Դեկտեմբերի 22... Նյու Յորք... առավոտյան ժամը 08.00...դրսում Արևամուտ է, երկինքը կարմրել է... կարմիր երկնքից թափվում են սպիտակ փոքր ձյան փաթիլներ... Այնքան գեղեցիկ է Նյու Յորքը...Սուրբ ծննդյանը մնացել է ընդհամենը 3 օր... Մարդիկ շտապուն են գնել վերջին գնումները Սուրբ Ծննդի և Նոր տարվա համար...
Նյու Յորքում ձյան հետ միասին շողում է արևը... ջերմաստիճանը +1 է... Մարդիկ քնել են իրենց տաք-տաք մահճակալների վրա և չեն ցեն ցանկանում հելնել իրենց տեղերից, մտածում են կյանքի մասին, մտածում են, թե այսօր իրենց ինչ զգեստեր պետք է գնեն, մտածում են, թե այսօրվա համար ինչ բացառիկ ուտելիք գնել և պատրաստել... Բայց այդ բոլորը մեր հերոսներին չի հետաքրքում, նրանք փլված շենքի մեջ, խարույկի կողքը քնած են... Նրանքել մյուսների նման չեն ցանկնաում իրենց տեղերից հելնել, բայց ոչ թե տաք է և փափուկ իրենց անկողինները մյուսների նման, այլ նրանք չեն ցանկանում քնից հելնել, քանի որ գիտեն թե ինչ խնդիրներ են նրանց սպասում, նրանք չեն ուզում արդեն մտածել ոչնչի մասին, ուզում են նորմալ կյանք, ուզում են 5-ով միասին լինեն, ինչպես մի ընտանիք...
-Վոլֆ լավ ես?-կամաց քնաթաթախ հարցնում է Գաբրիելան
-Այո Գաբի, ես ինձ արդեն ավելի լավ եմ զգում, բայց սիրտս ուժեղ խառնում է- հազալով, մի կերպ պատասխանում է Վոլֆը
-Վոլֆ, ինձ թվում է, դու գնալով ավելի ես վատանում, քեզ բժիշկ է հարկավոր-ասում է Ռովին
-Չէ, Չէ ինչ բժիշկ? Դուք գժվել եք? Այն էլ այն ժամանակ, երբ տարօրինակ մարդիկ մեզ ցանկանում են առևանգել-Վոլֆը դա ասելով փորձում է տեղերից հելնի, բայց չի կարողանում, ոտքերը ծալվում են, նա ընկնում է , սկսում է նրա բերանից արյուն հոսել և ամբողջ ուժով հազել...
Գաբրիելան և Ռովին արագ ջուր են տալիս նրան, հարմար դիրքի վրա են դնում և մտածում, թեկուզ ոչ բժշկի, բայց այս չինական թաղամասում ոնց էլ չլինի կգտնեն մեկին, որը կհասկանա մի բանից գլուխ... Վոլֆին մի կերպ իրենց վրա դնելով Գաբին և Ռովին գնում են դեպի օգնության... մտնում են չինական թաղամասի կենտրոն, բոլորը ուշադիր նայում են նրանց վրա , ամերիկացիները դառը հայացքով են նրանց կողքով անցնում,իսկ չինացիները խղճալի դեմքով են նայում նրանց, բայց օգնել չեին ցանկանում...
Ռովին և Գաբրիելան գոռում են ամբողջ ուժով,<< օգնեցեք, օգնեցեք >> ... Բայց ապարդյուն... Նրանք արդեն հոգնել են: Ռովին և Գաբին նույնպես չեն կարողանում այևլս քայլել՝ Վոլֆիին պահած, և ի ուրախություն իրենց, նրանց մոտ մոտենում է մի չինացի կին, մոտ 60 տարեկան հասակի: Անգլերեն լեզվով մի կերպ հարցնում է, թե ինչ է պատահե լ: Գաբրիելան և Ռովին կնոջը ամեն ինչ պատմում են, և կինը նրանց խնդրում է հետևել իրեն...
Գաբրիելան և Ռովին Վոլֆին մի կերպ իրենց վրա շալակած գնում են դեպի կնոջ մոտ...Կինը մոտենում է հսկայական մի ամրոցի, բացում դուռը, ներս հրավիրում նրանց և ասում... << Ձեր ընկերը տառապում է Տուրբերկոլոզ հիվանդությամբ, նրա վիճակը շատ ծանր է, նա կարող է մի քանի օրից մահանալ, ես ամեն ինչ կանեմ, որպեսզի նրան օգնեմ, ամենա ուշը 1 շաբաթից եկեք և նրան վերցրեք, 2500 դոլար Ձեզ հետ բերելով>>
-Ինչ? 2500 դոլար?-ասում է Գաբրիելան
-Եթե չեք ցանկանում Ձեր ընկերը մահանա, ապա այո 2500 դոլար, իսկ եթե Ձեզ համար մեկ է, կարող եք հեռանալ...
-Գաբի մենք ուրիշ ելք չունենք, նրան չենք կարող տանել հիվանդանոց...ասում է Ռովին և կնոջ հետ համաձայնվում է...
Գաբրիելան և Ոովին լքում են այս տարօրինակ ամրոցը և մտամոլոր քայլում են փողոցներում...
-Ռովի, մենք այս ինչ խնդիրների առջև ընկանք, Վոլֆը մահանալու վրա է և եթե մենք գումարը չկարողանանք տալ այդ կնոջը, ես վախենում եմ, որ Վոլֆի հետ ամեն ինչ գնալով ավելի վատ կլինի, իսկ մենք դեռ մտածում էինք Սառային և Մալիային փրկելու մասին...
-Գաբի, մենք դեռ 7 օր ժամանակ ունենք Վոլֆիին փրկելու համար, մենք կարող ենք այս մի քանի օրվա ընթացքում տեղեկություններ պարզել Մալիայի և Սառայի մասի և գնանք նրանց փրկենք, իսկ հետո 3 ով գումար կճարենք, ուզենք - չուզենք պետք է դա անենք, կտանենք կտանք փողը այդ կնոջը և Վոլֆը առողջ մեզ հետ կլինի.-ասում է Ռովին
-Սիրելիս, դու այնքան հեշտ ես ասում և հեշտ մտածում այդ ամենը, մենք տերմինատոր չենք, որ գնանք այդ տեռորիստներից այդքան հեշտ փրկենք Մալիյաին և Սառային, և Ջեյմս Բոնդը չենք, որ շատ հեշտ 2500 դոլար գողանանք.... Քմծիծաղով պատասխանում է Գաբրիելան
-իսկ մենք ուրիշ ինչ կարող ենք անել Գաբի
-Չգիտեմ, ամեն ինչ կփորձենք անենք, որպեսզի մեր ընկերները մեզ հետ լինեն...
-Արի համբուրեմ քեզ
-Ավելի լավ է փողոցում սոված քայլելու և հաբուրվելու փոխարեն, մի տեղից հաց հայթայթենք, ուտենք, իսկ հետո նոր կմտածենք համբուրվելու մասին-ժպիտով պատասխանում է Գաբին...
Գաբրիելան և Ռովին մտնում են ինչ-որ մի հասարակ ռեստորան, պատվիրում ձկան քդիկացված միս, մարտինի, տարբեր տեսակի սալաթներ, սոկեղեն...
Ոտելուց, խմելուց և կշտանալուց հետո նրանք մտածում են, թե ոնց փախչեն ռեստորանից, առանց գումարը տալու... բայց ուրիշ ինչ կարող էին մտածել, եթե չանեյին այդ ամենհասարակ քայլը... Մատուցողից հաշիվն են պահանջում, մատուցողը բերում է հաշիվը և հեռանում, Գաբին իր գրպանից հանում է մաստակ, դնում հաշվի թղտի մեջ, և գրություն թողնում <<այս մաստակը ես սուպերմարկետց գնել եմ 1 դոլարով, ավել պակասի համար կներեք>> հաշիվը թողնում են սեղանին և հանգիստ քայլելով հեռանում...իսկ երբ դուրս են գալիս, արագորեն վազում են, բայց չգիտեն, թե որտեղ... ձեռքերը բռնած նրանք փախչում են ռեստորանից ինչքան կարող են հեռու...
30 րոպե վազելուց հետո նրանք գտնում են գեղեցիկ տուն, որը կողպեքով փակած է, և գրած է որ տունը վաճառվում է...
Ռովին Գաբիին գրկում է, բրդում է դեպի պատը, իսկ հետո Գաբիի հետևից հելնում է պատի վրա և հավասար ձեռքերը բռնած երկուսով թռնում են ներքև, բայց ընկնելով... իսկ հետո մի կերպ քայլելով գնում են տան մուտքի մոտ, Ռովին իր գրպանից հանում է պղնձի մի կտոր, և փորձում է բացել դուռը, դա նրան հաջողվում է...
Նրանք երկուսնել շատ հոգնած, բարձրանում են 2 հարկ պարկում մահճակալին և քնում...
YOU ARE READING
Քայլել դեպի երջանկություն
Fanfic******************* գիրքը բաղկացած է 3 գլխից, 75 մասից,,, ամեն գլխի մեջ կա 25 մաս...բարի ընթերցում...******************