† 4 †

199 9 0
                                    

- Լիկա, անջատիր Հեռախոսդ։
- Սյուզի, հասկացա, հերիք է գոռաս։

Ինչպես ամեն առավոտ, այս առավոտն էլ նույն ձև սկսվեց։ Բայց մի բան ավել էր. Լիկայի դեմքին մտահոգություն կար։ Նա ամբողջ գիշեր այդ տղայի ' Մհերի ասածի մասին էր մտածել։ Մի՞թե ինքը լավն է, չէ, ինքը շատ վատն է, մի՞թե ինքը քնքուշ է, չէ, ինքը կոպիտ ու սառը աղջիկ է։ Վազելու ընթացքում նա չէր դադարում կտրվել իր մտքերից։

- Ու ինչպե՞ս դու կարողացար իմ մեջ մարդ տեսնել, եթե ես ամբողջովին սատանա եմ,- ու աչքերը լցրեց։ Նա չվախեցավ լաց լինել, քնաի որ ոչ ոք չէր նկատում իրեն, ինքը մենակ էր։
- Ուղղակի թափանցեցի հոգուդ խորքը,- Լիկան իր հետևից լսեց ծանոթ ձայնը, սակայն չէր ցանկանում շրջվել,- կասես, ո՞վ է քեզ ասել, որ դու սատանա ես։
- Ես սատանա եմ, ու դա հասկանալու համար պարտադիր չէր ինչ-որ մեկն ասեր։
- Բայց քեզ դա են միշտ ասում, այնպե՞ս չէ։
- Ինձ չի հետաքրքրում, թե ինչ են մարդիկ խոսում իմ մասին, ուրեմն այնքան նախանձելի եմ, որ խոսում են։
- Իրոք որ նախանձելի ես Սևի թագուհի։

Լիկան շրջվեց։

- Ի՞նչ։ Դու որտե՞ղիղ գիտես։
- Դրա մասին ամբողջ քոլեջը գիտի։ Որ անվադողը պատռել էիր, ասեցին«Սևի թագուհին է արել, բայց գործ չունես իր հետ, ինքը վտա»,- ու լռեց։
- Ինքը վտանգավոր է։ Հա գիտեմ, ճիշտ են զգուշացրել, իսկ դու չես լսել, անխելք արարք է եղել քո կողմից։
- Ես երբեք չեմ սխալվում։
- Դու սխալվել ես, արդեն մեկ անգամ։
- Այդ ե՞րբ։
- Երբ որ իմ մեջ մարդ տեսար։ Ես իմ մեջի մարդուն շատ խորն եմ կորցրել ու վաղուց մոռացել եմ իր մասին։ Սա մեր վերջին նորմալ խոսակցությունն էր, զգուշացնում եմ, մյուս անգամ ինձ չմոտանաս ու չխոսես հետս, թե չէ մնացածի նման կտուժես, հուսով եմ քեզ ասել են իմ «սխրանքների» մասին։

Լիկան կանգնեց ոտքի ու առանց Մհերին նայելու արագ քայլերով հեռացավ այդտեղից։ Ու ճանապարհի կեսին հիշեց, ու շատ էր ուզում հետ գնա հարցնի.

- Իսկ դու ի՞նչ գիտեիր քո ասածի մասին էի խոսում ինքս ինձ հետ, ի՞նչ գիտեիր քո ասածն էի քննարկում, որ մեջ ընկար։

Բայց դե նա չէր կարող գնալ ու չգնաց։ Դրա փոխարեն որոշեց դասի չգնալ, քայլել դասերի ընթացքում։

- Ու՞ր գնալ, որպեսզի օրս լավ անցնի։ Ու՞ր գնամ, որ մոռանամ իմ սարսափելի օրերը։ Որտե՞ղ կարելի է ցրվել։ Ա՜հ, պարզապես քայլել։ Շատ ուժեղ որոշում էր Լիկա, գնալով խելագարվում ես, մեկը կողքից տեսնի, քեզ խելագար կպատկերացնի։ Չնայած քեզնից հեռու չի։

Ու այս աննոռմալ, խենթ ու արկածներ սիրող աղջիկը որոշեց անվերջ քայլել,առանց կոնկրետ վայր գնալու։ Դատարկ քայլել։ Ճանապարհին պաղպաղակ գնեց, հյութ, շոկոլադ, բայց իր անմահական մուննաթ դեմքը չփոխեց։ Ինքն էլ չէր հաշվել, թե քանի ժամ էր քայլում էր, բայց դեռ չէր հոգնել։

- Եվ ահա քեզ առավոտյան մարզանք։ Այսքան քայլելը քեզ հերիք էր իմ սիրելի Լիկա,- ինքն իրեն խոսալով առաջ էր գնում։

Նրա կողքով ինչ-որ մեքենա էր անցնում, բայց տեսնելով Լիկա նուրբ դիմագծերը, գեղեցիկ կազմվածքն ու հիասքանչ վարսերը կանգնեց նրա կողքին։ Դե բնականաբար Լիկան առաջ քայլեց։

- Գեղեցկուհի, ինչի՞ չես սպասում։

Լիկան կողքերը նայեց։

- Ի՞նձ էիք ասում։
- Հա, ինչի՞ ուրիշի տեսնում ես։
- Լսի անշնորհք, ինչի՞ ես հանգիստս խանգարում։
- Ի՞նձ հետ էիր։
- Բացի քեզնից ու քո նյարդերիս վրա անտանելի ձևով ազդող ընկերներիցդ բացի ուրիշին տեսնում ես։
- Օհո՜, շատ համարձակն ես։
- Ցտեսություն։
- Սպասիր, մենք քեզ սուրճ կհյուրասիրենք։
- Ես սուրճ չեմ խմում։
- Ուրեմն թեյ։
- Այս շոգին, թեյ էլ չեմ խմում։
- Լավ ուրեմն հյութ։
- Պայուսակիս մեջ ինչքան ուզեք կա։
- Իսկ ինձ թվում ա պատասխաններն էլ քո գրպանում կան։
- Հա՜, քո նման անտաշների համար պահում եմ միշտ։ Մյուս անգամ չհամարձակվեք ճանապարհս կտրել, թե չէ հոգնել եմ ձեր նման 1000-ներից։

Նրանք սկսեցին ծիծաղել։

- Մի ծիծաղեք, մարդ կտենա, վարկանիշս կգցեք։ Ես չեմ կարող բացատրել բոլորին, որ դուք ցինիկության գագաթնակետին եք հասել։
- Մի հատ մեզ նայիր։ Երեք տղա եք, երեքս էլ ուժով։
- Դե մի հատ էլ ինձ նայիր։ Մի աղջիկ եմ, երեք տղամարդու ուժով։
- Մտածու՞մ ես կհաղթես մեզ։
- Չեմ մտածում վստահ եմ։

Սկսվեց մի հատ կռիվ։ Իրականում երևում էր, որ այդ տղաները կռվելուց հեռու են, ուղղակի ունեին պարապածի կազմվածք ու վերջ։ Դե չէր կարող Լիկան չհաղթել։ Մեքենաները գնում-գալիս էին։ Բայց ոչ ոք չէր կանգնում տղաներին օգնելու։ Լիկան հերթով տապալում էր նրանց, բայց դե դիմադրում էին։ Չէր ուզում ինչ-որ մեկի ոտքը կամ ձեռքը ջարդի։ Ուղղակի նրանց գետնին գցեց ու սկսեց շարունակել քայլելը։ Չէր գնացել 10 քայլ, երբ փայտի ուժեղ հարված զգաց մեջքին։

- Ա՜հ։

Ընկավ գետնին, միայն հասցրեց տեսնի այդ տղայի դեմքն ու աչքերը փակվեցին։ Թե ինչ էր կատարվում այն ժամանակ, երբ ինքը կորցրել էր գիտակցությունը, Լիկան չէր իմանա երբեք։

Արյունոտ ԵրազանքМесто, где живут истории. Откройте их для себя