- Լիկա, Լիկա, բացիր աչքերդ, Լիկա,- վերջին գոռոցն ու դեմքին հարվածը ուշքի բերեց Լիկային։
- Հարվածելուդ համար փոշմանելու ես։
- Պա՜հ։ Մի հատ սուս արա որ նստիր։ Վերցրու, խմիր։Մհերը ջուրը մեկնեց Լիկային։
- Շնորհակալ եմ։
Ոտքի կանգնեց ու սկսեց քայլել դեպի դուռը։ Դուռը բացեց ու հանկարծ ուշքի եկավ.
- Ես ի՞նչ եմ անում քեզ հետ։
- Հա դե չէիր հարցնի որտե՞ղ եմ, ի՞նչ է պատահել։
- Թեկուզ։ Դե հերթով պատասխանի։
- Իմ տանն ես։ Քեզ անգիտակից գտել եմ, բերել իմ տուն։
- Դե ինչ ասեմ։ Շնորհակալություն, պարտք եմ քեզ։
- Ինձ ոչինչ էլ պարտք չես։
- Մի բան։ Մի բան կասես, կանեմ։
- Լավ։ Ե՞րբ ուզեմ։
- Երբ ուզես։ Իսկ հիմա գնամ։
- Սպասիր։ Դու կարող ես գլխապտույտ ունենալ, հարվածը ուժեղ է եղել։ Մի քիչ պառկիր, հետո կգնաս։
- Չէ, չեմ սիրում ինչ-որ մեկին նեղություն տամ։
- Ես ինչ-որ մեկը չեմ։
- Հապա ո՞վ ես։
- Մհեր, Մհերն եմ։
- Ուրախ եմ, ես էլ չգիտեի քեզ ինչպես դիմեմ։ Իսկ հիմա գնամ։
- Ես գիտեմ, որ դու համառ ես, բայց պետք լինի քեզ տանը կփակեմ, ասեցի սպասիր, կգնաս, մաման հացի սեղան է գցել, արի կուտենք կգնաս, ավելի ճիշտ ես կտանեմ քեզ։
- Դե չեմ հրաժարվի,- ու նրանք ժպտացին։15 րոպե հետո հացը պատրաստ էր։ Նրանք սեղանի շուրջ էին հավաքվել։
- Լիկա ջան, բա ինչպե՞ս եք ծանոթացել դու ու Մհերը։
- Շատ տհաճ իրավիճակում։ Ու իր պատճառով չեմ կարող մրցումներին մասնակցել։
- Ինչի՞։Լիկան նայեց Մհերի դեմքին, ով «չասես» արտահայտությունը դեմքին նստած էր։
- Ուղղակի իր հետ պարապելու ընթացքում ոտքս վնասեցի։
- Ի՞նչ ես պարապում։
- Kich boxing։
- Վայ, քո նման նուրբ, քնքուշ աղջիկը ինչպես է դիմանում նման հարվածներին։
- Քնքու՞շ,- Մհերն ու Լիկան իրար նայեցին ու սկսեցին ծիծաղել։
- Մամ ջան, Լիկայից վտանգավոր մարդ չեմ հանդիպել կյանքումս։ Ինձ հավասար կռվում է վնասված ոտքով։ Իր նման համառ աղջկա կյանքումս չեմ տեսել, չէ «Սևի թագուհի»։
- Սևի թագուհի՞։ Ի՞նչ է դա նշանակում։
- Լիկայի մականունը քոլեջում։ Լիկա, ի՞նչի հենց այդ մականունը։
- Դե չեմ հարցրել ինչի՞։ Մեկն ասում է, որ սևը շատ եմ սիրում ու շատ եմ օգտագործում սև գույնը իմ առօրյայում, մյուսն ասում է, որ իմ հոգին դատարկ է, լցված սև-ով։
- Օ՜յ, բայց դու շատ լավն ես, ինչի՞ են նման ձև մտածում,- հարցական հայացքով Մհերի մայրը նայեց Լիկային։
- Դե դա այդքան էլ այդպես չէ։ Մի որոշ տեղ ճիշտն են, ես վատն եմ, շատ վատը։
- Մամ ջան, չլսես իրեն, ինքը ամենաբարի աղջիկն է, ուղղակի մի քիչ կամակոր է, եսասեր, համառ, վտանգավոր, արդար, ազատասեր, նյարդային, ուժեղ, թե չէ ինքը շատ լավն է։

ВЫ ЧИТАЕТЕ
Արյունոտ Երազանք
RomanceԻնչպես կվարվեիք, եթե ընտրություն լիներ Ձեր երազանքի ու սիրելիի միջև։ Ո՞րը կընտրեիք։ Եկեք տեսնենք, թե ինչու ընտրության առաջ կկանգնի և որ տարբերակը կընտրի հերոսուհին։