Դեկտեմբերի 26... Գիշեր...
-Ջեկ դու այստեղ ես?
-Այո, ես քեզ հետ եմ...Էլիզաբեթ քեզ լավ ես զգում?
-Ոչ այնքան Ջեկ: Ինձ թվում է, որ ես այրվում եմ...
-Երևի ջերմությունդ շատ է բարձրացել....
Էլիզաբեթը ջերմության մեջ վառվում է... Այդ տանը այնքան ցուրտ է... Էլիզաբեթը և ջեկը պարկել են իրար կող-կողքի և գրկախառնված քնել: Ջեկի համար դա շատ հաճելի է: Ջեկը չի ցանկանում քնած մնալ, նա նայում է Էլիզաբեթի փակ աչքերին, ձեռքերին , որոնք հպվել են նրա մարմնին: Նա իրեն հազիվ է զսպում, որ չհամբուրի Էլիզաբեթի վարդագույն շուրթերը... Իսկ մի քանի ժամ հետո, երբ արդեն լույսը բացվում է, Ջեկը քնում է...
Դեկտմեբրի 27... Ձյունը Նյու Յորքին դարձրել է ճերմակ քաղաք, այքնան գեղեցիկ է Նյու Յորքը վերևից նայելիս, Կարծես թե փոքրիկ բամբակյա քաղաք լինի՝ իր բարձր շենքերով.....
-Ջեկ, զարդնիր.- Հայելու մեջ իրեն նայելով ասում է Էլիզաբեթը
-Էլիզաբեթ? Դու լավ ես?.-Քնաթաթախ ասում է Ջեկը
-Այո, կարծես թե ինձ հետ ամեն ինչ արդեն լավ է, ես ինձ շատ լավ եմ զգում....
-Ես շատ ուրախ եմ քեզ համար, Էլիզաբեթ ես ուզում եմ քեզ ասել, որ այս գիշեր ես ինչքան կարողացել եմ հեռու եմ քեզնից պարկել, ուրիշ բաներ չմտածես...-Կարմրելով ասում է Ջեկը
Էլիզաբեթը ծիծաղում է...
-Օ ջեկ, իսկ դու կարող էիր հեռու չգնալ և ինձ չի թվում, որ դու հեեռու ես գնացել, ես ամբողջ գիշերը զգացել եմ քո մարմնի տաքությունը և ինձ համար շատ հաճելի էր այդպես քնել....
-Դու ցանկանում ես ասել, որ քեզ համար հաճելի էր ինձ հետ գիշերել?-զարմանքը աչքերին հացրնում է Ջեկը...
-Ջեկ ես այդ իմաստով չեմ ասում, ես նկատի ունեմ հաճելի էր քո տաքությունը, որը դու ինձ էիր փոխանցում և ես ամբողջ գիշեր չեմ մրսել քո շնորհիվ, բայց դա չի նշանակում, որ մեր մեջ ինչ-որ բան է եղել և ընդհանրապես չի կարող լինել- Մի փոքր լրջանալով պատասխանում է Էլիզաբեթը...
-Էլիզաբեթ իսկ ես որիշ ոչնչի չէի տանում մեր խոսակցությունը, երևի դու ինձ սխալ հասկացար...
-Հուսամ այդպես է... Մենք այսօր կճշտենք, թե ինչ է եղել Գաբրիելայի հետ և նրան կայցելենք: Երևի մայրս արդեն եկել է... Մեզ հարկավոր է գնալ մեր տուն:
-Էլիզաբեթ հիմա այդ տերորիստները ինձ են ման գալիս, ես չեմ կարող քեզ հետ գալ Ձեր տուն...
-Ջեկ դու կգաս ինձ հետ մեր տուն, դու ոզում ես ինձ մենակ թողնել?
-Ոչ Էլիզաբեթ, ուղղակի...
-Ուղղակի ոչինիչ, խնդրու եմ Ջեկ... Ժպիտով ասում է Էլիզաբեթը
Էլիզաբեթը և Ջեկը հեռանում են տան տեր չունեցող բնակարանից: Եվ ոտքով քայլում են դեպի Գորդեն ագարակի կենտրոն, որտեղից կարող են երթուղային կամ տաքսի նստել և մեկնել Էլիզաբեթենց տուն: Դրսում շատ ցուրտ է, Էլիզաբեթի հագին դեռ Սուրբ Ծննդյա զգեստն է, իսկ Ջեկը կոստյումով: Նրանք հյուրանոցից վերցրել էին հաստ պիջակներ և իրենց տոնական զգեստների վրայից այժմ տաք-տաք հագնում են և դա նրանց օգնում է, որպեսզի ձյան տաք չսառչեն... Ձյունը նետվում է նրանց աչքերին, նրանք իրենց դեմը չեն տեսնում է, սկսում է ուժեղ մառախուղ...
-Ջեկ մրսում եմ, հոգնել եմ, այլևս չեմ կարողանում քայլել.-Շունչը պահած ասում է Էլիզաբեթը
Ջեկը մոտենում Է Էլիզաբեթին, գրկում նրան, Էլիզաբեթի գլուխը դեպի իր ձախ ձեռքին դնելով և մի կերպ քայլելով փորձում է հասնել կենտրոն թաղամաս... Բայց ճանապարհը նրանք չգիտեն, թեև այնքան հեռու էլ չէին նրանք կենտրոնից, հենց որտե վթարը եղել էրլշ...
Ձյունը սկսում է ավելի մանրանալ, դա նշանակում է, որ մոտակա ժամերին ձյունը չի դադարելու... Թեև մանր, բայց խիտ և արագորեն է ձյունը գալիս, քայլելը շատ դժվար է լինում... Նրանք չեն կողմնորոշվում թե կոնկրետ հիմա որտեղ են, ճանապարը կարծես թե կորցրել են... Ջեկը արդեն թուլացել է, մի կերպ է իր ոտքերը առաջ քցում, բայց կարծես թե հասել է մարդամոտ տեղ:
-Ջեկ քո աչքերը այնքան գեղեցիկ են...
-Շնորհակալություն...
-Ջեկ ես ոզում եմ քեզ համբուրել
-Էլիզաբեթ?դու դա լուրջ ես ասում...
Էլիզաբեթը առանց պատասխանը տալու, Ջեկի ձեռքերի մեջ պարկած, իր շրթունքերը մոտեցնում է դեպի Ջեկը, Ջեկը նրան չի մերժում...
Նրանց մոտով անցնում են մի քանի երիտասարդներ, որոնք ուշադիր նայելով նրանց շարունակում էին ճանապարհը...
-Սպասեք դա Ջեկն է...
-Ջեկ.-գոռում է նրանցից մեկը
Ջեկը Էլիզաբեթին իջեցնում է իր գրկից, գլուխը թեքում է դեպի երիտասարդները և ձյան, բքի մեջ մի կերպ տեսնում է՝Թոմին,Սառային և Մալիյաին:
Նրանք բոլորը ուրախանում են իրար տեսնելով, պատմում են թե ինչերի միջով անցան այս մեկ օրը... Խոսում են Գաբրիելայի մասին, Թոմը խառնվում է իրար, երբ իմանում է, որ Ջեկը և Էլիզաբեթը նույնպես նրա մասին տեղեկություն չունեն...
-Հանգստացեք, մեզ մոտ պետք է գոնե մի փոքր ինչ հույս լինի, որ Գաբրիելան ողջ և առողջ է, ըդնահմենը պետք է հավատալ-ասում է Սառան
-Սառա ինչպես կարող է այդքան կրակոցներից հետո Գաբրիելան ողջ լինի, այս կյանքում հրաշքներ չկան, Գաբրիելան երևի հիմա դագաղում պարկած մեզ է նայում, ուղղակի պետք է ուրախանալ, որ նա դաժան մահով չի մահացել, այլ նրան սպանել է հենց նրա զուգընկերներից մեկը...
Սառան չի դիմանում, մոտենում է Մալիային և ապտակում...
-Հենց հիմա ներողություն խնդրի Թոմից-ձայնը բարձրացնելով ասում է Սառան
-Ներողություն? Իսկ ես ինչ ասացի, որ ներողություն խդնրեմ, ես ճշմարտությունն եմ ասում, ես միշտ ճշմարտությանն եմ հետևում: Այդպես չէ Թոմ? Դու չես սպանել Գաբրիելային? Քեզնից ես հիմա ներողություն պետք է խնդրեմ, այո?
-Սառա Մալիյան ճիշտ է, ես սպանել եմ Գաբրիելային, նա իրավունք չունի ինձնից ներողություն խնդրելու...
-Լավ հիմա դրա ժամանակը չէ քննարկելու, այստեղ այս բքին բոլորս ուր որ է կսառչենք, մեզ հարկավոր է գնալ մեր տուն, այնտեղ մենք ամեն ինչ կիմանանք Գաբրիելայի մասին-ասում է Էլիզաբեթը
-Էլիզաբեթ, դու ինչ է նորությունները չես դիտել, կամ չես կարդացել?ամբողջ քաղաքով այն լուրերն են գնում, որ քո հորը ձերբակալել են, իսկ Ձեր տունը արդեն մոխիր է դարձել, դա ամբողջովին վառվել է...-Կեղծ ժպիտով ասում է Մալիյան
-Աստված իմ, Սառա, Մալիյան ճիշտ է ասում?-շփոթահար ասում է Էլիզաբեթը
-Այո Էլիզաբեթ, պարզվում է, որ քո հայրն է եղել 666-տան նախագահը: Եվ հենց քո հայրիկն է կազմակերպել Ձեր տան վրա հարձակվելը... Ճիշտ է... Կարող է նաև հայրիկդ չի կազմակերպել, բայց նրա գործընկերները հաստատ արել են և հիմա ոստիկանությունը փնտրում է նրանց: Շատ շատերին են ձերբակալել:
-Աստված իմ, ես այդպես էլ գիտեյի, ես պետք է զանգեմ մայրիկիս, տեսնես ուր է մայրս:
-Մայրդ դեռ չի վերադարձել Հարավային Աֆրիկայից Էլիզաբեթ... Նա այնտեղ հիվանդանոցում պարկած է-ասում է Մալիյան
-Այսինքն?
-Այսինքն այն, որ մայրդ այս լուրերը լսելով ուշաթափվել է, իսկ հետո պարզվել է, որ նրա սիրտը ճաքել է, օյ դա ինչ զզվելի է, ցավաքցում եմ Էլիզաբեթ-լուրջ ահայցքով ասում է Մալիյան
-Մալիյա հիմա դրա ժամանակը չէր.-ասում է Թոմը
-Աստված իմ ես էլ չեմ կարող, խնդրում եմ եկեք գնանք մի անմարդաբնակ տուն, որտեղից ես և Ջեկը եկել ենք, այնտեղ ամեն ինչ կպարզենք....
Նրանք 5-ով շարժվում են դեպի այդ բնակարանը...
Սառան ուշադիր նայում է, թե ոնց է Ջեկը Էլիզաբեթի ձեռքը բրնել և թե ինչպես է Էլիզաբեթը հենվել Ջեկի վրա... Սառան իր սրտում զգում է սուր մի ցավ, դա սիրո ցավն է, որը միանգամից նրան տանջեց...
YOU ARE READING
Քայլել դեպի երջանկություն
Фанфик******************* գիրքը բաղկացած է 3 գլխից, 75 մասից,,, ամեն գլխի մեջ կա 25 մաս...բարի ընթերցում...******************