Ախ իմ միակ մտքերի ազատության տետր, ինչպես էի քեզ կարոտել, քո հոտը, իմ ձեռագիրը և մեր կյանքը: Գիտեմ, հասկանում եմ, որ կարող է նեղացած լինես՝ երկար ժամանակ քեզ չգրելու համար, բայց ինձ էլ է հասկանալ պետք... իմ կյանքը դեկտեմբերի 23-ից հետո՝ լռիվ ուրիշ կյանքի է վերածվել, իմ շրջապաը լիովին փոխվել է, իմ կյանքն է լիովին փոխվել... Դե երևի քեզ ամեն ինչ գրել եմ մինչև դեկտեմբերի 28-ը, թե ինչ էր պատահեց իմ և նոր ընկերներիս հետ: Ախ այնքան դժվար էր ինձ համար տեսնել Ջեկին՝ Սառայի հետ: Ես մինչև այդ օրը, իսկապես հույս ունեի, որ Ջեկը ինձ է սիրում... Ես ինձ այս կյանքում շատ թույլ մարդ եմ զգում, ես բարի մարդ չեմ, ինչպես բոլորին է թվում դա,ուղղակի ես այս կյանքում շատ թույլ եմ, և այդ թուլության պատճառով ինձ բոլորը բարի աղջկա դերի կերպարում են պատկերացնում և կարող են ինձ տարբեր ձևերով օգտագործել... Իմ փոխարեն ուրիշ աղջիկներ, երբ տեսնեյին Սառային և Ջեկի միասին , երևի երկուսին դուրս կվռնդեին տանից: Բայց ես դա չեմ կարող անել, չգիտեմ, չգիտեմ ինչու, բայց չեմ կարող անել... Այնպես չէ, որ ես Սառային և Ջեկին մինչև հիմա ընդունում եմ որպես ընկերներ և սիրում, ես երկուս դեմ տհաճություն եմ զգում, չնայած իմ սիրտը դեռ Ջեկի կարիքն է զգում: Ես ամեն գիշեր մտածում եմ միայն Սառային ցավ պատճառելու մասին, բայց ինձ մոտ դա չի ստացվում, և ոչ թե ես բարի մարդ եմ, այլ ուղղակի ես թույլ եմ, թույլ եմ դիմացինիս ցավ պատճառելու համար... Ես այս պահի դրությամբ միայն սիրում եմ մայրիկիս և Գաբրիելային, այո-այո Գաբրիելային, ես հենց առաջին անգամ երբ տեսա Գաբրիելային, ես նրան նախանձեցի, քանի որ հասկացա թե նա ինչ ուժեղ մարդ է այս կյանքում և ես հիմա ցանկանում եմ նմանվել նրան,չնայած սա շատ դժվար է , նմանվել մեկին, ով քեզանից ավելի լավն է և հոգով ավելի ուժեղ:
Բայց ինչքան էլ ես ինձ վատ մարդու կերպարի մեջ պատկերացնեմ, մեկ է հոգուս խորքում ես գիտեմ, որ բարություն կա իմ սրտում, իմ բարությունը ես նոր եմ զգում, նոր շրջապատին հանդիպելուց հետո: Իմ տարօրինակ, փակ և անհետաքրքիր կյանքի համար մեղավոր է եղել առաջինը մայրիկիս, ով գործեց իմ համար ամենա մեծ սխալը, ամուսնանալով Սմիթի հետ: Մայրիկս միայն մտածում էր իմ նյութականի մասին, նա մտածում էր, թե նյութականի մեջ է երջանկությունը, բայց ես գնալով հասկանում եմ, որ գումարը, թանարժեք իրերը, դրանք ամեն ինչը մարդու դեմքին դնում են դիմակ, որը փակում է մարդու բոլոր հոգևոր արժեքները: Մայրիկս հիմա հիվանդանոցում պարկած է, ես նույնիսկ չգիտեմ, նա ողջ է թե մահացած , բայց հավատացեք այս պահին ինձ դա ընդհանրապես չի հետաքրքում, իմ սերը կամաց-կամաց կորում է իմ հին կյանքի մարդկանց նկատմամբ: Ես սկսում եմ իմ կյանքը նոր փուլից, նոր շրջապատիս հետ:
Դեկտեմբերի 29 ին, ես Սառայի, Մալիայի և Ջեկի հետ այցելեցի Գաբրեիլայի մոտ, մինչև Գաբրիալային այցելելը, մենք այնտեղ տեսանք Ռովիին, ում մասին ես շատ եմ լսել, նա պարզվում է նույնպես պարկած էր այդ հիվանդանոցում, բայց այդ օրը բանտ գնալու ժամանկն էր: Մալիայի և Սառայի դեմքին ես նկատեցի անմեղ, թախիծ առաջացնող հաայցքներ՝ Ռովիի նկատմամբ: Ռովիի գնալուց հետո, մենք բարձրացանք Գաբրիելայի մոտ... Բոլորս նրան տեսնելով հուզվեցինք... Այն ուժեղ, խելացի, խենթ, գեղեցիկ աղջիկը անոգնական պարկել էր անկողնում, տարբեր տեսակի սարքերը միացրած, այնպիսի տպավորությունն էր, որ նա հոգնել էր կյանքից և որոշել էր երկար քուն մտնել: Այդ օրը ես Սառայի, Մալիայի և Ջեկի մեջ տեսա նրանց հոգու խորքի բարությունը... Մոտավորապես 30 րոպե մենք Գաբրիելայի մոտ մնացինք, դուրս գալուց առաջ նրան համբուրեցինք բոլորս հերթով և հիվանդասենյակից դուրս եկանք, դուրս գալու ժամանակ մեր դիմաց տեսնաք Գաբրիելայի գլխավոր բժիշկին: Մենք նրան հարցրեցինք Գաբրիայի վիճակի մասին, արդյոք նրա վիճակը գնալով լավանումէ թե ոչ, և ի ուրախություն մեզ՝ մենք բժշկից լավ պատասխան լսեցինք, Գաբրիելայի գլխուղեղի արյան շրջանառությունը կամաց-կամաց լավանում է, իսկ սրտային աշպատանքը վերականգնվում է: Եվ եթե նրա վիճակը այդպես շարունակվի, նա կարող է այս մոտակա 1 ամսում արթնանալ, մենք բոլորս այդ լուրից շատ ուրախացնք և ուրախ տրամադրությամբ գնացինք մեր հյուրանոց: Հյուրանոցում մեզ սպասում էր ծանր անակնկալ: Մեր սենյակի դուռը բացեց Ջեկը, և երբ մտանք ներս, այնտեղ տեսանք երիտասարդ տղայի, ում մարմինը ամբողջովին պատված էր արյունով, Ջեկը արագ վազեց տղայի մոտ, մաքրեց դեմքի արյունը և բոլորս տեսանք մահացած անծանոթ տղայի՝ մեր սենյակի մեջ: Մենք աղջիկներս չկարողացանք մեր էմոցիաները զսպել և բարձր ճչացինք: Բայց մեր հետևից ինչ-որ մարդիկ ի հեղուկ ներարկեցին և մենք բոլորս կորցրեցինք մեր գիտակցությունը:
Աչքերս երբ բացեցի, տեսա կողքս Մալիյան պարկած, նրա կողքը Սառան էր, դիմացս Թոմն էր՝ անծանոթ տղու հետ, իսկ մյուս կողքս Ջեկը: Նրանք բոլորը ինձանից շուտ էին արթնացել, ես միանգամից հարցրեցի, թե ինչ է պատահել և ի ուրախություն ինձ պարզվեց, որ մեզ հետ ամեն ինչ նորմալ է, քանի որ մեզ փրկել են Թոմն ու Վոլֆը: Այն տղան, ով ինձ համարա անծանոթ էր, դա Վոլֆն էր՝ ով հիվանդ էր տուբերկոլոզ հիվանդությամբ և ես նրա համար Գաբրիելային գումար էի տվել որպեսզի նրան ազատեն, բայց ի ուրախություն բոլորիս՝ նրա հետ ամեն ինչ նորմալ է, նա դուրս է եկել այդ տեղից, առանց որևիցե գումար վճարելու, իսկ գումարը երևի Գաբրելայի մոտ է մնացել, և որը հիմա կամ ոստիկանության կամ բժիշկների մոտ է:
Ինձ, Մալիային, Ջեկին և Սառային շատ էր հետաքրքրում թե մենք ոնց այդտեղ հայտնվանք, ով մեզ ներարկեց և ինչու էր այդ անծանոթ տղան պարկած մահացած վիճակով մեր սենյակում, մարմինը ամբողջովին պատված արյունով: Պարզվում է, որ Նատալյան իմացել էր մեր հյուրանացոի տեղը և որոշել էր այցելել այդտեղ Թոմի և Վոլֆի մահացած ընկերոջ՝ Էլիոթի հետ: Նա ցանկանում էր մեզ հետ սարսափ խաղ խաղար, երբ մենք մտնեյինք սենյակ տեսնեյին այտ տղային, իսկ հետո նրանք մեզ առևանգեյին և էլ չեմ պատկերացնում թե մեզ հետ ինչ էր կանեյին, բայց նրա սարսափ խաղը չիրականացավ ՝ շնորհիվ Թոմի և Վոլֆի, ովքեր ամբողջ ընթացքում հետևել էին նրանց, և ամեն ինչ իմացել Նատայլայենց քայլերի մասին: Թոմը և Վոլֆը զանգահարել էին ոստիկանություն և պատմել Նատալյաի մասին, դե Նատայլաին և նրա հանցակիցներին ամբողջ Նյու Յորքի ոստիկանություններ էին ման գալիս: Եվ Թոմի և Վոլֆի շնորհիվ նրանք գտան, ովքեր մեզ ներարկեցին, նրանք Նատալյաի հանցակիկցներն էին, բայց դուրս գալու պահին ոստիկանությունը մեզ ազատեց նրանց ձեռքերից և ձերբակալեց նրանցից շատերին, բայց ոչ Նատայլաին: Նատալիան և նրա որոշ հանցաիկցները կարողացել էին փախչել, բայց լսելով Թոմին և Վոլֆին, ես համոզվում եմ, որ Նատալյան արդեն Եվրոպայում կլինի և մեզ հետ արդեն ամեն ինչ լավ է: Այդ օրը մենք բոլորս միասին գիշերեցինք նույն հյուրանոցում:
Հաջորդ օրը դեկտեմբերի 30 ին, ես այցելեցի միայնակ Գաբրիելայի մոտ, սկսեցի խոսալ նրա հետ չնայած որ նա ինձ չէր լսում, ես միշտ իմացել եմ, որ Գաբրիելան Ռովիին է սիրում, և ես ինչպիսի լավություն կարող էի անել Գաբրիելային, եթե չազատեյի Ռովիին բանտից մինչև Գաբրեիլայի արթնանալը: Ես համբուրեցի Գաբրիելային և հեռացա հիվանդոցից, այնուհետև զրուցեցի ընկերներիս հետ Ռովիին ազատելու թեմայով և այդ լուրը կարծես թե բոլորին դուր եկավ: Ես կարողացա դա անել, արդեն ժամը առավոտյան 11.00-ն էր լինում, ես գնացի բանտ, մեծ գումար առաջարկեցի Ռովիին բանտից ազատելու համար և դա ստացվեց, բայց Ռովին դուրս կթողնեն միայն այսօր դեկտեմբերի 31:
Ես հիմա գնում եմ հորաքրոջս հետ հանդիպման, որպեսզի նա ստորագրի, որ իմ բոլոր ընկերների խնամակալությունը իր ձեռքերում է վերցնում և որ ոստիկանությունը հանգիստ կթողնի ընկերներիս: Աստված իմ ես ինձ զգում եմ շատ երջանիկ բարություններ գործելով, տեսնես ինչպես կշարունակվի իմ կյանքը? Ես մինչև վերջ այդպիսին կլինեմ? Բայց ինձ համար կարծես թե անհետաքրքում է այս կյանքը, ես պետք է անեմ իմ մանկության երազանքը, բայց ստիպված կլինեմ ընկերներիս խաբել և 2013 թվականը սկսել նոր հետաքրքրաշարժ կյանքով...Բայց երևի ես այնքան ել բարի չեմ, ավելի ճիշտ բարի չեմ, ուղղակի շահամոլ եմ: Դե իհարկե ես իմ կյանքը մյուսների կյանքից շատ եմ սիրում և հանուն իմ կյանքի, իմ հետաքրրության համար ես դա պետք է անեմ: Դե Նոր տարի սպասում եմ քեզ նոր լուրերով...
YOU ARE READING
Քայլել դեպի երջանկություն
Fanfiction******************* գիրքը բաղկացած է 3 գլխից, 75 մասից,,, ամեն գլխի մեջ կա 25 մաս...բարի ընթերցում...******************