Նյու Յորք... հսկայական քաղաք... Այս քաղաքը համարվում է աշխարհի ամենազարգացած քաղաքը, քաղաքը գտնվում է Ամերիկայում, մարդկանց մեծամասնությունը մտածում է, որ հենց Նյու Յորքն է Ամերիկայի մայրաքաղքը, բայց դա իրականում այդպես չէ, Ամերիկայի մայրաքաղաքը Վաշինգտոնն է...բայց այս պատմությունը, որը դուք կարդում եք, պատմում է դաժան և հետաքրքիր կյանքի մասին, որը կատարվում է հենց Նյու Յորքում...
2012թ. Դեկտեմբերի 19... Նյու Յորքը գտնվում է ձյան ճերմակ շերտերի տակ, ջերմաստիճանը օրեցօր ավելի է ցրտում, -27 աստիճան, աշխատանքային հիմնարկներում հանգստյան օրերը շուտ են սկսել, դպրոցները փակվել են դեռևս դեկտեմբերի 12-ից: Որոշ մարդկանց չի հետաքրքրում թե դրսում ինչ եղանակ է, քանի որ նրանց տանը ոչ թե -27 է այլ +27: Մարդիկ կան որոնք մի կերպ են ձգտում տաքանալ, անտառից փայտեր են հավաքում , բերում վառում և տաքացնում... բայց սա դեռ դաժանը չէ, կան մարդիկ ովքեր չունեն բնակարան և ապրում են փողոցներում, և մեր գլխավոր հերոսուհին հենց նրանցից մեկն է , նրա անունը Գաբրիելա է, նա 16 տարեկան է, սև երկար մազերով, կապույտ աչքերով, բաց մաշկ ունեցող գեղեցիկ աղջիկ է, բայց ափսոս նրա կյանքը այնքան էլ գեղեցիկ չէ...
Չնայած նրան որ նա ապրում է այսպիսի պայմաններում, դուք կմտածեք, որ նա խեղճ,բարի աղջիկ է , որը ամեն ինչից վախենում է... Բայց իրականում նա չար, աշխույժ և խելացի աղջիկ է... նա բարի կլիներ, եթե թույլ լիներ այս կյանքում, բայց կյանքը նրան ստիպեց որ ուժեղ լինի, նա հասկացավ որ այս կյանքում բարությունը իր տեղը չունի... և նրան կյանքը ստիպեց լինել՝ չար, գող, բայց միանգամայն խելացի աղջիկ... Բայց նրա սրտում ինչ էլ լինի, միշտ ապրում է բարությունը...
Գաբրիելան այժմ ապրում է՝ մետրոյի անցումներից մեկի փոքրիկ խրճիթում իր 4 ընկերների հետ: Նրանք թեկուզ ապրում են վատ պայմաններում, բայց նրանց երջանկացնում է այն փաստը, որ իրենք միշտ իրար հետ են և միասին,,, նրանք այդպես ապրում են 4 տարի... Հենց 4 տարի առաջ էր, որ նրանք փախան մանկատնից, և ոչ ոքի չհաջողվեց նրանց գտնել, քանի որ նրանք ամեն ինչ խելացի են գործում... Նրանցից ամենամեծը տարիքով Վոլֆն էր, 18 տարեկան մի տղա, որը ամենաշատն է օգնում իր ընկերներին: Ռովին, 17 տարեկան մի պատանի, որը Գաբրելաի ընկերն էր, նրանք 2 տարի է ինչ սիրում են իրար, և կյանքը չեն պատկերացնում առանց մեկը մյուսի: Նրանցից ամենափոքրը Մալիան էր, որը 14 տարեկան է, և նա չեր փախչի մանկատնից նրանց հետ, եթե չլիներ այդտեղ իր քուրը՝ Սառան, Սառան 17 տարեկան էր, ոչ այնքան երկար, մուգ շականակագույն մազերով գեղեցիկ աղջիկ: Այս 5 ընկերները ապրում են դաժան կյանքով, բայց նրանց համար կյանքը ամենևինել դաժան չէ փողոցներում, դա նրանց համար ավելի է հետաքրքիր և երջանիկ է քան Նյու Յորքի ամենդաժան մանկատներից մեկում...
-Սառա մրսում եմ...
-Հասկանում եմ Մալի, մենք բոլորս ենք մրսում, Ռովին և Վոլֆը գնացել են փայտ, գարդոն, հավաքելու,իսկ Գաբին մեզ ուտելիք է բերելու, պետք է դիմանալ ուղղակի...
-Սառա, ես զզվում եմ Գաբրիելայից, ես վստահ եմ որ նա ինչ գողանում է սուպերմարկետներից, մեր հետ հավասար չի կիսում...
-Մալի գոնե դու մի խոսա դրա մասին, նա քեզ ամենաշատն է տալիս միշտ, հասկանալով, որ դու ամենափոքրն ես... Ավելի լավ է դու ինձ օգնիր շորերը լվանանք...
-Ես չեմ պատրաստվում Վոլֆի և Գաբիի շորերը լվանալ այս ցրտին...
-իսկ Ռովիինը և իմը կարող ես?
-Այո, Ռովին իր շորերը մաքուր է պահում, և քիչ ջանք է պետք շորորը լվանալու համար, իսկ դու իմ քուրնես...
-Մալի հեռու մնաց Ռովիից, Ռովին քեզ չի սիրում, նա սիրում է Գաբրիելային, և ընդհանրապես քո ինչ տարիքն է սիրահարվելու, հոգնելեմ քո խանդերից ես...
-Սառա, հանգստացիր, դա քեզ է թվում, որ ես Ռովիին եմ սիրում...
Լավ վերջացրու Մալիյա....
Սառան և Մալիյան այսօր տունն էին մնացել, որպեսզի լվանան շորերը, Ռովին և Վոլֆը փայտ հավաքելու, իսկ Գաբրիելանն իր խելացիությամբ փորձում էր սուպերմարկետից մի քանի մթերք գողանալ...
Այդ սուպերմարկետրը, որտեղից այժմ Գաբրիելան փորձում է գողություն անել, դա Նյու Յորքի Լուիս թաղամասի ամենահայտնի սուպարմարկետն է, Լուիս թաղամասում էլ հենց գտնվում է այն մետրոն, որի անցումներից մեկում նրանց փոքրիկ խրճիթանման բնակարանն է...
Գաբին հագել էր, սև հաստ պիջակ, որը բաղկացած էր շատ գրպաններից, նա գողացավ 2 խտացրած կաթ, 1 տութ պակայա կաթով, 5 հատ ռուֆի շոկոլադ, ֆրանսիական մեծ հացերից և մի կերպ դրանք տեղավորեց իր գրպաններում,նա նաև վերցրեց մի մաստակ, որը ուզում էր արդեն գումարով առնել... Նա հաջողակ էր այդ գործով, նրա մոտ միշտ ստացվում էր... բայց ինչքան էլ հաջողակ լիներ նա, միշտ նրա սիրտը դողում էր կասային մոտենալուց... Կասաներում հերթեր են, նա փորձում է կողմնորոշվել, որ կասայից կարող է հեշտ անցնել, և նա կասաներից մեկում նկատում է տղա կասեռի, այդ տղան շատ չաղ է, երևի մի 120 կգ կլինի... -Նա այնպիսի նուրբ, համեստ, միամիտ դեմք ունի, հենց նրա մոտից էլ ես պետք է անցնեմ...
Գաբրիելայի հերթն էր մոտենալու կասային, և նա ժպիտով մոտեցավ և բարևեց, կասեռը նույնպես ժպիտով դիմավորեց Գաբրիելային... Գաբին տվեց մաստակը և կասեռը ասաց, որ դա արժե 1 դոլար... Գաբին ժպիտով իր գրպանից հանեց 1 դոլարը և տվեց կասեռին, կասեռը ստացավ գումարը, հանեց չեկը և մաստակի հետ միասին տվեց Գաբրիելային: Գաբին ժպիտով վերցրեց մաստակը և մոտեցավ դռանը որպեսզի դուրս գա խանութից, բայց այդ պահին շոկոլադներից մեկը ընկավ նրա գրպանից, և նա ոտքը դրեց արագ դրա վրա, և սկսեց կարմրել, բոլորը ուշադիր նրա վրա էին նայում, իսկ նա ոտքով պահել էր շոկոլադը և կանգնել էր հենց դռան դիմաց, սուպարմարկետ մտնողները դառը հայացքով էին անցնում նրա կողքով, նա խանգարում էր նրանց հանգիստ մտնել մարկետ... Սուպերմարկետի պահակներից մեկը արդեն 5 րոպե էր, ինչ աչքը չէր թերթում Գաբիից, և մոտեցավ նրան...
-Կներեք, դուք փակել եք մուտքը....
-Այո, այո, - ժպիտով ասաց Գաբրիելան, և փորձեց շոկոլադը, որը իր ոտքի տակն էր, մի կերպ ոտի հետ տանել այն կողմ, բայց չստացվեց դա նրա մոտ, շոկոլադը ոտքի տակից հեռու գնաց ոտը տանելու պահին, և պահակը մոտեցավ գետնին վերցրեց շոկոլադը և տվեց Գաբիին...
-Վերցրեք շոկոլադը և խնդրում եմ ուրիշ տեղ կանգնենք...
Գաբրիելան զարմացավ, և ասաց, որ արդեն դուրս է գալիս, ժպիտը հազիվ զսպելով, պարզվում էր պահակը հենց գիտեր շոկոլադը նա գումարով էր գնել... Դուրս գալու պահին պահակը նրան կանգանցրեց...
-Կներեք, կանգնենք...
-Այո? Ինչ է պատահել?
-Կարող եմ ստուգել Ձեր գրպանները?
-Իմ գրպանները, ինչու համար?
-Մոտ եկեք... բարձր տոնով ասեց պահակը...
Գաբրիելան այդ պահին, շունչը պահեց, և ինչքան ուժ ուներ փորձեց փախչի...
YOU ARE READING
Քայլել դեպի երջանկություն
Fanfiction******************* գիրքը բաղկացած է 3 գլխից, 75 մասից,,, ամեն գլխի մեջ կա 25 մաս...բարի ընթերցում...******************