Լիկայի կողքին մի մեծ զամբյուղ էր դրված, լիքը շոկոլադով։ Երբ Լիկան բարկացած էր կամ տխուր միշտ շոկոլադ էր ուտում։ Լիկան շարժեց ոտքը ու այդ պահին նրա քեռին բացեց աչքերը։
- Կներես քեռիս, իմ պատճառով հատակին նստած ես քնել, հիմա էլ քունդ խանգարեցի։
- Լա՞վ ես։
- Արդեն 3 տարի միայն իմ մասին ես մտածում։ Վերջ, արդեն քո մասին մտածելու ժամանակն է։ Ես քեզ շնորհակալ եմ, ու միևնույն ժամանակ ներողություն եմ խնդրում։
- Ի՞նչ ներողություն։ Դու կյանքում ներողություն չես խնդրում, հիմա ինչեր ես խոսում։
- 3 տարի դու ստիպված ես եղել բոլորի հետ խոսել,որ իմ արածները չշրջեն իմ գլխին։ Դու խոսել ես դպրոցիս տնօրենի, քոլեջի տնօրենի հետ, ոստիկանությունում քո բոլոր ծանոթների հետ, քաղաքում բոլոր անունով ու հարգանք վայելող տղաների հետ, դու խոսել ես բոլորի հետ, որ իմ արարքների պատճառով չհեռացնեն ուսումնական հաստատությունից, բամտ չտանեն կամ էլ չսպանեն։ Դու այդքան երես ես թեքել ինձ համար։ Այսօր եմ հասկանում, թե ինչքան եսասեր եմ ես։
- Լիկա երեկվա անձրևը ուղե՞ղդ է լցվել։
- Հիմա գնա սենյակիցս, փոխվեմ։ Այսինքն, մի րոպե, ո՞վ է փոխել իմ թաց հագուստը։
- Հիմարիկ քո պատճառով մի հատ կնոջ եմ վարձել վաղ առավոտյան, որ գա հագուստի փոխի, ասում է «ի՞նչ աշխատանք եք առաջարկում»։ Ասում եմ «Պետք է մի աղջկա հագուստը փոխեք, ամբողջությամբ թաց է, իսկ ինքը անջատված, քնած է»։ Չէր հավատում, ծիծաղում էր։ Եկավ քեզ տեսավ, հավատաց։ Հենց գիտեր ինչ որ мошенник եմ։
- Այդպես էլ կա։ Հիմա փոխվեմ ու գամ խոսենք։Լիկան լոգանք ընդունեց, փոխվեց, իր մտքերը փորձեց կարգի բերել։ Ու այդ ամենը մի ժամից ավել տևեց։
Հյուրասենյակի դուռը բացելուց նա լսեց, որ քեռին ինչ-որ մեկին ասում էր.- Կհետևես, ես վստահ եմ, որ մի հիմար քայլ անելու է։
Լիկան ներս մտավ։
- Չէ քեռի, չեմ անելու։ Բայց թող հետևեն ինձ, թիկնապահից չեմ հրաժարվի, ուղղակի ավելորդ աչք է լինելու։ Իսկ հիմա արի ամեն ինչ հասկանանք։
Լիկան Бухар-իի մեջ լցրեց բոլոր թղթերը, ֆլեշկաները, համակարգիչը, լուսանկարները։
- Նարեկը կպատժվի իր արածի համար։
- Վստա՞հ ես։
- Հա։
- Լավ, այսօր դու կլսես վատ լուր։ Խոստանում եմ ամեն ինչ լավ անել։
- Չէ ա, դու ինձ չես ուզում հասկանաս։Ու այս ամենի վրա ավելացրեց բենզին, որը փոքր շշերով պահում են դարակի մեջ, քանի որ հաճախ էր անհրաժեշտ լինում ինչ-որ բաներ այրել, որոնց համար ժամանակ չկար կրակ վառել, կամ էլ հատիկ-հատիկ վառել, և քանի որ ամառ էր, ու վաղուց կրակ չէին արել, Լիկան բենզինի օգնությամբ վառեց ամեն ինչ։
ВЫ ЧИТАЕТЕ
Արյունոտ Երազանք
RomantizmԻնչպես կվարվեիք, եթե ընտրություն լիներ Ձեր երազանքի ու սիրելիի միջև։ Ո՞րը կընտրեիք։ Եկեք տեսնենք, թե ինչու ընտրության առաջ կկանգնի և որ տարբերակը կընտրի հերոսուհին։