Դեկտեմբերի 25... Առավոտ է, Նյու Յորքի փողոցները դատարկվել են, մարդիկ գիշերը դիմավելով Սուրբ Ծնունդը քնած են և հոգնած... Բայց մի քանի ժամից Նյու Յորքը լցվելու է լիքը մարդկանցով, բոլորը շտապելու են գնալ եկեղեցիներ և մեկը մյուսի տուն այցելել և իրենց նվերները նվիրեն, որոնց վրա այնքան գումար և ժամանակ են վատնել...
Սուրբ Ծնունդը Ամերիկայում ամենաճանաչված և նշանավոր տոնն է...
Այս տարի Նյու Յորքում Սուրբ Ծնունդը սկսել է թեժ և վատ անակնկալով...
Բոլոր Նյու Յորքի հեռուստաալիքներով, ռադիոալիքներով և համացանցով տեղակացնում են այն մասին, որ այսօր գիշերը 00.15-ին , հենց Սուրբ Ծննյան ժամանակ մի խումբ տերորիստներ հարձակվել են շատ հայտնի, մի քանի մեծ ընկերությունների տիրոջ՝ Միսթեր Փիթի տան վրա... Այդ ժամանակ մի խումբ երիտասարդներ տոնում էին Սուրբ Ծնունդը և որոշել էին մեծ փարթի կազմակերպել, դրա հեղինակը եղել է հենց ՝Միսթեր Փիթի աղջիկը...
Տերորիստները՝ դռներից, պատուհաններից մտնելով սկսել են կրակել շուրջ բոլորը...
Ինչպես տեղեկացնում է The News Practic լրատվությունը, փարթիի ժամանակ եղել է 114 մարդ, նրացից 77-ը անչափահաս էին... Ընդհանուր կա 14 զոհ... նրանցից 1-ը կոմայի մեջ պարկած են հիվանդանոցում ... 3 հոգու առևանգել են,իսկ 2 հոգի անհայտ կորել են... Շատերը կարողացել են փրկվել, մի քանի հոգի ծանր վիճակում պարկած է հիավանդոցում... Անհայտ կորածների մեջ պարզվել է, որ եղել է Միսթեր Փիթի աղջիկը, ոստիկանությունը ջանք չի խնայում նրանց գտնելու համար.... Տեսախցիկում երևում է թե ինչպես են տերորիստները առևանգում 3 հոգու, 2 աղջկա և 1 տղայի, առայժմ նրանց անձի մասին հաստատող ոչ մի տեղեկություն չկա... Շատերն ասում են, որ առևանգիչները, դրանք 666-րդ տան աշխատողներ են...
Ոստիկանները, լրագրողները և շատ-շատ ուրիշ մարդիկ հիմա գտնվում են Միսթեր Փիթի տան մոտ, հենց որտեղ էլ կատարվել է հարձակումը...
Մի քանի ժամ հետո մեքենայով գալիս է Միսթեր Փիթը, նա դեռ մեքենայից միայն ոտքն է հանում, բայց լրագրողները սկսում են հարցեր տալ...
-Միսթեր Փիթ, իսկ դուք գիտեյիք որ Ձեր աղջիկը Փարթի է կազմակերպել Ձեր տան մեջ...
-Այո գիտեյի, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում, մի կողմ քաշվեք..
-Միսթեր Փիթ, Միսթեր Փիթ շատերն ասում է, որ Էլիզաբեթ Փիթը Ձեր հարազատ աղջիկը չէ, դա այդպես է?
-Այո այդպես է, նա կնոջս նախկին ամուսնուց է, բայց ես նրան շատ եմ սիրում, ես նրա համար պատրաստ եմ ամեն ինչի...
-Իսկ դուք հիմա փորձում եք գտնել Ձեր աղջկան, ամեն ինչ անում եք? Դուք կարող եք պատասխան տալ մյուս երիտասարդների ծնողներին, ովքեր Սուրբ Ծննդյանը կորցրեցին իրենց զավակներին...
-Ես ամեն-ինչ եմ անում որպեսզի գտնեմ իմ աղջկան, իսկ մյուսների ծնողների հետ ես ընդհանրապես կապ չունեմ, ով էր նրանց խնդրել, որպեսզի նրանաք իրենց երեխաներին թողնեին գալ մեր տուն...
-Միսթեր Փիթ, իսկ Ձեր կինը Ձեզ հետ այսօր չի եկել Հարավային Աֆրիկայից?
-Ոչ, նա վաղը նոր կգա... Հանգիստ թողեք ինձ, մի կողմ քաշվեք, ինձ թվում է ես արդեն շատերիտ հարցերին պատասխանեցի..
Միսթեր Փիթը դա ասելով, ոստիկաննների օգնությամբ մի կերպ մտնում է իր տուն....
10 ժամ առաջ...
-Դե ինչ ես արդեն գիտեմ, թե որ զույգն է հաղթել պարի մրցույթում... Բայց դա կասեմ մի քիչ ուշ, 00.05-ին... Իսկ հիմա 1 րոպե է մնացել, Սուրբ Ծննդյանը... Դե սկսում ենք հետ հաշվարկ՝ բոլորս միասին բարձր գոռալով....
10,9,8,7,6,5,4,3,2,1... Շնորհավոր Սուրբ Ծնունդ..
Բոլորը սկսում են շամպայնով գավաթները խփել իրար, շնորհավորել մեկը մյուսին և խմել...
Երաժշտությունը սկսում է նորից բրաձրանալ, բոլորը հավասար բարձր գոռում են, ուրախանում, երգում...
-Գաբրիելա սա իմ կյանքի ամենաուրախ Սուրբ Ծնունդ է երևի...
-Այո Թոմ, իմը նույնպես, բայց առանց իմը երևիի , ես դա հաստատ եմ ասում, ժամանակը ուղղակի հրաշալի է անցնում....
Թոմը իր շրթունքները մոտիկացնում է դեպի Գաբրիելայի շրթունքներին, դրանք մի քանի վայրկյան դիպչում են իրար, բայց Գաբրիելան հետ է քաշվում... -Չէ Թոմ, Չէ, ներիր, բայց ես դա չեմ կարող անել, ես ուրիշին եմ սիրում...
Էլիզաբեթը մոտենում է Գաբրիելաին և Թոմին,, երկուսին գրկում ,համբուրում է, շնորհավորում Սուրբ Ծնունդը... Ջեկը, Սառան, Մալիյան ևս մոտենում են նրանց և շնորավորում...
-Էլիզաբեթ, դե վազիր. գնա հայտարարիր, թե ով է հաղթել...-Մեծ սպասումով ասում է Ջեկը
-Այո, այո... ես դրա մասին լրիվ մոռացել էի....
Էլիզաբեթը ժպիտով մոտենում է դեպի բարձրախոսը, վերցնում դա և սկսում հայտարել...
-Այսպիսով, ես որոշեցի երկրորդ և երրորդ տեղերի զույգերին էլ հայտարարեմ, նրանք նույնպես կստանան մրցանակ... Իրականում ես և Բոբին ընկել էինք երկրորդ տեղը, բայց ես Ձեզ նախապես տեղեկացրել էի, որ մենք մրցույթին չենք մասնակցելու... Մենք մեզ հանում ենք և արդյունքները լրիվ ուրիշ ձևի են դասավորվում....
Երրորդ տեղը շատ գեղեցիկ զույգ է,ես նրանց երկուսինել շատ եմ հավանում... Նրանք Փարիզից են և նրանց անուններն են Գաբրիելա և Թոմ... Շնորհավորում եմ Ձեզ, եկեք ինձ մոտ...
Թոմը Գաբրիելաի ձեռքը բռնած մոտենում են Էլիզաբեթի մոտ, Էլիզաբեթը Գաբրիելային նվիրում է արծաթյա, թանկարժեք վզնոց, իսկ Թոմին արծաթյա թանկարժեք մատանի...
Թոմը և Գաբրիելան շնորհակալություն են հայտնում և գնում դեպի մյուսները...
Երկրորդ տեղն են ընկել իմ քոլեջի ընկերներից, Ալեքս և Մերի... Շնորհավորում եմ Ձեզ, Էլիզաբեթը նրանց նվիրում է ոսկյա վզնոց և ոսկյա մատանի....
Եվ այսպիսով՝ ուշադրություն, մեր փարթիի ամենգեղեցիկ և ամենալավ պարող զույգն է ճանաչվել՝ Ջեկը և Սառան...
Ջեկն ու Սառան մոտենում են Էլիզաբեթին, Էլիզաբեթը նրանց շնորհավորում է, նվիրում է Ոսկյա վզնոց, մատանի և տոմս երկու հոգու համար՝մեկնել դեպի Ֆինլանդիա 1 շաբաթով...
Նորից պարի երաժշտություն է միանում Սառայի և Ջեկի համար, որպեսզի բոլորի մոտ նրանք պարեն... Սառան թեկուզ ամաչկոտ աղջիկ է, բայց մեծ ուրախությամբ համաձայնվեց, բռնեց ջեկի ձեռքը, Ջեկը իր մյուս ձեռքը դրեց մեջքի վրա և սկսվեց ռոմանտիկ վալսը...
Մի քանի վայրկյան պարելուց հետո երաժշտությունը և լույսերը անջատվեցին... կրակոցների ձայներ լսվեցին... Բոլորը խուճապի մեջ էին... Տերորիստները մտան տուն և սկսեցին կրակել մի քանիսին, բոլորև փորձում էին փախչել....
Ջեկը Սառայի ձեռքը բրնելով մոտենում է դեպի Էլիզաբեթը, նրանք 3 ով որոշում են հետևի մուտքից փախչել, նրանք խուճապի մեջ են, չեն կարող հետ դառնալ և փրկել մյուսներին, քանի որ նրանք կմահանան....
-Չէ, չէ ես չեմ կարող Մալիյաին այդպես թողնել, ես պետք է գնամ նրա հետևից, դուք փախչեք.-Սարսափահար ասում է Սառան
-Սառա դու գժվել ես, կյանքից ձեռք ես քաշել, նա իր ելքը կգտնի.-Շփոթահար ասում է Ջեկը
-Չէ, ես պետք է գնամ.- Սառան բաց է թողնում Ջեկի ձեռքը և վազում է դեպի Մալիյան, չիմանալով թե նա ուր է...
Ջեկը չգիտեր թե ինչ աներ, մենակ թողներ Էլիզաբեթին և գնալ Սառայի մոտ թե հակառակը, բայց նա Էլիզաբեթի ձեռքն է բռնում և արագ փախչում տան մյուս կողմից, քանի որ նրանց կողքի պահարանը վառվում էր և ուր որ է նրանց վրա կհայտնվեր...
Սառան գտնում է Մալիային, վազում է դեպի Մալիյան, բայց ականատես է լինում, թե ինչպես է տերորսիտներից մեկը Մալիային բռնում և տանում իր հետ....
-Բաց թող նրան, հեյ բաց թող...գոռում է Սառան և մոտենում է Մալիային... Թոմը և Գաբրիելան նույնպես դա նկատում են և վազում են Մալիայի մոտ որպեսզի նրան օգնեն...
Թոմը հասնում է Մալիային բոլորից շուտ, հարվածում է տերորսիտի դեմքին, տերորիստը ընկնում է և Թոմը Մալիային վերցնում է նրա ձեռքերից: Տերորիստը հելնում է իր տեղից և սկսում է նույնպես հարվածել Թոմին... Մալիյան վազում է դեպի Սառան, բայց մի քանի րոպե հետո Սառային և Մալիյաին մոտնեում են մի քանի տերորիստներ, ինչ-որ բան են ներարկում, նրանք գիտակցությունը կորցնում են և տերորսիտները նրանց իրենց հետ են տանում....
Գաբրիելան չի հասցնում Մալիային և Սառային փրկել, նա մոտենում է Թոմին և տերորիստին, որոնք կռվում էին իրար հետ,սկսում է խփել տերորիստի հետևից ոտքերով, և այդ պահին հեռվից մեկ ուրիշըը կրակում է Գաբրիելայի ձեռքին... Գաբրիելան ընկնում է գետնին... Թոմը խառնվում է իրար, վերցնում է այդ տերորիստի մոտից հրացանը, ում հետ նա կռվում էր և փորձում է կրակել նրան, բայց նրա հետևից մեկը ինչ-որ բան է ներարկում, Թոմը ընկնում է, բայց նա դեռ գիտակցությւնը չի կորցրել, սկսում է կրակել մի քանի անգամ այդ տերորիստի վրա... Նա բաց չի թողնում զենքը տերորիստը վրայից, ով արդեն մահացել էր...
Թոմի աչքերն արդեն փակվում են... Բայց նա հրացանի ձգանը սեխմած պահել է... կրակոցները չեն դադարում դուրս գալ Թոմի հրացանից... Գաբրիելան մի կերպ հելնում է իր տեղից, մի կերպ տեսնելով Թոմին պարկած, նա փորձում է նրան մոտենալ ՝չտեսնելով կրակոցները, մոտենալու պահին մի քանի կրակոցներ սկսում են դիպչել Գաբրիլային, սկզբում փամփուշտներից մեկը մտնում է Գաբրիելայի ոտքի մեջ, Գաբրիելան նորից ընկնում է, և ընկնելու ժամանակ մի ուրիշ փամփուշտ մտնում է Գաբրիելայի սրտի մեջ... Գաբրիելայի աչքերը փակվում են... Նա տեսնոմ է իր ծնողներին իրար գրկախառնված և թե ոնց են նրանք ժպիտով Գաբրիելային իր մոտ կանչում....
Կրակոցները դադարում են, Թոմը բաց է թողնում ձգանը, քանի որ նա իր գիտակցությունը լրիվ կորցնում է... Տերորիստները մոտենում են Թոմին, վերցնում են նրան և տանում դեպի իրենց մեքենան, դուրս...
-Իսկ այս աղջկան ինչ անենք Նատալիա?
-Այս աղջկան դուք չպետք է սպանեյիք, նա այդ փողոցայիններից մեկն է և նա մեզ ողջ էր մետք...
-Բայց մենք մեղք չունենք, նրան կրակեց հենց իր ընկերը-ժպիտով ասում է տերորիստներից մեկը...
-Լավ, իսկ Միսթեր Փիթի աղջկա հետ ամեն ինչ նորմալ է?
-Այո, բայց նա փախել է ինչ-որ տղու հետ....
-Դա լավ է, կարևորը նա չի վնասվել...
YOU ARE READING
Քայլել դեպի երջանկություն
Fanfictie******************* գիրքը բաղկացած է 3 գլխից, 75 մասից,,, ամեն գլխի մեջ կա 25 մաս...բարի ընթերցում...******************