Արդեն ժամը գիշերվա 4-ն էր։ Լիկան, նրա քեռին ու քեռու ընկերը միասին համակարգչի դիմաց էի արդեն ուղիղ 13 ժամ։ Մեկը համակարգչից այս կողմ էր գալիս,գնում թղթերը վերցնում, մյուսնն էր նստում համակարգչի դիմաց։ Լիկայի քեռին բավականին մեծ համբավ ուներ քաղաքում ու շնորհիվ իր համբավի և գումարի կարողանում էր իմանալ ինչ հարկավոր էր։
- Լիկ, 7 տղա։ Միայն այս 7-ի մասին է պետք իմանալ ամեն ինչ։ Մնացածին բացառեցինք, մնում են այս 7-ը։ Ես տղաներ կուղարկեմ նրանց տան մոտ հերթապահության։ Կհանձնարարեմ հետևել ու անընդհատ լուսանկարել։ Բացի այդ ամեն ինչ անեն իմանալու նրանց թույլ կողմերի մասին։
- Բացի դա։ Թող այնպես անեն,որ նույնիսկ չկասկածեն։ Ասա ընկերանան նրանցից ոմանց հետ, որովհետև նրանք բոլորը երիտասարդ են ու այդ տարիքի տղա կգտնես, հետևաբար ամեն ինչ պետք է անեն, որպեսզի նրանց լավ ճանաչեն։
Քեռի, այն մի տղայի մասին ինչ իմացանք, որ ասել էի, 24 տարեկան։
- Կապ չունի։ Դեպքի օրը քաղաքում չի եղել, կան տեսագրություններ, որտեղ ապացուցվում է այդ փաստը։
- Հիմա եկեք հատիկ-հատիկ զննենք այս ամենը։- 27 տարեկան, մասնագիտությամբ տնտեսագետ։ Ամուսնացած է արդեն երկու տարի, ունի մի աղջիկ երեխա։ Կինը չի աշխատում։ Բավականին հանգիստ մարդ է։ Հեռու կռիվներից, վախենում է արյունից։
- Կարող է վախենալ,բայց հրամայի իր փոխարեն ինչ-որ գործ անել, բայց կարող է ինքը անել։ Իսկ ծնողնե՞րը։
- Փոքր ընտանեկան բիզնես ունեն։ Հագուստի վրա նկարներ են տպում։
- Դեպքի օրը որտե՞ղ է եղել։
- Տանը։ Ինձ հաջողվեց ջարդել նրանց տան համակարգչի կոդը և վերցնել տեսագրությունները, նա դեպքի օրը դուրս է եկել տնից կնոջ ու երեխայի հետ և նրանց էլ վերադարձել է,- հարցին պատասխանեց Լևոնը,քանի որ դա նրա հանձնարարությունն էր։
- Ես այս տղային չեմ կասկածում, իսկ քույր, եղբայր։
- Միայնակ է,- պատասխանեց Լիկայի քեռին։
- Ի՞նչ կասեք, ունե՞ք կասկած։
- Չէ։
- Անցանք հաջորդին։
ВЫ ЧИТАЕТЕ
Արյունոտ Երազանք
Любовные романыԻնչպես կվարվեիք, եթե ընտրություն լիներ Ձեր երազանքի ու սիրելիի միջև։ Ո՞րը կընտրեիք։ Եկեք տեսնենք, թե ինչու ընտրության առաջ կկանգնի և որ տարբերակը կընտրի հերոսուհին։