† 14 †

127 4 0
                                        

- Լի՜՜՜՜՜՜կաաա։
- Չեմ կարում արթնանամ։ Արի անջատիր։

Սյուզին վազելով եկավ, անջատեց զարթուցիչի ձայնը ու հարվածեց Լիկայի ձեռքին։

- Հետո ինձ ես ալարկոտ ասում, արթնացի, արագացրու, հոգնել եմ ամեն օր քո պատճառով ժամը 5-ին արթնանալուց, չնայած ես պետք է 7-ին արթնանամ։
- Քիչ բողոքի։ Դա միայն ես պետք է անեմ։ Այնպես որ բարի առավոտ։
Ես գնացի։ Բայց գլուխս ցավում է։
- Հիշում ես երեկ ինչքան էիր խմել։
- Հա։
- Իսկ հիշում ես, որ խոստացել ես ինձ համար նվեր գնել։
- Սիրունս, մոռացել ես, որ ես շամպայնից կամ գինուց  չեմ հարբում, իսկ երեկ մենակ գինի եմ խմել։
- Ինչ զզվելի ես։ Ես էլ մտածեցի չես հիշի ոչինչ։
- Ցավում եմ, իսկ հիմա ես գնացի։

Լիկան հագավ առաջին պատահած սպորտային շորերը և դուրս եկավ վազելու։ Ճանապարհին հանդիպեց Մարիին։

- Լիկա չես շոգում, այսօր եղանակը շատ տաք է։

Լիկան հագել էր ձմեռվա սպորտային հագուստը։

- Ա՜խ, դե չեմ նայել ինչ եմ վերցնում ու հագնում, առաջին պատահածը հագա։
- Ի՜նչ լավ է, որ տերև չի առաջինը պատահել։

Նրանք ծիծաղեցին։
Միասին մարզվեցին։ Ապա յուրաքանչյուրը գնաց իր տուն, ապա դպրոց։
Երբ որ Լիկան մտավ դպրոց բոլորը խառն էին։

- Ի՞նչ է եղել։
- Նարեկը ինչ-որ մեկին է ծեծում։
- Իմ ընկերն է է։

Բայց Լիկան վազեց ու հեռվից ասաց.

- Վերջ։

Նարեկը շրջվեց ամբողջությամբ քրտինքի մեջ, ձեռքերը արյունոտ։ Իսկ այդ տղան համարյա անգիտակից էր, ով մի կերպ բարբառեց.

- Սա էլ Լիկան, իսկ ինքը կսիրի քեզ, երբ իմանա քո արածների մասին։

Նարեկը հարվածեց նրան։

- Արի Նարեկ, գնացինք։ Իսկ ձեզնից մեկը տարեք տուն, բժշկիս կանչեք թող գա, տեսնի ինչ է անում։

Ու նրանք գնացին։

- Նարեկ, ի՞նչ էր եղել։ Ո՞վ էր։ Ես նրան երբևէ չեմ տեսել քոլեջում։
- Ընկերս էր, նախկին։
- Ուպս։ Իսկ ինչի՞ էիր ծեծում, ավելի ճիշտ ուզում սպանել։ Նարեկ, ես քեզ լավ եմ ճանաչում,դու ունակ չես նման բանի։
- Հենց խնդիրն էլ դա է, որ դու չես ճանաչում ինձ ու չես մտածում, թե ես ինչերի եմ ունակ։ Ես էլ քեզ պես մարդկանց վատն եմ տվել, թևեր, ոտքեր, գլուխ ջարդել։ Քեզ չթվա, թե մենակ դու ես նման բան արել։ Ես էլ եմ մեքենաներին վնաս հասցնել։ Ես ունակ եմ մարդ սպանելու, երբեք չկասկածես։ Ես ամեն ինչի պատրաստ եմ իմ սիրելի մարդկանց համար։
- Նարեկ, ինձ ո՞րտեղից գիտեր, ի՞նչ պետք է իմանամ ես։
- Այն, ինչ հենց նոր ասացի։
- Լավ, վերջացրու։ Ինչ արել ես լավ ես արել։ Հուսամ բոլորը հասկացան թե ինչեր կարող ես անել, իսկ հիմա արի գնանք ձեռքիցդ արյուն է գալիս։

Արյունոտ ԵրազանքМесто, где живут истории. Откройте их для себя