Սառան, Ջեկը, Էլիզաբեթը և Մալիյան ձյան տակից դուրս են գալիս, հասկանալով, որ այլևս նրանց վտանգ չի սպառնում: Նրանք ձյան տակ լինելով, ամեն ինչ հասկացել էին, թե ինչ է պատահել Թոմի հետ, բայց այժմ Թոմի մասին մտածելու ժամանակը չէ: Նրանք չորսով դողալով քայլում են դեպի առաջ, չմտածելով թե ուր են գնում, միայ թե գտնեն ինչ-որ տաք տեղ:
-Եկեք վերադառնանք այն տունը, ես այլևս չեմ կարողանում քայլել, ոտքերս չեմ զգում սառնությունից.- Մի կերպ խոսելով ասում է Մալիյան
-Մալի դու հասկանում ես, որ նրանք հիմա այդ տանից այն կողմ չեն գնալու, մենք հազիվ ենք նրանցից փախչել, մենք պետք է ուրիշ բան մտածենք.- պատասխանում է Սառան
-Ես մի միտք ունեմ, բայց չգիտեմ արդյոք միտքս իրականություն կդառնա,թե ոչ: Ես որ գալիս էի Ձեզ մոտ, իմ մեքենայով էի գալիս միայնակ՝ մինչև Նատալիաենց հանդիպելը: Նրանք ինձ առևանգեցին, իսկ իմ մեքենան այդպես մնաց ճանապարհին, եթե այս մի քանի ժամվա ընթացքում մեքենաս չեն գողացել, մենք դեռ հույս ունենք ապրելու.-ժպիտով ասում է Էլիզաբեթը
-Իսկ բալանին քեզ մոտ է Էլիզաբեթ?-հարցնում է Ջեկը
-Դե այո, բայց Ձեզ նման մեքենաներ առևանգողներ իրականում շատ կան՝ առանց բալանի օգտագործելով.-նորից ժպիտով ասում է Էլիզաբեթը
-Դե դու ճիշտ ես Էլիզաբեթ.-խորամանկ հայացքով ասում է Ջեկը
Թաց շորերով, Նյու Յորքյան ձմեռային գիշերվա ցրտին մի կերպ դիմանալով, բայց շարունակելով վազելը և քայլելը, նրանք հասնում են այն փողոցը, որտեղ Էլիզաբեթի մեքենան է:
-Ահա, իմ մեքենան դեռ այստեղ է...
-Այդ ֆերարին Էլիզաբեթ?-զարմացած և ուրախ ժպիտով հարցնում է Ջեկը
-Այո Ջեկ, լավն է չէ?-ժպիտով ասում է Էլիզաբեթը
-Քեզ նման հիասքանչ է-պատասխանում է Ջեկը
Սառան Ջեկի վերջին խոսքից իրեն հազիվ է զսպում, որ ինչ որ բան չարտահայտվի:
Նրանք մոտենում են մեքենային, Էլիզաբեթը բացում է դուռը, բոլորը նստում են մեքենան և Էլիզաբեթին խնդրում միացնել ջեռուցիչը:
Էլիզաբեթը միացնում է ջեռուցիչը և բոլորը վայելում են տաքությունը:
-Իսկ հիմա ուր ենք գնալու?-հարցնում է Սառան
-Մենք պետք է փրկենք Թոմին.-պատասխանում է Ջեկը
-Ջեկ իսկ մենք ինչպես պետք է փրկենք Թոմին, մենք փրկիչներ չենք, մենք պետք է ինքներս փախչենք, քանի որ մենք նույնպես կարող ենք հայտվել Թոմի կողքին-Խիստ հայացքով ասում է Մալիյան
-Մալիյա հերիք է քո բերանը բացես ամեն տեղ, դու արդեն ինձ նյարդանացնում ես: Խոսելուց առաջ պետք է ուղղակի մտածել մի քիչ...-իրեն հազիվ զսպելով ասում է Ջեկը
-Ջեկ վախենամ թե այս անգամ Մալիյան ճիշտ է, մենք չենք կարող Թոմին փրկել, մենք պետք է այժմ ուղղակի ոստիկանություն գնանք և ես ասեմ, որ տեսել եմ Նատալիային:-ասում է Էլիզաբեթը
-Օ Էլիզաբեթ, այս ինչպես քո կարծիքը համընկավ իմ կարծիքին, մենք կարող ենք լավ ընկերուհիներ լինել.-ժպիտով ասում է Մալիյան
-Մալիյա, երբ ես, դու և քույրդ 666 տանն էիք, այդ Թոմը և Գաբրիելան էին մեզ փրկել: Չեմ հասկանում, ինչպես կարելի է այդքան անշնորհակալ լինել-ասում է Ջեկը
-Ջեկ դու նոր ինքդ շեշտեցիր,որ Թոմը և Գաբրիելան: Չգիտեմ կարող է դու Թոմից ոչնչով չես տարբերվում, բայց մենք աղջիկներս, մենք Գաբրիելան չենք: Նա լրիվ ուրիշ աղջիկ է, նա շատ խելացի է և ուժեղ, ախ ինչպես եմ զգում նրա կարիքը,ես գնալով ավելի շատ եմ զգում նրա պակաս լինելը: Բայց վատն այն է, որ մենք նույնիսկ չգիտենք, Գաբրիելան ողջ է, թե... -հուզմունքը աչքերին ասում է Սառան
-Սառա դու ճիշտ ես, ես լրիվ մոռացել էի, մենք պետք է հասկանանք ի վերջո ինչ է կատարվել: Եվ մենք հիմա կգնանք Նյու Յորք, հյուրանոց կվարձենք և այնտեղ կմնանք, մինչև հասկանանք թե ինչ է կատարվում և իմ մայրիկը ուր որ է պետք է վերադառնա Նյու Յորք, ես նրա կարիքը իսկապես զգում եմ-ասում է Էլիզաբեթը...
Էլիզաբեթը մեքենան տեղից պոկում է և նրանք շարժվում են դեպի Նյու Յորք: Հասնելով Նյու Յորքի Մանհեթն փողոց՝ նրանք վարձում են այդտեղի հյուրանոցներից մեկը և բոլորով անտրամադիր և հոգնաց գիշերում:
Դեկտեմբերի 28... Առավոտ....
Սենյակում մութ է, Թոմը քայլում է դեպի առաջ և լույսը վառվում է: Այնտեղ նա տեսնում է 2 տղայի, ովքեր ուշադիր նայում են Թոմին:
-Ով եք դուք? Այս որտեղ ենք մենք?-ասում է Թոմը վախեցած հայացքով
-Մենք էլ չգիտենք, իսկ քո անունը ինչ է.-հարցնում է տղաներից մեկը:
-Թոմ.-դառը հայացքով պատասխանում է Թոմը
-Օ Թոմ շատ հաճելի է... Իմ անունը՝ Էլիոթ է, իսկ մեր եղբոր անունը ՝ Վոլֆ...
Թոմը շարունակումէ դառը հայացքով նրանց նայել և արտահայտվում է...
-Մեզ պետք է այստեղից փախչել...
Վոլֆը կանգնում է, մոտենում է դեպի Թոմին և ասում...
-Ցավում եմ եղբայր, բայց այստեղից փախչելն անհնար է...
Թոմը սկսում է ժպտալ...
-Ինչու ես ժպտում? Ինչն էր այստեղ զվարճալի-հարցնում է Վոլֆը
-Չկա մի տեղ, որ ես այդտեղից չկարողանամ փախչել, բայց ինձ պետք է Ձեր օգնությունը-նորից ժպիտով պատասխանում է Թոմը
-Թոմ, եղբայր իմ, մենք վստահ ենք, որ այստեղից չենք կարող փախչել: Ես այստեղ եմ արդեն մոտ մեկ ամիս, իսկ Վոլֆը մոտ 1 շաբաթ: Մենք երկուսսել ամեն ինչ փորթել ենք անել փախչելու համար, բայց այստեղից փախչելու հնարավորություն չկա:Թոմը առաջանում է սենյակի մեջտեղը և նստում աթոռներից մեկի վրա՝ իր կողքերը նայելով:
-Այո սենյակից հնարավոր չէ փախչել, բայց մենք ուրիշ բան կարող ենք մտածել, իսկ ինչպես եք դուք հայտնվել այստեղ?-հարցնում է Թոմը
-Դե ես նարկաման էի, վաճառում էի տարբեր տեսակի նարկոծիկներ: Ես այդպես ահագին գումար էի վաստակում: Բայց մի օր ամեն ինչ ջուրը ընկավ, երբ ես համագործակցեցի 666-տան հետ: Նրանք ինձ ստեցին, օգտագործեցին ինձ և իմ փոքրիկ բիզնեսը ամբողջությամբ իրենցով արեցին: Միայն նրանց մի հարց է տանջում, թե ես որտեղից էի գնում այդքան էժան նարկոծիկներ, նրանք ինձ դրա համար չեն սպանում և ինձ տվել են մեկ ամիս ժամանակ, բայց արդեն ամիսը լռանում է և եթե ես չասեմ, նրանք ինձ կսպանեն: Սպանելուց առաջ օգագործելով օրգաններս.-պատմում է Էլիոթը
-Իսկ ինչու նրանց չես ասում, թե որտեղից ես գնել նարկոծիկները?-հարցնում Թոմը
-Իսկ սա արդեն պատրադիր չէ իմանալ-պատասխանում է Էլիոթը
-Լավ, ինչպես կուզես: Իսկ դու Վոլֆ ինչպես ես հայտնվել այստեղ?
-Ես հիվանդ էի տուբերկուլոզով և վիճակս շատ ծանր էր: Ընկերներիս հետ մենք չինական թաղամասում գտանք մի չինացի տարեց կնոջ, ով ինձ ցանկանում էր օգնել: Նա ընկերներիս հետ պայմանավորվեց, որ 1 շաբաթում նա ինձ կբուժի և որ ընկերներս նրան 2500 դոլար տան բուժման դիմաց: Ընկերներս համաձայնվեցին: Այդ կինը ինձ հենց առաջին օրը բուժեց՝ տարբեր դեղաբույսերի օգնությամբ: Սակայն նրանց ուզածը ինձ օգնելը չէր, նա զանգահարեց 666-տուն, հենց որտեղ էլ նա աշխատում է և պատմեց իմ մասին և հենց այդ օրը նրանք եկան իմ հետևից և ինձ բերեցին այստեղ: Եթե մինչև շաբաթվա վերջ իմ ընկերները գտնեն 2500 դոլար և վճարեն, ապա ինձ բաց կթողնեն, բայց մեկ երիկամով: Հակառակ դեպքում ես կմահանամ երկու երիկամներս կորցնելով:
-Դաժան պատմություններ են, իմ պատմությունը Ձեր պատմությանը նման չէ: Նրանք ուղղակի ցանկանում էին ինձ և ընկերներիս բրնել և օգատգործել մեզ: Լավ իսկ հիմա պահն է եկել փախչելու այստեղից, դուք ինձ դեռ շնորհակալություն կհայտնենք, որ ինձ բրնել են և ես Ձեզ հետ եմ:-ասում է Թոմը
-Ինչ է դու Բեթմենն ես և եկել ես մեզ այստեղից ազատելու-քմծիծաղով հարցնում է Էլիոթը
-Ոչ, ես Բեթմենը չեմ, ես Սարդ Մարդն-եմ և այո, եկել եմ Ձեզ ազատելու:-նորից ժիտով պատասխանում է Թոմը:
Թոմը կանգնում է, մոտենում է սենյակի դռանը և դռանը ամբողջ ուժով մի քանի անգամ հարվածում: Հարվածելու ընթացքում պահակները մոտենում են դռանը և բացում՝ Թոմին հրելով: Թոմը բրնում է պահակներից մեկի ձեռքը և նրան քաշում է դեպի իրեն, այնուհետև դեմքին ուժեղ հարվածում և վերցնում ատրճանակը և արագ կրակում է մյուս պահակի վրա: Նա խդնրում է՝ Վոլֆին և Էլիոթին հետևել իրեն: Շենքում լսվում է նորից շատ բարձր տագնապի ձայն: Նրանք դուրս են գալիս սենյակից, Թոմը առաջ ընկնելով կարողնաում է շենքից ելքը գտնել:
-Ահա մեզ հարկավոր է հիմա արագ բարձրանալ շենքի տանիքի վրա:-շունչը պահած ասում է Թոմը
-Իսկ հետո ինչ պետք է անենք?-հարցնում է Վոլֆը
-Իսկ հետո դուք պետք է հետևեք իմ քայլերին:
Վոլֆը և Էլիոթը հավատալով Թոմին, բարձրանում են տանիքի վրա՝ Թոմի ետևից:
-Դե Սուպերմեն, իսկ հիմա ինչ պետք է անենք?-հարցնում է Էլիոթը
-Իսկ հիմա պետք է դառնանք քո ասած Բեթմենը և առանց Սարդ Մարդի պարանի օգնությամբ կարողանանք թռչել այս տանիքից մյուս տանիքի վրա:-ժպիտով ասում է Թոմը
-Չէ երևի դու մնացել ես ֆիլմերի ազդեցության տակ եղբայր իմ...
YOU ARE READING
Քայլել դեպի երջանկություն
Фанфик******************* գիրքը բաղկացած է 3 գլխից, 75 մասից,,, ամեն գլխի մեջ կա 25 մաս...բարի ընթերցում...******************