-Ինչ էլ լինի հավատա սիրում եմ քեզ շատ, շատ-շատ երկնքից շատ:
-Ախ իմ խելոք աղջիկ, արի համբուրեմ քեզ-ասում է Ջեկը՝ Սառային և փորձում համբուրի:
-Ջեկ ես ասացի, որ քեզ սիրում եմ շատ-շատ, իսկ դու ինչ պետք է ասես-Ջեկի աչքերին նայելով ասում է Սառան
-Ես ել քեզ-պատասխանում է Ջեկը:
-Դու էլ ինձ, ինչ?խնդրում եմ նախադասությունը ամբողջովին ասա-նորից աչքը չթեքելով Ջեկի աչքերից ասում է Սառան
-Ախ Սառա, ես-Ջեկի խոսքը կիսատ է մնում, երբ նրանց մոտենում է Վոլֆը:
-Դուք պատրաստ եք? Մենք հիմա գնում ենք գլխավոր դահլիճ, արդեն խմբերի բաժանվելու ժամանկն է:-ասում է Վոլֆը ուշադիր նայելով Սառայի դեմքին
-Այո եղբայրս, մենք հենց դա էլ ցանկանում էինք անել-ժպիտով պատասխանում է Ջեկը:
-Դե եկեք հիմա ինձ հետ, մեզ սպասում են Ռովվիենք...
Մեր հերոսները հավաքվում են և միասին և գնում դեպի ճամբարի գլխավոր դահլիճ, հնց որտեղ էլ պետք է խմբերը բաժանվեն:
Բոլոր նստարանները զբաղված են, արդեն ժամանկն է եկել խմբեր բաժանվելու: Բոլորի սրտերը արագ-արագ խփում են, նրանք անհանգստանում, իհարկե բոլորնել ցանկանում են, որ իրենց խմբում լինեն իրենց ընկերներից գոնե մի քանիսը: Եվ այսպիսով գալիս է ճամբարի այս տարվա գլխավոր տնօրենը՝ Ռոֆրի Ադամսը, 56 ամյա հաղթանդամ , մի քիչ գեր, ակնոցներով, ճաղատ տղամարդ:
Երբ նա բարձրանում է դահլիճի բեմի վրա, բոլորը կանգնում են և ծափահարում, սպասելով նրա խոսքին:
-Ողջույն հարգաժաններս, ողջույն աշխարհի ամենա հետաքրքիր ճամբարի խիզախներ: Արդեն 12-տարին է լրանում, ինչ այս ճամբարը գործում է, առաջին տարին է, որ ես եմ գլխավոր առաջնորդը, տնօրենը: Կամաց-Կամաց քայլելով եկա և հասա այստեղ: Այս տարի, ինչպես միշտ ճամբարին մասնակցում է 400 երիտասարդ: Դուք գիտեք, որ մենք այդ 400 երիտասարդից, խաղերի համար ընտրում ենք 100 երիտասարդի, ովքեր առաջինն են գումար տվել և հայտագրվել: Հիմա այդ 100 երիտասարդներդ նստած եք դեմս և ժամանկն է եկել, որպեսզի ես կանչեմ հատուկ այ դրայվային ճամբարի մրցավարին, ով կասի թե պատահականությամբ ով, որ խումբն է եկել, խնդրեմ, խոսքս Ձեզ եմ փոխանցում Քեյմի Լավեստին:
Քեյմի Լավեստինը կին է, 34 տարեկան, առաջին հայացիքց նման է տղամարդու, կարճ մազերով, մարզված տեսքով և շատ արտասավոր և չար հայացքով, որը ստիպում է բոլորին հնազանդվել իրեն:
-Շնորհակալություն՝ Պարոն Ադամս: Այսպիսով երիտասարդներ, ճամբարի նախկին և նոր մասնակիցներ: Ձեզ սպասում է հետաքրքիր, սարսափելի և դրայվով լի խաղեր, այստեղ միայն մարմնի ուժը պետք չէ, այլ նաև Ձեր ունեցած խելքը պետք է շարժել, իհարկե եթե ունեք: Այսպիսով, հիմա կներկայցնեմ 10 խմբերի մասնակիցներին, իսկ դրանից հետո կնտրվեն առաջնորդները...
Քեյմի Լավեստինը հատ-հատ բոլոր 100 մասնակիցներին իր մոտ է կանչում և տալիս կրծքանիշ, որտեղ գրված է լինում մասնակցի խմբի համարը: Հերթը նաև հասնում է մեր հերոսներին:
Թոմը մոտենում է Քեյմի Լավեստինին, և Լավեստինը կրծքանիշը տալիս է Թոմին, որտեղ գրված է, որ նա 7-րդ խմբում է: Հաջորդը Էլիզաբեթն է, ով նույնպես ընկնում է 7 խմբում: Մալիյան 4-րդ խմբից է լինում, Ջեկը 3-րդ, Ռովվին 10-րդ, Վոլֆը և Սառան 1-րդ խմբում: Հերթը հասնում է Գաբրիելային: Եվ Գաբրիելան բարձրանալու ժամանակ մտքում միայն մի նախադասություն է ասում.
-Տեր Աստված, որ խմբում էլ լինեմ լավ կլինի, բացի 10-ից և այն խմբերից որտեղ ընկերներս չկան:
Գաբրիելան բարձրանում է Քեյմի Լավեստինի մոտ և ստանում կրծքանիշը, որտեղ գրված է, որ նա լինելու է 3-րդ խմբում: Գաբրիելան մտածում է.
-Տեր Աստված իհարկե շնորհակալ եմ քեզ, բայց Ջեկը երևի այն միակ մարդն էր իմ ընկերներից, որի հետ ընդանուր կապ երբևիցէ չեմ ունեցել, բայց իհարկե շատ լավ է, որ Ռովվի հետ նույն խմբում չեմ....
-Այսպիսով, բոլորդ արդեն Ձեր խմբերը գիտեք, ամրացրել եք Ձեզ վրա կրծքանիշները: Ինչպես իմացաք բոլոր 10 խմբերում էլ կա 10 մասնակից, ժամանկն է եկել ընտրելու առաջնորնդերին-ասում է Քեյմի Լավեստինը և հրավիրում առաջնորդների թեկնածուներին:
7-րդ խմբի առաջնորդը, որտեղ Թոմն ու Էլիզաբեթն են, լինում է Հելենա Բլեքը,նա Նատալիայի քույրն է, 34 տարեկան, ոչ այնքան երկար, կապույտ գույնի մազերով, բարձրահասակ կին: 4-րդ խմբի առաջնորդը, որտեղ Մալիյան է, լինում է Միսթեր Սմիթը՝ Էլիզաբեթի հայրը: 3-րդ խմբի առաջնորդը, որտեղ Ջեկն ու Գաբրիելան են՝ Դեյվիդ Յոհանսոնն է լինում, 27 տարեկան առաջնորդ, շականակագույն աչքերով, բարձրահասակ, սպիտակ մաշկ ունեցող և սև մազերով , ում ժպիտից ակամա ժպտում են բոլոր աղջիկները: Ռովվի,10-րդ խմբի առաջնորդն է լինում , 30 տարեկան , միջին հասակ ունեցող, դոշերը և հետույքը մեծացրած, բայց սպորտից երբեք չհեռացած կին՝ Աննա Հիմսը : Իսկ Վոլֆի և Սառան, ովքեր առաջին խմբից են, նրանց առաջնորդը ամենափորձառուներից մեկն է, 70 ամյա Փարիս Դինկլայջը:
Խմբերի բաժանվելուց և առաջնորդին ընտրելուց հետո, ամեն մի խումբ գնում է իր համար նախատեսված տներից մեկը: Բոլոր տները 2 հարկանի են, մեծ, ամեն ինչով հարմարված, որը շատ հարմար է 11 մարդկանց համար: Բոոր խմբերի մասնակիցները հարմարվում են իրենց նոր բնակարանի, սենյակների հետ...
Ժամը 22.00 է:
Պարոն Դինկլայջ իսկ պարտադիր պետք է քնենք մինչև 22.30? դուք ներս եք մտբելու և ստուգելու եք բոլոր սենյակները? Նույնիսկ աղջիկների սենյակները-ծիծաղը դեմքին հարցնում է Վոլֆը:
-Անունդ ինչպես էր?-հարցնում է Փարիս Դինկլայջը
-Վոլֆ, անունս Վոլֆ է Պարոն, կամ պապիկ, ոնց եք ցանկանում դիմեմ Ձեզ?-նորից ծիծաղը դեմքին հարցնում է Վոլֆը:
-Վոլֆ հանգստացիր-կողքից շշնջում է Սառան:
-Վոլֆ, տարօրինակ անուն ունես, ես չգիտեյի որ մարդկանց անունների մեջ Վոլֆ էլ կա, բայց որ կա, շատ ուրախ եմ: Ինձ դիմիր պապիկ, եթե քեզ համար պապիկ եմ, բայց ինձ թվում է մի քանի օրից կփոշմանես և պապիկ չես ասի: Քեզ նմանները ձեռքիս տակով շատ են անցել, այո մինչև 22.30 բոլորդ պետք է քնած լինեք, հատ-հատ ստուգելու եմ բոլորիդ և կապ չունի, աղջիկ թե տղա: Եվ գիտես ինչ կանեմ, ով քնած չլինի, արի մոտս ասեմ:-:Լուրջ, բայց դեմքի արտահայտությունը փոքր ինչ ժպիտ դարձնելով ասում է Փարիս Դինկլայջը
Վոլֆը էլ ավելի է շարունակում ծիծաղել և մոտենալով Դինկլայջին ասում է.
-Ինչ է ինձ կպատժեք ինչպես երեխա? Ականջս կքաշեք և կցավացնեք?:
Վոլֆից հետ միասին սկսում են ծիծաղել իրենց խմբի բոլոր մյուս անդամները բացի Սառայից, ով ամենեվին լրջությամբ նայում է Վոլֆին և քիչ է մնում տեղից հելնի և ապտակի նրան: Վոլֆը մոտենում է արդեն Փարիս Դինկլայջին...
Դինկլայջը իր ձեռքը մոտեցնում է գրպանին, որտեղից հանում է շատ սուր կապույտ գույնի դանակ և դանակը մոտեցնում է Վոլֆի վզին: Բոլորսը սկսում են լրջանալ ինչպես Վոլֆը:
-Դուք գիտեք ես 70 տարեկան եմ և կարող եք զվարճանալ ինձ վրա? Սրանից հետո, ով փորձի ինձ հետ կատակել և չհետևել իմ ասածներին, դանակը չեմ պահի վզին այլ կցնեմ վիզը, լսում ես պարոն Վոլֆ?իսկ հիմա ժամանկն է սենյակները մտնելու և քնելու, վաղը հետաքրքիր խաղ է սպասվում, առավոտյան պետք է պարապենք՝ հաղթահարելու համար-ասում է Փարիս Դինկլայջը և բաց թողնում դանակը Վոլֆի վզից, որից հետո Վոլֆը արագ հետ է գնում...
Սառան մտնում է իր սենյակ, որտեղ կա 2 մահճակալ, մահճակալներից մեկի վրա արդեն պարկել է Ագատան, 18 ամյա աղջիկ, սև,միջին երկարությամբ մազերով, շականակագույն աչքերով, սևուկ աղջիկ, բայց միաժամանակ շատ գեղեցկադեմ, որը ակնհայտ երևում է, երբ նա ժպտում է:
-Անունդ Ագատա էր չէ? 2 օր առաջ դու ծանոթացար իմ և ընկերներիս հետ-ասում է Սառան
-Այո, բայց քո անունը մոռացել եմ-ասում է Ագատան ժպտալով
-Անունս Սառա է, իսկ այստեղ հարմարավետ է, այդպես չէ?-ժպիտով ասում է Սառան
-Իմ համար այնքան էլ չէ, բայց ուրախ եմ, որ եվրոպուհուն դուր է եկել մեր ամերիկյան ճամբարներից մեկի սենյակը-նորևից ժպիտով պատասխանում է Ագատան:
-Դե ինչ ես էլ պարկեմ իմ անկողնում և ստիպված քնեմ, իսկ դու հավատում ես Դինկլայջի խոսքերին, նա ճիշտ էր ասում-հարցնում է Սառան, ով արդեն փորձում է պարկել:
-Նրանից իսկապես հարկավոր է վախենալ, բայց նա լավ մարդ է և լավ առաջնորդ: Եթե քո ընկերը նրա հետ շարունակի այդպես խոսել, վախենամ թե իրոք նա կանի իր ասածը, բայց նա սկզբում բոլորին վախեցնում է, որպեսզի ոչ ոք նրա հետ կատակ չանի և նրան չհասցնեն այդպիսի իրավիճակի, որ ստիպված լինի դանակով ընկնի նրանց հետևից: Գիտես Սառա այստեղ բոլոր առաջնորդները ինչ-որ տարօրինակ բնավորություն ունեն, բայց մենք հասնում ենք հաջողության միայն այն ժամանկ երբ վստահում ենք մեր առաջնորնդրին և հետևում նրանց...
-Բոբ ինչ է եղել, ուրաղ եմ, որ վերջապես հասկացար, որ պետք է տեսնենք իրար,,ես էլ չեմ կարողանում այսպես ապրել, էլ ինչքան ենք մենք թաքցնելու մեր զգացմունքները և չենք կարողանալու տեսնենք իրար, ատում եմ այդ Միսթեր Սմիթին, Հելենայի, Նատալիային, Ջոն Թրոներին:
-Հանգստացիր Թինա, հիմա շատ կարևոր բան ունեմ քեզ ասելու: Ես լսելեմ Միսթեր Սմիթի և Հելենայի խոսակցությունը, նրանք որոշել են սպանել՝ Ռոֆրի Ադամսին և ճամբարը վերցնել իրենց դարձնելով իրենց ստոր կազմակերպություններից մեկը: Նրանք օգտագործելու են բոլոր մասնակիցներին: Վերջապես այն աղջիկը և իր չորս ընկերները մանկատնից հայտնվել են միաժամանկ այստեղ, նրանք ամեն ինչեն անելու, որպեսզի վերցնեն չիպերը: Դու լավագույն բույժքույրներից մեկն ես, նրանք քեզ օգտագործելու են, իսկ հետո իրի նման դեն են նետելու, դու պետք է երեխուն վերցնես և փախչես կղզուց: Հունիսի 10-ին առավոտյան շուտ կգնաս անտառի կարմիր թփութների մոտ, այնտեղ քեզ կդիմավորի ընկերս՝ Րիհանը, նա փեզ կղզուց դուրս կհանի:
-Սպասիր Բոբ, իսկ դու, ես առանց քեզ գիտես որ ոչ մի տեղ չեմ գնալու, իմ երեխային հայր է պետք, ես սիրում եմ քեզ Բոբ:
-Թինա, ես խոստանում եմ քեզ, որ քեզ հետ կամուսնանամ, երեխային իրար հետ կմեխացնենք, կլինենք մեկ ընտանիք, խոստանում եմ: Բայց դու էլ ինձ պետք է խոստանաս, որ կգնաս կղզուց և հիշիր՝ մեզնից բացի դրա մասին ոչ ոք չպետք է իմանա:
Թինան մոտենում է Բոբին և գրկում.
-Ես հավատում եմ քո խոստումներին Բոբ: Իսկ մի բան հարցնեմ, Էլիզաբեթի հետ նրանք ինչ են անելու?-հարցնում է Թինան
-Դա ինձ էլ է հետաքրքրում, բայց նաև խոստանում եմ, որ Էլիզաբեթին կպաշտպանեմ, ինչքան կարող եմ...
YOU ARE READING
Քայլել դեպի երջանկություն
Fanfic******************* գիրքը բաղկացած է 3 գլխից, 75 մասից,,, ամեն գլխի մեջ կա 25 մաս...բարի ընթերցում...******************