Դեկտեմբերի 26... Երեկո... Նյու Յորք... Նյու Յորքը պատրաստվում է հրաժեշտ տալ 2012 թ-ին և հանդիպել 2013-թ ին... Ձնառատ եղանակ է այսօր, բայց եղանակը այնքան էլ ցուրտ չէ, ջերմաստիճանը գնալով բարձրանում է Ձյան հետ միասին... Նյու Յորքում +2 աստիճան է...
Միսթերի Փիթի տան վրա հարձակման լուրերը սկսվում են փոխարինել նոր զարմանահրաշ լուրով...Նյու Յորք-Լոս Անջելես մեկնող Պռոկամա ավտոբուսը այրվել է և պայթել Նյու Յորքի մոտ գտնվող՝ Գորդեն ագարակի մոտ , պայթելուց հետո նրա հետ միասին պայթել են նաև մի շարք մեքենաներ, խանութներ... Սա իրական արարանցում էր... Զոհվել են 24 մարդ, վիրավորվել 87 մարդ... Ընդհամենը մի քանի վայրկյանում 24 զոհ... Կարծես թե այս Սուրբ Ծնունդը Նյու Յորքի համար ամենադաժանն էր.... Եվ այս երկու իրարանցումների մեր մեր հերոսներն պատճառով է,բայց իհարկե նրանք մեղավոր չեն...
Մեկ օր առաջ
Սուրբ Ծննդյան օրը, երբ տերորիսները ներխուժել էին Էլիզաբեթենց տուն, Էլիզաբեթը և Ջեկը մի կերպ կարողացան տնից փախչել, գնացին դեպի Էլիզաբեթի մեքենան: Ջեկը նստեց ղեկի դեմը, իսկ Էլիզաբեթը նրա կողքը: Նրանք դեռ չեն շարժվում իրենց տեղից, սպասում են մյուսներին, ուստի նրանց սպասելը երկար չի տևում... Տերորիստներից մի քանիսը նրանց նկատեցին և շարժվում են դեպի իրենց մոտ... Ջեկը ժամանակ չկորցրեց և մեքենան տեղից պոկեց՝ փորձելով փախչել,բայց նրանց երկու մեքենա սկսեցին հետապնդել... Արդեն մի քանի ժամ է , ինչ Ջեկը և Էլիզաբեթը փորձում են փախչել տերորիստներից, նրանք արդեն դուրս են եկել Նյու Յորքի սահմանից, բայց տերարիստները դեռ նրանց հետապնդում են... Նրանք մենքենան կանգացրեցին ամայի մի փողոցում և մի քանի կմ քայլելով գտան հյուրանոց, որոշեցին գիշերել այդ օրը հենց հյուրանոցում, Էլիզաբեթը իր մեքենայից վերցրեց իր քարտերից մեկը... Քարտով գումարը վճարեցին, վերցրեցին իրենց համարը և մտան իրենց սենյակ...
-Աստված իմ Ջեկ ես վախենում եմ, պետք է զանգահարեմ հայրիկիս...
-Ոչ, Էլիզաբեթ դու ոչ մի տեղ էլ չես զանգահարի, հիմա մենք վտանգի մեջ չենք, եթե դու զանգես հիմա հայրիկիդ, հայրիկիդ մեծ վտանգի մեջ ես դնելու, դու չգիտես թե ովքեր են այդ տերորիստները...
-Իսկ դու չգիտես թե ով է իմ հայրը, չնայած նրան, որ ես իրեն ընդհանրապես չեմ սիրում, բայց եթե ես նրան հիմա զանգեմ, հավատացիր, որ երկրի երեսին ընդմիշտ կվերանան այդ տերորսիտները...
-Լավ ինչպես ուզում ես, սա քո գործն է , եթե իսկապես քո հայրը այդքանը կարող է անել, ապա զանգահարիր. –Մտածմունքով ասում է Ջեկը
-Այո, ես հենց հիմա էլ կզանգահարեմ.-խուճապի մեջ լինելով պատասխանում է Էլիզաբեթը, բայց Էլիզաբեթը չի գտնում իր բջջային հեռախոսը, քանի որ թողել է տանը..
Էլիզաբեթը մոտենում է իրենց սենյակի հեռախոսին,վերցնում հեռախոսը և հավաքում հայրիկի համարը, բայց ոչ մինչև վերջ...
-Օ ոչ, հայրիկս և մայրիկս հիմա Հարավային Աֆրիկայում վայելում են իրենց հանգիստը, ես չեմ կարող նրանց զանգահարել, ես չեմ ցանկանում նրանց օրը փչացնել և ինձ պետք չէ այդ անտաշի օգնությունը և ես պատկերացնում եմ, թե մայրիկս ինչ վատ կտանի այդ լուրը, երբ իմանա, որ մեր տուն առևանգիչներ են մտել և նույնիսկ ինձ փորձում էին սպանել...
-Դե մեզ միայն մնում է այսօր այստեղ գիշերել, իսկ մինչև վաղը արդեն ամբողջ Նյու Յորքը դրա մասին է խոսելու, հուսամ հայրիկդ և մայրիկդ դրա մասին չեն իմանա...
-Ջեկ իսկ այդ տերորիստները Ձեր հետևից էին եկել, այդպես չէ?
-Այո Էլիզաբեթ, նրանք երևի 666-տանից էին: Բայց նրանք տեսնես ինչպես էին իմացել, որ մենք Ձեր տանն էինք նշելու Սուրբ Ծնունդը...
-Չգիտեմ, չգիտեմ Ջեկ, բայց ես նրանցից մեկին կարծես թե ճանաչում եմ, չգիտեմ հաստատ շփոթել եմ, թե ոչ, բայց նա այնքան ծանոթ էր ինձ.:
-Նա ով? Եվ երբ ես նրան տեսել...
-Ջեկ, երբ մենք մեքենայով փորձում էինք դուրս գալ տանից, մեր դռան մոտ այդ ժամանակ մի ուրիշ մեքենա կանգնեց, մեջից ելավ՝ Նատալիան, ով հայրիկիս սիրուհին է, և սկսեց զրուցել տերորիստներից մեկի հետ, եթե նա նույնիսկ Նատալիան չէ, ապա նրա քույրը կլինի երևի, ախր նա այնքան նման էր Նատալիաին: Նատալիան բացի հայրիկիս սիրուհին լիենլուց, նրա մոտ է աշխատում:
-Էլիզաբեթ դու հասկանում ես, թե ինչ ես խոսում, եթե այդ կինը Նատալիան էր, ապա քո հայրը այս ամենի հետ կապ ունի, բայց ոնց կարող էր քո հայրը իր տուն ուղարկել տերորիսնտերի...
-Գիտես Ջեկ, ես իմ հայրիկից ամեն ինչ սպասում եմ... Նա մայրիկիս հետ ամուսնացել է միայն նրա պատճառով, որ մայրիկիս ունեցվածքը ամբողջովին խլի նրա ձեռքերից... Նա իր ձեռքում վերցրեց իմ նախկին հոր տարբեր օֆիսները: Ես այդ ժամանակ 10 տարեկան էի:, Սկզբում ես նրան սիրում էի: հ քանի որ նա միակն մարդն էր հորս մահանելուց հետո , որ փոխարինում էր հայրիկիս... Բայց մեծանալու հետ ես նրան ավելի լավ էի ճանաչում և նրանից գնալով զզվում էի: Ես նրան և Նատալիային մեր ննջասենյակներից մեկում բռնացրեցի՝ իրար հետ, մի քանի տարի առաջ... Ես մայրիկիս ամեն ինչ պատմեցի, բայց մայրիկս ինձ չհավատաց, ախր մայրս կուրացել է նրա առջև...լավ ես չգիտեմ հայրս այդ ամենի հետ կապ ունի թե ոչ, բայց այս մենը մի կողմ, տեսնես ինչ եղավ Գաբրիելայի, Սառայի, Մալիյաի և Թոմի հետ...
-Այդ հարցում մեզ կօգնի համացանցը.-ասում է Ջեկը և մոտենում է հյուրանոցի համակարգչին... Համակարգիչը միացնելուց հետո մտնում է Գուգլե ինտերնետ գործարկիչը, և որոնում տան մասին լուրեր...
-Ուաու, այստեղ նայիր Էլիզ, ամբողջ համացանցը մեր մասին է խոսում...
Ջեկը և Էլիզաբեթը կարդում են բոլոր նյութերը և փորձում են գտնել տեսախցիկի նկարահանած վիդեոները, նրանց հաջողվում է վիդեոն գտնել և նրանք ուշադիր նայում են վիդեոին...
Այդտեղ ամեն ինչ պարզ երևում է թե ինչ եղավ այդ օրը, թե ոնց Սառան նրանց լքեց, որպեսզի օգնի Մալիան: Նրանք տեսան թե ինչպես են տերորիստները ներարկում Մալիային, Սառային և իրենց հետ տանում... Բայց ամենդաժանը, նրանց համար այն էր, որ նրանք տեսան, թե ինչպես է Գաբրիելան մահանում, նրանք տեսան թե ոնց այդ ամենը եղավ, բայց Թոմին մեղադրելու իրավունք չունեն...
-Օ ոչ, Աստված իմ Ջեկ, Գաբրիելան, չէ, ասա, որ նա չի մահացել, ասա որ նա ողջ է, ախր նա այս մի քանի օրվա ընթացքում, նա դարձել էր իմ համար ամենաթանգ մարդը...
-Հանգստացիր Էլիզ...
Ջեկը մոտենում է Էլիզաբեթին և փորձում է մխիթարի...
-Ջեկ, իսկ միգուցե Գաբրիելան չի մահացել?
-Շատ հնարավոր է Էլիզ, չնայած նրան, որ...
-Որ ինչ Ջեկ?
-Որ այստեղ պարզ երևում է, թե ինչպես է փամփուշտը մտնում Գաբրիելայի սրտի մեջ...
Էլիզաբեթը իրեն կորցնում է... Նրանք մի կերպ գիշերում են այդ օրը...
Առավոտյան նրանք որոշում են գնալ մորգ, տեսնելու Գաբրիելայի դիակը... հյուրանոցից հելնելուց հետո, գնում են դեպի իրենց մեքենան, նստում և շարժվում հետ՝ դեպի Նյու-Յորք... Էլիզաբեթը և Ջեկը արդեն հասնում են Գորդեն ագարակի մոտ, որտեղից մինչև Նյու Յորք հասնելը 3 ժամ է տևում,բայց նրանք նկատում են թե ինչպես է իրենց կողքի ավտոբուսը այրվում և Ջեկը փորձում է ավտոբուսին շրջանցել և ինչքան կարող է հեռու գնալ, շրջանցելու ժամանակ ավտոբուսը պայթում է.... Էլիզաբեթը և Ջեկը մեքենայից վնասվածքներով դուրս են գալիս... Էլիզաբեթը կորցնում է գիտակցությունը, Ջեկը Էլիզաբեթին գրկում է և վազում ինչքան կարող է հեռու... Նրանք գտնում են մի տուն, մտնում և օգնություն են խնդրում տան տերերից... Բայց կարծես թե տանը մարդ չկար և տունը այնքան էլ տան նման չէր, դուռը բաց, 1 սենյականոց բնակարան, շատ վատ վիճակում... Ջեկը Էլիզաբեթին դնում է մահճակալի վրա, ջուր է բերում,լցնում է իր ձեռքի վրա և թաց ձեռքը դնում Էլիզաբեթի ճակատին... Էլիզաբեթը աչքերը բացում է...
-Ջեկ դու այստեղ ես?
-Այո, ես քեզ հետ եմ,Էլիզաբեթ քեզ լավ ես զգում?
-Ոչ այնքան Ջեկ, ինձ թվում է որ ես այրվում եմ...
-Երևի ջերմությունդ շատ է բարձրացել....
YOU ARE READING
Քայլել դեպի երջանկություն
Fanfiction******************* գիրքը բաղկացած է 3 գլխից, 75 մասից,,, ամեն գլխի մեջ կա 25 մաս...բարի ընթերցում...******************