Նա իրոք փորձեց արագ քայլել, քանի որ վազել չէր կարող, որ րոպե շուտ լինի դասարանում, քանի որ ընկեր Մարգարյանը իր միակ սիրելի ուսուցիչն էր ամբողջ քոլեջում։ Երկրորդ հարկի պատը փորձեց անցնել, երբ ինչ-որ մեկը հարվածեց նրան։
- Ալարում եք, ձեր դիմացը նայել,- նույն տղան էր, իր ուռած ոտքի հեղինակը։
- Իսկ դու՞։
- Ես ի՞նչ։ Եթե ուշադիր եղաք, դուք ինձ խփեցիք։
- Հերիք է էլի կապրիզնի աղջիկ լինես։ Հերիք է։ Քեզ չթվա, որ մենակ դու ես կոպիտ։ Ես էլ կարող եմ կոպիտ խոսել։
- Իրո՞ք, դե բա խոսա, ու՞մ ես սպասում։ Իմ թույլտվությանն ես սպասում։ Շատ իզուր։ Իսկ առանց իմ թույլտվության ինչ-որ բան անես միամիտ կընկնես մեքենայիս անվադողի տակ։
- Բայց կարծեմ քեզ է ավելի հարմար մեքենայի տակ ընկնելը։
- Հա, ես մեքենայի տակ եմ ընկել, դու ' մեքենայի անվադողի։Իրենից գոհ ասաց ու հեռացավ դասարան։
- Ինքնավստահ!,- հավասար ասացին նրանք ու մտան դասարան։ Նրանց դասարանները իրար դեմ-դիմաց էին։
Այս մի ժամը Լիկան նորմալ նստեց դասին։ Ընդհանրապես անգլերենի ժամին ինքը իրեն նորմալ է պահում ու չի թողում ինչ-որ մեկը խանգարի դասը։ Բայց դե ինքը սիրում էր յուրաքանչյուրին իր տեղը ցույց տալ։ Հաջորդ ժամը մաթեմատիկա էր։ Դուրս եկավ դասից ու գտավ ինքնահավանի մեքենան,դե ինչպես միշտ դանակով ծակեց դիմացի երկու անվադողը ու գնաց դասի։ Իրեն հետաքրքրում էր, թե որտեղից էր նա, ու ինչի, երբ էր տեղափոխվել իրենց քոլեջ։ Վերջին ժամն էին նստած դասարանի դուռը ուժգնությամբ բացվեց։ Նա էր։
- Վեր կաց,- նա քաշեց Լիկայի ձեռքից ու ուզեց տանել իր հետ։ Բայց դե Լիկան սպորտսմեն աղջիկ էր, բնականաբար մի թեթև հպվածքից ազատվելը դժվար չէր նրա համար։ Բայց, երբ նա ազատվեց, տղան էլ չթողեց դա, էլի ինչ-որ հնարքներով բռնեց Լիկայի ձեռքը, ու սկսվեց մի հատ մարտաֆիլմ։ Անտեսելով ամեն ինչ սկսեցին դասարանի առջև կռվել։ Լիկան իրեն հավասար հակառակորդ էր գտել։ Ուսուցչի ջանքերը ապարդյուն անցան, նրանց ազատել չհաջողվեց, ուստի նա կանչեց տնօրենին։
- Մի հատ երկուսդ էլ հանդարտվեք։
Բայց նրանք շարունակում էին։
- Ասացի վերջ,- գոռաց ընկեր Ամիրխանյանը,- անցեք իմ սենյակ։
Գնացին նստեցին տնօրենի սենյակում։ Լիկան անհամբեր ասաց.
- Տիկին Ամիրխանյան,- նա միակն էր, ով այսպես էր դիմում տնօրենին,- եթե քարոզ եք կարդալու ես գնամ։
- Նստիր տեղդ։
- Ուրախ եմ, որ փոխել եք ձեր խոսելաոճը։
- Լիկա, հերիք է արդեն, լցվել է համբերությանս բաժակը։ Չեմ էլ ուզում հարցնեմ ինչ էիր արել, որ այս տղան, ով ընդհամենը երկու ժամ է ինչ սովորում է մեր քոլեջում, սկսել է վիճել քո հետ։ Հիմա ինչ ես արել։ Մի օր մեկի թևն ես ջարդում, մի օր ստիպում ես ամբողջ քոլեջը քո դիմաց կես ժամ վազի, մի օր մեկին ես ծեծում, մի օր բոլորին ստիպում ես քո համար ծառայել, մի օր մեկի մեքենայի դիմապակին ես ջադում, մի օր էլ անվադողը պատռում։
- Համամիտ եմ։
ВЫ ЧИТАЕТЕ
Արյունոտ Երազանք
Storie d'amoreԻնչպես կվարվեիք, եթե ընտրություն լիներ Ձեր երազանքի ու սիրելիի միջև։ Ո՞րը կընտրեիք։ Եկեք տեսնենք, թե ինչու ընտրության առաջ կկանգնի և որ տարբերակը կընտրի հերոսուհին։