Ինչպես կվարվեիք, եթե ընտրություն լիներ Ձեր երազանքի ու սիրելիի միջև։ Ո՞րը կընտրեիք։ Եկեք տեսնենք, թե ինչու ընտրության առաջ կկանգնի և որ տարբերակը կընտրի հերոսուհին։
- Լիկա, արթնացի, նախաճաշը պատրաստ է։ - Քեռի, ուզում եմ քնեմ։ - Իսկ մարզվե՞լդ։ - Գիտեմ։ - Արդեն 5 րոպե անցել է։ - Արթուն եմ, ոտքի վրա եմ։ Բայց նախաճաշի ժամանակ չունեմ, բուտերբրոդը դիր հետս։ - Լավ։
Լիկան մեծ թափով դուրս եկավ տնից։ Նրա դիմաց ամբողջությամբ սև հագնված, կապիշոնով, գեղեցիկ, խոշոր աչքերով տղա էր, ով կանգնել ու ժպտում էր։
К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.
- Մհեր, ի՞նչ ես անում այստեղ։ - Ի՞նչ դու։ - Ես վազում եմ։ - Ես էլ։ - Քեզ ինչ-որ բան համոզելը իզուր կանցնի, գնացինք։
Նրանք սկսեցին վազել, ու այս ամենին հեռվից հետևում էր Լիկայի քեռին, ով ուրախ էր, որ Լիկան վերջապես իր համար ընկեր է գտել։
- Ինչպե՞ս ես քեզ զգում,- հարցրեց Մհերը։ - Հրաշալի, դու՞։ - Քո գալուց հետո ես էլ։ - Քեզ շատ են սազում այսպիսի հագուստը,- ապա ցածր ձայնով ասաց,- իսկական красавчик։ - Լսեցի։ - Հա՞, սուր լսողություն ունես,֊ ժպտալով ասաց Լիկան։ - Ուզում եմ «Սևի թագավոր»-ն էլ ես լինեմ։ - Չի ստացվի։ Որովհետև թագուհին չի ուզում իրեն հավասարին,- ժպտալով ասաց Լիկան ու սկսեց ծիծաղել։ - Լիկա, արի հիմա մենք շատ գործ ունենք։ Գնում ես տուն, լողանում ու դուրս գալիս, ես քեզ կսպասեմ։ - Բայց ինչի՞։ - Կգաս, կիմանաս։ - Օքեյ։
Մոտ մեկ ժամից, երբ Մհերը կանգնեց Լիկայի քեռու տան դարպասների դիմաց, Լիկան դուրս եկավ տնից։
- Ու՞ր ենք այսքան շուտ գնում։ - Կտեսնես։
Նրանք գնացին վարսավիրանոց, ապա գնացին հագուստ գնեցին Լիկայի համար, կոշիկներ, զարդեր և գնացին քոլեջ։
- Մհեր, բայց սա լավ միտք չի, ես չեմ ուզում փոխվել։ - Բայց դու չես փոխվել, ուղղակի այսօր ուրիշ ձև կներկայանաս։ Դու դեռ կմնաս «Սևի թագուհին»։ Ուղղակի այսօր կլինես ուրիշ ոճով։ - Վստահ ես, որ իմ վրա չեն ծիծաղի։ - Ինչի՞ պետք է ծիծաղեն։ - Դե արի, գնացինք։
К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.