-Ցուրտ է, մրսում եմ, ձեռքերս չեմ զգում, Ռովի ես քո կարիքն եմ զգում...
Գաբրիելան ոտքերը մի կերպ շարժելով ձյան մեջ քայլում, է... Արցունքները նրա աչքերից չեն դադարում, քայլում է և մտածում, թե այս մի քանի օրվա ընթացքում իր կյանքը ինչի վերածվեց, միգուցեր ժամանակն էր արդեն՝ թողնել փողոցային կյանքը և մտածել լուրջ ձեռքբերումների մասին, աշխատել, ստեղծել ընտանիք... Նա քայլում է փողոցում կողքերը չնայելով, արցունքոտ աչքերով, սառած... Նո կորցրել է իրեն...
-Օ ոչ... Գոռում է Գաբրիելան և ընկնում.... Նրան հարվածում է մի մեքենա... Մեքենայի միջից հելնում է մի աղջիկ և արագ մոտենում է Գաբրիելաին...
-Դուք Ձեզ լավ եք զգում, տվեք Ձեր ձեռքը՝ բարձացնեմ, ես հիմա շտապ օգնություն կզանգահարեմ...
-Ոչ, ես լավ եմ, խդնրում եմ ոչ մի շտապ օգնություն, նստեք մեքենան և գնացեք, քանի ոստիկանությունը չի եկել...
-Ոչ ես չեմ կարող քեզ այդպես թողնել...
-Դե ուրեմն ինձ քեզ հետ տար, բայց խնդրում եմ ոչ մի շտապ օգնություն և ոստիկանություն...
Աղջիկը համաձայնվում է, Գաբրելաին նստեցնում է իր մեքենան... Նստում է իր ղեկին և Գաբրիելաին իր հետ տանում է իր տուն...
Այդ աղջկա տունը շատ գեղեցիկ, հարմարավետ և մեծ է.... Աղջիկը գաբրիելաին տանում է սենյակներից մեկը, պարկացնում, և տարբեր տեսակի հյութեր է տալիս, իսկ թևի վրա ինչ-որ դեղ է լցնում և կապում...
-Զգա այսօր քեզ ինչպես քո տանը... Այս տանը ես մի քանի օր է ինչ մենակ եմ մնում, ծնողներս գնացել են Հարավային Աֆրիկա՝ Սուրբ Ծնունդը այնտեղ անցկացնելու... Իսկ վաղը ես պետք է գնամ նրանց մոտ, տոմսը արդեն գնել են, չնայած, որ չեմ ուզում...
-Հարավային Աֆրիկա? Աստված իմ, իսկ դու հրաժարվում ես գնալ այնտեղ նշել Սուրբ Ծնունդը ընտանիքիտ հետ? Իսկ քո անունը ինչ է?
-Անունս Էլիզաբեթ է, կարող ես ուղղակի ասել Էլիզ, իսկ քո անունը ինչ է?
-իմ անունը Գաբրիելա է, կարող ես ուղղակի Գաբի ասել-ժպիտով պատասխանում է Գաբրիելան
-Գաբրիելա շատ գեղեցիկ անուն է... Գաբի գիտես, այնպես չէ, որ հարուստ մարդիկ երջանիկ են լինում... Ես հոգնել եմ իմ ընտանքիից, ես այնքան եմ ցանկացել փախչել տնից... իմ հայրը խորթ է և նա ինձ տանել չի կարողանում, ինչպես ես իրեն... իսկ մայրս կուրացել է խորթ հորս ազդեցության տակ, նա ամեն բանի հավատում է, ինչ ասում է այդ հոգնած կոկորդիլոսը... Լավ ինձ թվում է, ես արդեն շատ եմ խոսում... կպատմես քո մասին? Ինչու ես դու այս վիճակում հայտնվել,ախր դու կեխտի մեջ մեռնում ես, շորերտ կեխտոտ... ոնց չէի նկատել, արի քեզ տանեմ լոգարան, լողացիր քեզ կարգի բեր.. միայն թե պատմիր թե դու ով ես և ոնց ես այդ իրավիճակում հայտնվել
-Էլիզաբեթ, իմ կյանքը դա կարծես թե ֆիլմ լինի, ավելի լավ է չպատմեմ...
-Ես շատ եմ սիրում ֆիլմեր, բայց տես իմ կյանքը ինչ դաժան է և ես քեզ ամեն ինչ պատմեցի, ինձ չի թվում որ քո ֆիլմը իմ կյանքից կարող է ավելի դաժան լինել...
-Նույնիսկ եթե ընդհամենը մի քանի ժամ առաջ, իմ ընկերոջը, իմ կյանքի նպատակին տարան բանտ և նա ազատության մեջ չի լինելու չգիտեմ քանի տարի...
-Ինչ? Բանտ? Իսկ ինչու համար? Խնդրում եմ պատմիր դու ով ես...
Գաբրիելան պատմում է իր կյանքը, թե ոնց նրանք 5 ով փախան մանկատնից, թե ոնց էին ապրում դրանից հետո և թե ինչ եղավ այս վերջին մի քանի օրում..
-Աստված իմ, իսկ ինչպես եղավ, որ Ռովիին, քո ընկերոջը բանտ տարան?
-Դե մենք գիշերելու տուն չունեյինք, մտանք ինչ-որ տուն որը վաճառքի տակ էր, տանը մարդ չէր ապրում, գիշերեցինք... Իսկ առավոտյան եկան տան տերերը, ես ու Ռովին, ուրիշ ելք չունեյինք, բացի նրանից որ մենք պետք է թռնեինք 2 հարկից ներքև... Նա ինձ գրկեց և նետվեց 2 հարկից՝ ինձ իր ձեռքերում պահած: Ինձ ոչինիչ չէր եղել, բայց նրա մեջքը վնասվել էր, նա չէր կարողանում իր տեղից շարժվել... Տան տերերը ոստիկանություն էին կանչել, ոստիկանությունը արդեն տեղ էր հասել, ես Ռովիին խնդրում էի, որ տեղից հելնի և մենք փախչենք, բայց նա չէր կարողանում... Նա խնդրունմ էր ինձ որ ես մենակ գնայ, բայց ես չէի համաձայնվում...Մի քանի րոպե հետո ոստիկաններից մեկը եկավ և ասաց. <<չշարժվեք, կկրակեմ>>... Ռովին մի կերպ հելավ տեղից ինձ արագ գրկեց և շպրտեց պատից այն կողմ... Այդ ոստիկանը սկսեց կրակել իմ հետևից, բայց կրակոցները ինձ չէին դիպչում ,ես մի կերպ վազելով գնում էի այդ վայրից հեռոու և նայում էի թե ինչ է կատարվում իմ հետևում... Ես տեսա թե ինչպես է ոստիկանության մեքենաներից մեկի մեջ Ռովին մտնում ձեռքերը շղթայացված...
Գաբրիելան սկսում է լացել պատմելու ժամանակ... ասելով. <<ես չպետք է շարունակեյի իմ ճամփան, ես պետք է հետ դառնայի, գնայի նրան փրկելու>>
-Հանգստացիր Գաբի, աստված իմ իսկապես քո կյանքը նման է ֆիլմերին...
Էլիզաբեթը Գաբրիելաին ուղեկցում է դեպի լոգարան, տալիս է իր դարակից մաքուր և գեղեցիկ կիսաշրջազգետ, և նրան խնդրում, որ լողանալուց հետո Գաբին դա հագնի...
Գաբրիելան Էլիզաբեթին գրկում է , շնորհակալություն հայտնում և քայլում դեպի լոգարան....
Էլիզաբեթը զարմանքի մեջ էր, ինչպես կարելի է ընդհամենը մի քանի օրում մարդու հետ այդպիսի դժբախտություններ կատարվել, նա շատ էր խղճում Գաբրիելաին...
Էլիզաբեթը Գաբրիելաի տարիքին էր, 16 տարեկան, Գաբրիելաից մի քիչ ավելի բարձրահասակ, բաց դեղին մազերով, շականակագույն աչքերով աղջիկ...
Գաբրիելան լողանում, վերջացնում է և հագնում Էլիզաբեթի տված կիսաշրջազգեստը... Գաբրիելան մոտենում է հայելին և նրա սիրտը սկսում է ուժեղ բաբախել....
Էլիզաբեթը լոգասենյակից տարօրինակ ձայն է լսում, բացում է դուռը և ինչ տեսնի....
YOU ARE READING
Քայլել դեպի երջանկություն
Fanfiction******************* գիրքը բաղկացած է 3 գլխից, 75 մասից,,, ամեն գլխի մեջ կա 25 մաս...բարի ընթերցում...******************