Ինչպես մենք։
- Դե հա։
- Հետո՞։
- Լիկա, ինքը ճանաչել է Մհերին։
- Ես զգում էի։ Հետո։
- Դեպքից մի շաբաթ առաջ Մհերը ջարդել է նրա ոտքն ու ձեռքը։
- Ի՞նչ։ Եթե նման բան է արել, ուրեմն լուրջ պատճառ է ունեցել։ Ես չեմ ուզում լսեմ շարունակությունը, ծրագիր կազմեք։
- Սպասիր։ Պատճառն այն է եղել, որ այդ տղան փողոցում աղջկա է ծեծել, հետո մեկին այդպես ընկած թողել ու մյուսին սկսել ծեծել, հետո էլ զենքով սպառնացել է, միայն նրա համար, որ առաջինը հրաժարվել էր տալ իր համարը։ Այդ առաջին աղջիկը շատ էի տուժել։ Ուսի հատվածում կոտրվածքներ է ունեցել, նաև կոտրված է ունեցել կրծքավանդակի հատվածում։ Իսկ երկրորդի բախտը բերել է, քանի որ հայտնվել է Մհերը ու փրկել։ Երկար խոսելուց հետո հասկացել է, որ չի օգնում խոսելը, աղջկան ևս միս անգամ հարվածելուց հետո, Մհերը հարվածել է նրան ու ջարդել ոտքն ու ձեռքը։Լիկան լաց էր լինում։
- Շարունակիր։
- Այսօրվա համար հերիք է, գնա հանգստացիր, ուշ է։
- Ես լավ եմ, շարունակիր քեռի, իսկ դու Լևոն, շարունակիր բոլորին փոխանցել իրենց գումարները կատարած աշխատանքի համար։( Այդ ամենը կատարում էին էլեկտրոնային եղանակով, որպեսզի չկասկածեն կամ ինչ-որ մեկը չիմանա)։ Բայց ինչ շարունակես, ինչ ծրագիր եք կազմել վրեժի համար։
- Լիկա, լսիր մինչև վերջ։ Մհերի սպանությունը եղել է այս դեպքից մի շաբաթ հետո, իսկ մի շաբաթ նա հիվանդանոցում պառկած է եղել։ Ու բացի այդ, նա չէր կարող հրամայել, որ սպանեն Մհերին առանց իր ներկայության, նա ինքը ևս միշտ ներկա էր լինում, անգամ եթե ինքը չէր ծեծում։
- Նշանակում է կա 2-րդ անձ։
- Հա։
- Պարզել ով է։ Ինձ թվում է նրա ընկերներն են։
- Լիկա, մի հատ կլսես։ Երեկ եմ իմացել, որ այս տղան Նարեկի եղբայրն է։ Ու բացի դա մենք գրեթե ամեն ինչ պարզել ենք։ Այդ օրը նա դուրս չի եկել հիվանդանոցից։ Հայրն ու մայրը զբաղված են եղել իրենց աշխատանքով, ընկերներից ոչ ոք էլ չի եղել։ Բոլորի մեքենաները եղել են տարբեր տեղեր։ Նրանցից մեկը տանն է եղել, մեկը ' Դավիթի մոտ, մյուսը' հոր հետ բիզնեսի հարցով քաղաքից դուրս, այն մյուսն էլ ընկերուհու հետ։ Ո՞վ մնաց։ Բոլորին ստուգել ենք, ոչ ոք չի։ Վերջին տղային էլ ստուգեցինք, կասկած չկա, բա ո՞վ է արել։ Մտածում եք Մհերը անիմաստ էր ուղարկել այդ անունը։ Ես գիտեմ, որ Մհերը հասկանում էր, որ ես կլուծեն վրեժը, ու ամեն ինչ կաներ, որ ես չկարողանամ գտնել հանցագործին, բայց նա պատահական անուն-ազգանուն չէր ուղարկի։ Մտածու՞մ եք, նա ուղարկել է, որ շեղի ինձ գտնելու ճիշտ ուղղուց։
- Կամ էլ ուղարկել է անուն, ով կապ ունի իր սպանության հետ։
- Չէ, հնարավոր չէր, որ Նարեկը նման բան աներ։ Ես չեմ հավատում։
- Մի բան էլ կա։ Նարեկի մեքենան դեպքից մի քանի օր առաջ, երբ անհայտացել էր Մհերը, այդ օրը դուրս է եկել իրենց տնից ու միայն դեպքի օրն է վերադարձել, ուշ երեկոյան։ Ու, խանութի տեսագրությունից երևում է, որ նա ընկերների հետ այդ նույն շենքն է եկել, որտեղ պահում էին Մհերին։
- Չէ, չէ, չի կարող լինել։Լիկան դուրս եկավ տնից։ Դրսում անձրև էր գալիս, չնայած հուլիսյան շոգ օրերն էին։ Նրա գլխում «бардак» էր։ Որպեսզի կատարի իր երազանքը պետք է սպանի իր սիրելի մարդուն։ Ահա այն երկու կրակի, որի մեջտեղում նա կանգնեց։ Բայց դա լոկ երազանք չէր։ Լիկան կորցրել էր սիրելի մարդուն։ Այն մարդուն, ով փոխեց իր կյանքը, հիմնովին, ով իրեն ժպտալու առիթ տվեց։
Լիկայի' տնից դուրս գալուց հետո նրա քեռին զանգեց իր ծանոթ տղաներին։- Լիկան դուրս եկավ տնից։ Հետևեք հեռվից։ Հանկարծ չմոտենաք, եթե ինչ-որ տարօրինակ բան նկատեք, զանգեք ինձ։ Աչքերիդ տակ պահեք։
- Ի՞նչ պետք է անենք։
- Ինչ Լիկան կասի։ Դու չես ճանաչում իրեն, սա իր հարցն է, իր խնդիրն է, եթե առանց իրեն տեղյակ պահելու մի բան անենք, հավատա սարսափելի շատ բաներ կլինեն։ Կսպասենք նրա որոշմանը։ Բայց ես իրեն չեմ թողնի արյունոտել ձեռքերը, անկախ այն բանից, թե ինչ կորոշի։
- Դու ոչ մի բան չես կարող անել։
- Պետք լինի բռնի ուժով իրեն կհեռացնեմ երկրից կամ էլ Նարեկին կհեռացնեմ։Լիկան քայլում էր թաց փողոցներով, իսկ անձրևի կաթիլները հարվածում էին նրա մազերին ու բաժանվում մանր կաթիլների։ Լիկայի աչքերի առջև հայտնվեց Մհերը։ Զարմանալին այն էր, որ նրա մոտ չկար անձրև։ Լուսինը լուսավորում էր երկիրը, իսկ Մհերը սպասում էր։ Լիկան մի պահ շփոթվեց, ապա քայլերն ուժեղացրեց, վազեց, որ գրկի Մհերին, բայց նա ուշացավ, նրա փոխարեն մի աղջիկ վազեց ու գրկեց նրան։ Երբ այդ աղջիկը գլուխը բարձրացրեց, ինքն էր, Լիկան։ Լիկայի մտքին եկավ նրանց թրջվելը ու նրա առջև նրանք թրջվում էին, վազում անձրևի տակ, ու Լիկան լիաթոք ծիծաղում էր։ Նա մինչև ոսկորների ծայրը թաց էր, բայց դա նրան այնքան էլ չէր հետաքրքրում։
- Լիկա, արի տուն գնանք։
- Չէ, Մհեր, հեսա կկտրի։Ու այսպես արդեն մի քանի ժամ։ Նրանք երեխայի պես խաղ էին անում ու ծիծաղում։
- Սիրում եմ քեզ Լիկա, ու ուզում եմ ամբողջ կյանքս քեզ հետ լինել։ Կդառնա՞ս երեխեքիս մայրը։
- Երբ օրը գա, կդառնամ, խոստանում եմ։ Չեմ ու չում չեմ անի, միանգամից կասեմ հա։
- Դե ուրեմն արի գնանք տաք թեյ խմենք մեր տանը։ Թե չէ որ մրսես հիվանդանաս քոլեջում աղջիկների հավեսը չկա։ Էլի գալու են ասեն «Մհեր, այս մասը չեմ հասկացել, կբացատրե՞ս։ Մհեր տեսքս ինչպիսին է, Մհեր, շատ հմայիչ տեսք ունես»։
- Իրենք քեզ նման բան են ասել։ Ես կսպանեմ բոլորին։ Ինչի՞ են քեզ նայում։ Դե ուրեմն գնացինք, ես էլ քեզ մենակ չեմ թողնի։ Արի գնանք, որ չհիվանդանամ։Այս ամենը Լիկայի առջև էր։ Նա հիշում էր այս ամենը։ Բայց, բայց նրա մտքին է գալիս Նարեկը, ով գրկում էր Լիկային ու հույս տալիս։ Ով պաշտպանում էր նրան։ Ով սիրում էր նրան։ Լիկան նորից ժպտում էր, բայց ահա գալիս էր քեռու խոսքերը «Նարեկն է սպանել Մհերին»։
Լիկան անտուն թափառաշրջիկի նման թափառում էր փողոցից փողոց։ Անձրևի տակ քաղցր էր ուտում, որովհետև քաղցրը ստիպում էր նրան հանգստանալ ու տաք գլխով որոշում կկայացնել։- Գլուխը պետք է միշտ սառը լինի,- կրկնում էր Մհերը ամեն անգամ, երբ Լիկան բարկանում էր։
Ու այսպես մինչև առավոտ։ Նա քաղաքի բոլոր վայրերում եղավ, որտեղ եղել էին ինքը և Մհերը, ինքը և Նարեկը։ Ինչքան էլ ուզում էր չէր կարողանում մոռանալ այն հանգամանքը, որ նա սիրում էր Նարեկին, բայց սիրում էր նաև Մհերին։
Ու նա աչքերը բացեց իր սենյակում ' քեռու տանը։ Երբ նրա կողքին( հատակին) քեռին էր քնած։
ВЫ ЧИТАЕТЕ
Արյունոտ Երազանք
Любовные романыԻնչպես կվարվեիք, եթե ընտրություն լիներ Ձեր երազանքի ու սիրելիի միջև։ Ո՞րը կընտրեիք։ Եկեք տեսնենք, թե ինչու ընտրության առաջ կկանգնի և որ տարբերակը կընտրի հերոսուհին։