Գլուխ 1Մաս 2

302 11 0
                                    

  -Վոլֆ, Վոլֆ- բարձրաձայն կանչում է Ռովին, բայց Վոլֆը նրան չի լսում, Վոլֆը սառել և քարացել է, Ռովին փայտերը մեջքի վրա փորձում է ձնաբքի մեջ գտնել Վոլֆին, բայց ապարդյուն.... Անտառում մառախուղ է, վատ տեսանելիություն, ձյունը քամու օգնությամբ հարվածում է Ռովիի աչքերին, Ռովին չի ցանկանում դադար տալ քայլերին, ամբողջ ուժով վազում է, որպեսզի գտնի Վոլֆին... Ռովիի ոտքերը արդեն թուլացել են, նա հեռվում տեսնում է քարերի կույտ, մոտենալով նրան, պարզվում է որ դա քարանձավ է, չնայած նրան, որ Նյու Յորքի Ափշավա անտառի քարանձավները արգելված է այցելել, բայց դա Ռովիին ամենևին չի հետաքրքրում, եթե նա չայցելի քարանձավ, նա կարող է սառել այս սարսափահար անտառում...
Քարանձավի մեջ շատ ցուրտ է, Ռովին քայլում է դեպի քարանձավի խորքերը, և ի իր ուրախություն նրան նա այդտեղ տեսնում է Վոլֆին, բայց Վոլֆը աչքերը բաց, թևերը իրար սեղմած նայում է վերև, առանց աչքերը շարժելու...
-Վոլֆ, Վոլֆ, եղբայր իմ ինչ է քեզ պատահել, խոսա, մի բան ասա.... Արցունքները հազիվ զսպած ասում է Ռովին... Բայց Վոլֆը քարացած, նույն հայացքով նայում էր վերև...
-Վոլֆ, մի շարժվիր, ես գիտեմ, որ դու ինձ լսում ես,մնա այդպես քարացած ու նայիր վերև, չշարժվես, ես հիմա փայտերով կրակ կվառեմ, կտանանք, իմ ախպեր, դիմացի...
Ռովին հանում է իր շալվարի գրպանից կրակայրիչը, փորձում է վառել նրանց հավաքած փայտերը, բայց փայտերը սառն են, նա մեծ ջանքեր է գործադրում որպեսզի վառի, բայց ապարդյուն, նրա մոտ չի ստացվում... Մի քանի րոպե հետո շատ մտածելուց հետո Ռովին որոշում է հանել իր վերնաշապիկը և վառել փայտերի հետ, այս անգամ դա նրա մոտ ստացվում է, կրակը վառվում է շատ արագ և շատ ուժեղ: Ռովին հանում է իր բրդյա կուրկան, և դնում Վոլֆ մեջքին... Ռովին շատ հոգնած էր, պարկեց Վոլֆի կողքին և մի քանի րոպե հետո քնեց...
-Գաբրիելա, արթնացեք...
-Ինչ? Դուք ով եք? Ես ոնց եմ այստեղ հայտնվել?
-Հանգստացիր Գաբրիելա, դու ապահով ձեռքերում ես, դու ոստիկանությունում ես...
-Ոստիկանություն? Չէ ես գող չեմ, ես չէի ուզում սուպերմարկետից դրանք գողանալ, ուղղակի մենք շատ սոված էինք, ես ուրիշ բան չէի կարող անել...
-Դուք ով?
-Աստված իմ մենք չէ ես, ես շատ սոված էի...
-Գաբրիելա մի ստիր, քո հետ էլի մարդիկ կան, որոնց հետ դու բնակվում ես փողոցում?
-Փողոցում? Իսկ ով Ձեզ ասեց որ ես ապրում եմ փողոցում, ես իմ տունը ունեմ, ես կվճարեմ այդ մթերքների գումարը, որը ես գողացել եմ..
-Գաբրիելա, մենք քո մասին ամեն ինչ գիտենք, մենք գիտենք, որ դու մանկատնից ես փախել 4 տարի առաջ, քո 4 ընկերների հետ...
-Ոչ երևի դուք ինձ խառնել եք, ինչ մանկատուն, ես տուն ունեմ, ծնողներ, ընտանիք-ներսից լուրջ, բայց արտաքնապես ծիծաղելով ասում է Գաբրիելան
-Գաբրիելա, իսկ քո ծնողները քեզ սոված էին պահում, և դու որոշեցիր գողություն անել սուպերմարկետից...Հասկացիր, մենք ամեն ինչ գիտենք, քո մասին և մենք ցանկանում ենք քեզ և ընկերներիդ օգնել, դուք կապրեք ՕԳ հանրակացարաններում...
ՕԳ հանրակացաններ, դրանք մանկատնից ավելի սարսափ բաներ են, դա բանտից միայն մի բանով է տարբերվում, որ դու ունենում ես նորմալ սենյակ և կարող ես հյուր գնալ ընկերներիդ հանրակացարանների մեջ, բայց այն էլ թաքուն....
-Ինձ պետք չի այդ ՕԳ հանրակացարանը, ինձ դուր է գալիս այդպես ապրել իմ ընկերների հետ, բաց թողեք ինձ, աղաչում եմ...
-Դու արդեն ինձ զայրացնում ես, դու գողություն ես արել, եթե չես ուզում ապրել ՕԳ-ում ապա կապրես բանտում, իսկ դու գիտես ինչքան դաժան է բանտում...
-Ուրեմն ինձ լսեք, ես լավ եմ անում և լավ եմ արել, որ գողություն եմ արել, ես ապրել եմ ուզում, դուք ընդհանրապես հասկանում եք, թե ինչ է բոմժի կյանքով ապրելը, դուք ընդհանրապես հասկանում եք, թե ինչ է նշանակում առանց մոր ու հոր ապրել, առանց ընտանիքի, բաց թողեք ինձ ես ուզում եմ ապրել այսպես, մենք Ձեր նման Սատանա չենք, մենք չենք զրկում մարդկանց իրենց կյանքից մի քանի գրոշ ապրանքների գողությամբ...
Գաբրիելան կորցնում է իրեն սկսում է հարվածել բոլորին, ովքեր նրա կողքին և բարձրաձայն գոռում է... Քննիչը խնդրում է որ Գաբրիելան քնաբեր ներարկեն, ներարկելուց հետո նրան տանում են առանձին սենյակ, որում միայն մեկ մահճակել է, դուռը փակում և հեռանում են...
-Մալիյա, արդեն ժամը 23.15 է, իսկ նրանցից ոչ ոք չկա, ես վատ կանխազգացողություն ունեմ, իսկ միգուցե Գաբիին գողություն ժամանակ բռնել են, իսկ Վոլֆը և Ռովին մոլորվել...
-Օյ, Սառա, ինչ հեքիաթների ես հավատում, երևի հիմա Ռովին և Գաբին իրար հետ լավ ժամանակ են անցկացնում, իսկ Վոլֆը փողոցում մի աղջկա է գտել և նրա հետ զվարճանում-ծիծաղելով, բայց միաժամանակ խանդելով պատասղխանում է Մալիյան....
-Երանի, քո ասածը իրականություն լինի... պատասխանում է Սառան... Մի քանի րոպե հետո նրանք երկուսով լսում են ոտնաձայներ, և սկսում ուրախանալ, բացում են դուռը և ի անակնկալ նրանց, նրանք տեսնում են բոյով, հաղթանդամ մի տղամարդու, ում ձեռքին ատրճանակ կա...  

Քայլել դեպի երջանկությունWhere stories live. Discover now