- Ո՞վ եք։ Ո՞վ եք այ ռիսկով տղեք։
- Սուս մնա, հավեսդ չունենք։
- Ի՞նչ, դուք միայն սպասեք ազատեմ կապերս։
- Հա դե, մինչև կյանքիս վերջ կսպասեմ։Մհերը կապված էր աթոռին։ Թե ձեռքերը, թե ոտքերը կապված էին։ Ինքը գտնվում էր մի սենյակում, որտեղ միայն մի աթոռ էր, որի վրա էլ ինքն էր։ Կար մի հատ փոքր պատուհան, որի ներսով լույսը ներս էր թափանցում։
Մհերը ևս չէր հասկանում, թե ով էր իրեն գողացել ու ինչի։ 1000 պատճառ անցավ, բայց դե, եթե այդ պատճառներից որևէ մեկը լիներ, իրեն մի բան ասած կլինեին։ Բայց արդեն մի քանի օր է, ոչ ոք չէր գալիս ու խոսում իր հետ։ Միայն գալիս էին ջուր տալիս ու վերջ։- Դե, Մհեր, հիմա արի խոսենք։
- Դու՞, ի՞նչ գործ ունես ինձ հետ, քիչ էր եղբորդ հետ պատահածը, քիչ էր այն, ինչ արեցի քեզ հետ։
- Հենց դրա համար էլ դու այստեղ ես։
- Հա ուզու՞մ ես շարունակեմ։ Արդեն մորթելու եմ, միայն ձեռքդ ջարդելով չես պրծնի։
- Մի հատ ինձ նայիր, քեզ նայիր, ու հասկացիր, ով ում կմորթի։ Մի տանջվիր, դանակդ մոտդ չի։ Ոտքերիդ մոտից էլ ենք հանել, գոտկատեղիդ մոտից էլ, գրպանիցդ էլ։ Նենց որ անիմաստ ես փնտրում։
- Ինչի՞ եմ ես այստեղ։
- Որ պատասխան տաս քո արածների համար։
- Բա ինչի՞ եմ կապված։
- Այդպես էր պետք։
- Դե որ այդպես է արի կռվենք։ Ով որ դադարի կռվելը նա պարտվել էր ու հանգիստ է թողնում մյուսին։
- Լավ։ Վաղը, ժամը երեկոյան 9-ին։
- Լավ։
- Դե քեզ հաց ու սնունդ կբերեն ու կազատեն կապերից, կուտես, որ քեզ լավ զգաս, հետո չասես անարդար էր։ Բայց զգուշացնում եմ կամ մահ կամ հաղթանակ։Իսկ Լիկան չէր գտնում իր տեղը։ Մեքենան չկար, բայց կար իր քեռին, ում Լիկան խնդրել էր ամբողջ քաղաքը իրար խառնել ու գտնել Մհերին։ Կարծես զգում էր նրա սիրտը, որ ինչ-որ բան այն չէ։ Բայց ոչ ոք չէր տեսել Մհերին, չէր խոսել նրա հետ, դժվար էր լինելու գտնելը, մանավանդ, որ կորչելուց 2 օր անց էին սկսել փնտրել նրան։
Մինչ այդ Մհերը ամբողջ գիշեր չէր կարողանում քնել։ Բայց իրեն ուժ էր պետք, բայց նա գիտեր, որ իր ուժը ' Լիկան անհանգիստ էր։
Եկավ չարաբաստիկ օրը, ու չարաբաստիկ ժամը։- Դե Մհեր, պատրա՞ստ ես։
- Հա։
- Հիշիր պայմանը, կամ հաղթելու ես կամ սպանվելու։
- Ես քո նման դեբիլ չեմ։Մենամարտը թեժ էր։ Նրանք կռվի ընթացքում խոսում էին, ինչի շնորհիվ էլ մի քիչ շունչ էին քաշում։
- Ինձ մի բան է հետաքրքրել։ Դու գիտեիր, որ ես աշխարհի չեմպիոն եմ ու դա քեզ չխանգարեց ջարդել եղբորս ոտքն ու ձեռքը,- այդ տղան հևալով, բայց ոգևորված գոռում էր։
- Ես իրեն զգուշացրել էի։ Դու գիտես իրողությունը ու ինքդ հասկանում ես, որ ես ճիշտ եմ արել։
- Ոտքն ու թևը ջարդելո՞վ, իսկ եթե խոսքերով հետ պահեիր այդ քայլից։
- Քո եղբայրը անուղեղ էր, որ աղջիկներին ծեծում էր փողոցի մեջտեղում, միայն նրա համար, որ իրեն մերժել էին տալ իրենց համարը, իսկ հետո զենքը պահում էր նրանցից մեկի վրա ու սպառնում սպանել,ու ոչ միայն սպանել, ես ուրիշ անելու բան չունեի։
- Դու մեռնելու ես այսօր։Ու զենքը հանեց ու կրակեց Մհերի թևի վրա։
- Սպանելու եմ քեզ։ Այսօր վերջին օրդ է։
Դու այնքան անուշադիր էիր, որ մեքենայի մեջ քնել էիր, դռները բաց թողած, շնորհակալ եմ քեզ հակառակ դեպքում քեզ գողանալը դժվար կլիներ։ Ուղղակի մենք քնեցնող դեղով ավելի խորը քուն քեզ պարգևեցինք։ Ու հեռախոսդ, այդ ինչքան զանգ եկավ քեզ, այդ ինչքան հաղորդագրություն։
- Հիմա, սպանելու՞ ես ինձ։
- Հա։
- Թույլ տուր մի տեղ զանգեմ։ 5 րոպե կխոսեմ ու վերջ։
- Լավ, վերջին ցանկությունդ կատարեմ։Բայց Լիկան արդեն անկառավարելի էր դարձել։
- Քեռի, ասում եմ Մհերի հետ ինչ-որ բան այն չի, ինքը վտանգի մեջ է, գտեք նրան։
Ու այդ ժամանակ Մհերի համարից զանգ եկավ նրան։
- Ալո, Մհեր, ու՞ր ես, ասա, որ ամեն ինչ լավ ա։ Մհեր խոսա։
- Սիրում եմ քեզ։
- Գիժ ես, ու՞ր ես։
- Դու հասցրեցի՞ր ինձ ճանաչել։
- Իհարկե։ Ես հպարտ եմ, որ ճանաչում եմ քեզ։
- Մի րոպե։Ու այդ ժամանակ Մհերի համարից հաղորդագրություն եկավ Լիկային ' Դավիթ Գրիգորյան։
- Մհեր, այս ի՞նչ անուն է։
- Հուսով եմ մի օր կհասկանաս, միշտ հիշի դա։
Լիկա, երբ քեզ տեսա, հենց առաջին հայացքից սիրահարվեցի, որովհետև դու տարբերվում ես բոլորից։ Դու ամեն ինչով ես տարբերվում։ Քո հագուստի ոճը, խոսելու ոճը, քո քայլվածքը, կազմվածքը, ճաշակը, դու տարբերվում ես ամեն ինչով։ Լիկա, երբեք չփոխվես, որովհետև ես քեզ սիրում եմ այնպես, ինչպես կաս, ու նա, ով քեզ իրոք սիրում է, կշարունակի քեզ սիրել անկախ ամեն ինչից։ Սեր իմ, հանկարծ չտխրես, դեպրեսիայի մեջ չընկնես, ամեն ինչից թեթև նայիր։ Ես գիտեմ, որ քո կյանքում հայտնվելուց հետո դու սկսեցիր մարդկանց ասածը լսել, քանի որ քո սառը սիրտը հալեց։ Բայց ես ուզում եմ, որ այն նորից սառի, ուզում եմ, որ միշտ առաջ շարժվես, բայց քեզ խնդրում եմ, ինձ երբեք չմոռանաս, որովհետև ես քեզ մինչև իմ կյանքի վերջին շունչը չեմ մոռանալու։ Լիկա, քո կոպիտ խոսքերի տակ այնքան ցավ կա, այնքան ջերմություն, որը մենակ ես նկատեցի։ Քո դաժան, անկարգ դեմքի տակ թաքնված էր մի խելոք, լսող, համարձակ հրեշտակ։ Դու իմ առաջինն ու վերջինն ես։
- Մհեր, ի՞նչ հրաժեշտի խոսքեր են։
- Խոստացիր, որ միշտ շարունակելու ես պարապել ու ավելի ուժեղ ես դառնալու, շատ հաջողություններ ես գրանցելու ու շատ հայտնի ես լինելու։
- Խոստանում եմ, բայց Մհեր, ու՞ր ես, ես քեզ կարոտում եմ։
- Չէ, մի կարոտիր, դա շատ ցավոտ է, չեմ ուզում տխրես այդ կարոտի պատճառով։
- Ապուշ, ես քեզ սիրում եմ, ինչպես կարող եմ չկարոտել։
- Սիրում եմ քեզ։
- Հերիք է անջատիր,- կողքից ասաց այդ տղան։
- Մհեր, Մհեր, ի՞նչ ձայն էր։ Մհեր, Մհեեեր, Մի անջատիր։Մհերը անջատեց հեռախոսը, ու նրա քեռին եկավ նրան օգնության, որովհետև Լիկան վստահ էր,որ Մհերը վտանգի մեջ է։
- Քեռի, խառնիր բոլորին։ Բարի մարդկանց, հանցագործներին, ում ուզում ես, միայն թե գտեք Մհերին։ Նա տանիքում էր, խնդրում եմ, աղաչում եմ,-նա ծնկի եկավ քեռու առաջ,- ես չեմ կարող ապրել առանց Մհերի։
Իսկ այդ նույն ժամանակ, Մհերը հեռախոսը անջատեց ու մի կողմ հրեց, որը ոչ ոք չտեսավ։ Նա բարձրացավ ու սկսեց կռվել, նա չէր հանձնվում, մինչև որ երկրորդ, երրորդ կրակոցը լսվեց ու նա վայր ընկավ, ու ամեն ինչ խաղաղվեց։ Նրանք տանիքում էին։ Քամին շարունակում էր իր արագընթաց շարժը։ Իսկ այդ տղաները լուռ կանգնած էին Մհերի դիակի մոտ։
ВЫ ЧИТАЕТЕ
Արյունոտ Երազանք
عاطفيةԻնչպես կվարվեիք, եթե ընտրություն լիներ Ձեր երազանքի ու սիրելիի միջև։ Ո՞րը կընտրեիք։ Եկեք տեսնենք, թե ինչու ընտրության առաջ կկանգնի և որ տարբերակը կընտրի հերոսուհին։