† 17 †

129 5 0
                                    

Լիկան տուն մտավ, քեռին տանը չէր, ուստի սպասեց մինչև նա գա։ Մի քիչ շոկոլադ կերավ, հյութ խմեց ու քեռին եկավ.

- Լիկ, ե՞րբ ես եկել։
- Մի 20 րոպե առաջ, սկսենք։
- Լևոնը մի 10 րոպեից կգա։
- Հա խնդիր չի, առանց Լևոնի սկսենք մինչև։

Քեռ, այստեղ գրված է որոշ բաներ, ես ասեմ, որը մոռանամ լրացրու։22 տարեկան, սովորում է արտերկրում։ Մեր երկիր վերջին անգամ մտել է մի տարի առաջ, հետևաբար դեպքի օրը երկրում չի եղել։ Հեռախոսազանգերը ստուգել եք, ու ոչ մի կասկածելի բան չի նկատվել։ Տեսագրու...

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

Քեռ, այստեղ գրված է որոշ բաներ, ես ասեմ, որը մոռանամ լրացրու։
22 տարեկան, սովորում է արտերկրում։ Մեր երկիր վերջին անգամ մտել է մի տարի առաջ, հետևաբար դեպքի օրը երկրում չի եղել։ Հեռախոսազանգերը ստուգել եք, ու ոչ մի կասկածելի բան չի նկատվել։ Տեսագրությունը ստուգելով բան չեք գտել։ Մեր երկրում հասկանում եմ ինչպես է Լևոնը կարողանում ջարդել ծածկագրերը ու վերցնել տեսագրությունները, իսկ արտերկրում ինչպես եք արել, որտեղ էր ապրում,հա հիշեցի, Հոլանդիա։
- Ծանոթ տղեքից մեկի բարեկամի ընկերը այնտեղ էր ապրում։ Խառը պատմություն։
- Իրոք որ։ Դե քեռ ես չեմ կասկածում։ Ու դու էլ, հիմա անցնենք հաջորդին։ Ի դեպ վաղը Նարեկի ծնունդն է, խնջույք է լինելու նրա տանը, գնալու եմ։
- Իսկ ինչի՞ ես ասում։
- Որ իմանաս ինչ ասես մերոնց։
- Լիկա, ինչքա՞ն կարող եք թաքցնել ձեր հարաբերությունները։
- Քիչ մնաց։
- Իսկ ի՞նչ ես հագնելու։
- Շորիկս քո տանն է։ Վաղը կտեսնես քո թագուհուն։
- Դե արի սկսենք։ Լիկա, իսկ ուզում ես արի վերջ տանք այս ամենին։ Նարեկը հայտնվեց քո կյանքում, քեզ  օգնեց դուրս գալ ստրեսային վիճակից։
- Ինձ Նարեկը չօգնեց դուրս գալ ստրեսային վիճակից, այլ դու։ Քեռ, ինչքան էլ տարօրինակ հնչի, ես քեզ հարազատ հորս պես եմ սիրում, դու միակն ես ով ճանաչում է, թե ինչպիսին եմ ես, ու ինչերի եմ ընդունակ։ Դու միակ մարդն ես, ով ինձ հույս է տալիս այն ժամանակ, երբ նույնիսկ իր մոտ է հույսը մարած լինում։ ԵՒ վերջապես դու այն մարդն ես, ով այսքան տարիներ թաքցրել է իր հոգու ցավը, իր վերքերը, որպեսզի ինձ ուրախ ու անհոգ պահի։ Քեռի, ես գիտեմ, որ դու դեռ չես մոռացել իրեն չնայած արդեն 8 տարի է անցել, գիտեմ, որ այդ տարիների ընթացքում  աղջիկները քո կողքից անպակաս են եղել, բայց դու էլի հավատարիմ ես մնացել։ Դու դեռ պահում ես նրա հետ կապված ամեն հիշողություն, ամեն իր։ Իր մահից մեկ տարի անց, դու ինձ ասացիր, որ ուզում ես մոռանալ ամեն ինչ, այն ամենը, ինչը կապված է իր հետ, որ դու կոչնչացնես ամեն ինչ, բայց դու դեռ քո աշխատասենյակում սեյֆի մեջ պահում ես ձեր նկարները, նրա հագուստը, օծանելիքը, հեռախոսը, նրա ողջ իրերը։ Քեռ, ես էլ էի իրեն շատ սիրում չնայած 10 տարեկան աղջիկ էի, նա էլ էր ինձ համար թանկ, բայց դու էլ ավելի թանկ էր, ու ես քեզ օգնեցի դուրս գալ այդ տարօրինակ վիճակից, որը ոչ ոք չէր կարող նկարագրել ու կներես, որ կործանել եմ քո կյանքը, քո երակներում վրեժ ներարկելով։ Չնայած երեխա էի, բայց հիշում ես, որ գրկեցի քեզ ու ասացի մի մտածիր քեռ, ով որ սպանել է Լիլիթին պատասխան է տալու, մենք էլ նրան կսպանենք, միայն թե դու մի մտածի։ Քեռի, ես ուզում եմ այսօր պատմել այն ամենը ինչը իրականում զգացել եմ այս 8 տարվա ընթացքում։ Ես երեխա էի, բայց տեսնում էի, թե ինչպես ես տանջվում, այն ժպիտը, որը միշտ ես տեսնում էի խամրել էր, ու այն խամրել էր այն աստիճան, որ չէր երևում։ Այն աչքերի փայլը, որը ես տեսնում էի ամեն օր լքել էր քեզ։ Ես դեռ փոքր էի, բայց ամեն օր նկատում էի, թե ինչպես ես դու քո ցավը խեղդում խմիչքի բաժակի մեջ, չնայած որ չէիր հարբում, դու խմում էիր, ոչ թե դա քեզ հաճույք էր տալիս, այլ դու հույս ունեիր, որ կհարբես ու կմոռանաս իրեն կմոռանաս, որ քո միակ սիրուն սպանել են։ Ու ես իմ մանկական մտքերի մեջ տանջվեցի, մինչև դարձա 15 տարեկան ու սկսեցի հասկանալ ամեն ինչը շա՜տ լավ։ Դու իմ մեջ նկատեցիր ունակություններ, որոնք ոչ ոք չէր ուզում նկատի, դու ինձ օգնեցիր, որ ես դուրս գամ այն լացկան, միամիտ աղջկա կերպարից, ում բոլորը նեղացնում էին միայն նրա համար, որ նա սիրում էր ու խելացի։ Հետո ես դարձա 16 տարեկան։ Ու արդեն բոլորը իմ վայրենի արարքներն էին քննարկում, արդեն դպրոցում իմ տարիքի աշակերտներն ու ինձնից փոքրերը վախենում էին խոսել հետս, իսկ հետո սկսվեց ամենաահավոր օրերը, ես սկսեցի աշակերտների' մասնավորապես տղաների ծեծել, քանի որ նրանք իրենցից շատ գոհ էին։ Ու ես օր-օրի հասկանում էի, թե ինչի ես այդքան կոպիտ ու տաքարյուն, մարդիկ են քեզ ստիպել, կյանքն է ստիպել։ Քեռի, պատմությունը կարծես կրկնվում է, քո սիրո պատմությունը։ Դու ընդամենը 25 տարեկան էիր, երբ քեզ ամբողջ երկրով ճանաչում ու հարգում էին, ու Լիլիթը միակ աղջիկն էր, ով բացի քո բարեկամներից չվախեցավ ու քեզ այդ ցրտին մենակ չթողեց։ Բայց դու էլ իրեն կորցրիր ընդամենը մեկ տարի անց, ու կարծես կրկնվում է, չէ՞։ Բայց ես քո սխալը չեմ անի։ Իսկ հիմա անցնենք հաջորդին։

Արյունոտ ԵրազանքМесто, где живут истории. Откройте их для себя