Մետրոն հասնում է չինական թաղամասի կանգառ... Գաբրիելան իջնում է մետրոյից և գնում դեպքի ելքը... Նա անդադար մտածում է, թե ինչպես վարվի... Ռովիին բանտից ազատի այդ գումարով, թե Վոլֆի կյանքը փրկի...
-Իսկ եթե Վոլֆը արդեն բուժվել է և նրա հետ ամեն ինչ լավ է, ես կարող եմ մի բան հորինել և Վոլֆի հետ փախչել, առանց գումարը տալու... այո, այո ես հենց այդպես էլ պետք է անեմ...
Գաբրիելան որոշում է գնալ այն ամրոցը, որտեղ հիմա Վոլֆը պարկած է... Նա ուզում է իմանալ արդյոք Վոլֆն արդեն առողջ է... Չինական թաղամասում մութ է, քիչ լույսեր են վառվում, ժամը արդեն 22.20 է... Նա մի կերպ գտնում է ամրոցը... Հասնելով այդ ամրոցին, դռան վրայի երկաթը մի քանի անգամ խփում է և մի քանի վայրկան հետո դուռը բացվում է...
-Բարև Ձեզ... Ասում է մի չինացի երիտասարդ տղա...
-Բարև Ձեզ, իմ անունը Գաբրիելա է, ես եկել եմ Վոլֆի մոտ, կարող եմ նրան տեսնել?
-Ով է Վոլֆը?
-Դե մի տղա, որը հիվանդ էր տուբերկուլոզով, մենք երեկ նրան բերել էինք Ձեզ մոտ... ես եկել եմ նրա հետևից...
-Իսկ դուք բերել եք 2500 դոլարը?
Գաբրիելան մտածում է....
-Ոչ չեմ բերել, ես ուղղակի եկել եմ նրան այցելության
-Ուրեմն կարող եք հետ դառնալ, քանի որ նա այստեղ չէ...
-Այսինքն այստեղ չէ? Նա հիմա ուր է?
-Այն կինը, որին դուք վստահել էիք, իրականում այնքան էլ վստահելի կին չէ... Նա ընդհանրապես բժշկությունից բան չի հասկանում, նա օգտվում է ձեր նման միամիտներից, վերցնում է հիվանդներին և իր հետ տանում Չինաստան՝ Պեկին... Եթե 7 օրվա ընթացքում նրան ուզած 2500 դոլարը նրա մոտ չի լինում... Նա Պեկինում իր կոլլեգաների օգնությամբ հանում է մարդկանց երիկամները և վաճառում....
-Սպասեք, սպասեք... իսկ եթե 2500 դոլարը բերել ենք, ապա ում կարող ենք տալ?
-Հենց այդ կնոջը, կարող եք գումարը ուղարկել նրա հաշվեհամարին, եթե նա ստանա գումարը՝ իր ուզածի չափով, ապա նա կուղարկի այդ տղուն Ձեզ մոտ մի քանի օրից...
-Իսկ երիկամները տեղում կլինեն?-Դառը ժպիտով հարցնում է Գաբրիելան....
-Այո, բայց ոչ երկուսը, 1 երիկամը նա պահում է 2500 դոլարի դիմաց...
-Իսկ եթե չտանք գումարը
-Ապա նա կօգտվի առիթից և երկու երիկամները կծախի և ձեր Վոլֆին կմահանա....
Գաբրիելան առանց որևէ բան մտածելու փախչում է և լացում... Դրսում ցուրտ է, նստում է նսարաններից մեկին, կծկվում և սկսվում է լացել ամբողջ ուժով...
-Այս կյանք այնքան տարօրինակ է...
Նա մեզ դնում է փակուղու առջև և թողնում, որ ինքներս որոշենք թե ինչպես փակուղուց դուրս գալ ... Բայց պատահում է այնպես, որ մենք ի զորու չենք որոշելու... Մեր սիրտը որիշ բան է ցանկանում, իսկ զգացմունքը լռիվ ուրի և զգացմունքը միշտ հաղթում է սրտի ցանկությանը...
Բայց ես պետք է ուրիշ բան մտածեմ, ես չեմ թողնի, որ իմ զգացմունքը հաղթի սրտիս ցանկությանը... Աստված իմ, բայց ես չեմ կարող... Ես չեմ պատկերացնում առանց Ռովիի իմ կյաքնը, չէ ես պետք է բանտից ազատեմ Ռովիին... Վոլֆ կներես, ես իսկապես ցանկանում եմ քեզ օգնել, բայց ախր...Իսկ միգուցե այդ տղան ստում էր... Չէ, Չէ ես պետք է ազատեմ Ռովիին, իսկ երբ նա ազատության մեջ լինի, մենք կգանք քո հետևից Վոլֆ, ես հավատում եմ, որ դու ողջ կլինես...
Ամեն ինչ որոշված է, մնացել է մի բան , ես պետք է գտնեմ այն մարդուն ով ինձ կօգնի ազատել Ռովիին բանտից... Բայց ով կարող է ինձ օգնել? Էլիզաբեթը եթե իմանա, որ ես այդպիսի ստորություն եմ ուզում անել, նա դժվար ինձ օգնի... ինձ մոտ հիմա կա մոտ 3000 դոլար, ես կգտնեմ ինչ-որ չափահաս մարդու, նրան կտամ 2800 դոլար, որպեսզի նա Ռովիին ազատի բանտից, կամ եթե չազատի, գոնե օրերը կարճանան, իսկ 100 դոլար կտամ նրան աշխատանքի համար... Այո, այո ես հենց այդպես էլ պետք է անեմ...
Գաբրիելան մի կերպ դուրս է գալիս փակուղուց, բայց գիտակցելով, որ նրա այդ քայլը այնքան էլ ճիշտ չէ Վոլֆի նկատմամբ...
Ժամը արդեն գիշերվա 12.00-ն է... Գաբրիելան այդ ամենը որոշում է թողնել վաղվա վրա... իսկ այս ժամին նա ցանկանում է գնալ այն տեղ, որտեղ նրան բռնել էին և պահել էին սենյակներից մեկում... նա մտածում է, որ Սառան և Մալիյան նույնպես կարող են այնտեղ լինել...
Քայլում է դեպի փողոցը և սպասում է տաքսիներին.. բայց նրա բախտը այնքան էլ չի բերում... չինական թաղամասում այս ժամին տաքսի գտնելն անհնար է... սպասում է երթուղայիններից մեկին, նստում է և ուղևորվում Նյու Յորքի՝ կարմիր թաղամասի մոտ, հենց որտեղ էլ գտնվում է այդ շենքը...
Գաբրիելան երթուղայինի մեջ նստած նայում է դեպի դուրս՝ փողոցներին... տեսնում է թե ինչպես է գեղեցկացել Նյու Յորքը տոնական օրերին և հիշում է, թե ինչպես էին նրանք 5-ով գիշերվա այդ ժամերին փողոցով քայլում, գողանում էին Սուրբ Ծննդյան վերջին գնումները, ուրախանում, խաղեր էին կազմակերպում... Հիշում է թե ինչպես էր նա Ռովիի հետ հաբուրվում ձյան մեջ պարկած և թե ինչպես էր Մալիյան նախանձում նրանց, խանդի տեսարաններ սարքում և բոլորն իրարից նեղանում էին...
-Երանի, երանի թեկուզ այդպիսի օրեր լինեին հիմա, թեկուզ ես հիմա հիվանդանոցում պարկած լինեի կամ հիվանդ լինեի, կամ կռվեի Ռովիի հետ... Ոզում եմ այդպիսի օրեր, ինչու, ինչի համար այս տարին բացառվեց մյուսներին...
-Այս տարին իմ համարել հաջողակ չէր.-կողքից շշնջում է ինչ-որ մեկը...
Գաբրիելան գլուխը թեքում է դեպի աջ և տեսնում մի տղայի, որը նստել է իր կողքը և ուշադիր նայում է նրան....
-Մի վայրկան դու սուպերմարկետի այն անհաջողակ աղջիկը չես?
-Անհաջողակ? Իսկ քեզ ով խափեց այդ հարցում, ես լավ էլ հաջողակ աղջիկ եմ, այդ քեզ կրակեցին, ոչ թե ինձ....
-Բայց ում պատճառով այդ ամենը եղավ, իհարկե քո... ...ժպիտով պատասխանում է այդ տղան
-Իսկ դու հիմա լավ ես?-հարցնում է Գաբրիելան
-Այո ես շատ լավ եմ, նրանք ինձ բեռնեցին տարան հիվանդանոց... իսկ հաջորդ օրը ես արդեն կարողանում էի քայլել և երբ ուզում էին ինձ տանել 666-րդ տուն...ես թռա մեքենայի մեջից և փախա նրանցից...պատասխանում է Տղան և միաժամանակ հարցնում.. <<իսկ դու ինչպես փախար 666-րդ տանից>>...
-666-րդ տունը? Սա այն տարօրինակ շենքն է կարմիր թաղամասում?
-Այո, ինչ է նրանք քեզ այդտեղ չտարան?
-Ոչ տարան, բայց հենց հաջորդ օրը ես փախա նրանցից...
-Ուժեղ աղջիկ իսկ ինչպես դու փախար այդտեղից?
-Ավելի լավ է չպատմեմ... Իսկ ինչու են նրանք մեզ բռնում և ինչու է նրա անունը կոչվում 666-րդ տուն?
-ինչ է դու չգիտես այդ տեղի մասին ոչինիչ?
-ոչ, ես ոչինիչ չգիտեմ...
-Դե ուրեմն լսիր, այդ մարդիկ առևանգում են մեզ նման փողոցում ապրող մարդկանց, հիվանդներին, երեխաներին և նրանց օրգանները վաճառում հարուստ մարդկանց...
-Աստված իմ... ինչու համար?
-Մարդկությունը փող է աշխատում այդպես... Հարուստ մարդիկ, ովքեր առողջական խդնիրներ ունեն, գնում են նրանցից առողջ օրգաններ և վիրահատվում... Այդպես շատ հիվանդություններ են բուժվում...
-Աստված իմ, ես պետք է հենց այսօր ամեն ինչ անեմ , որպեսզի ընկերուհիներիս ազատեմ...
-Դու հիմա գնում ես այդտեղ??
-Այո, ես պետք է ազատեմ ընկերուհիներիս՝ նրանցից...
-Տարօրինակ է, ես էլ գնում այդտեղ, որպեսզի ընկերոջս փրկեմ...
-Լուրջ ես ասում? Ուրեմն հաստատ իմացիր մենք կազատենք իմ ընկերուհիներին և քո ընկերոջը... Թաղիծը աչքերին ասում է Գաբրիելան
Տղան ժպտում է...
-Իսկ քո անունը ինչպես է անվախ աղջիկ?...
-Գաբրիելա, իսկ քոնը?
-իմ անունը Թոմ է...
YOU ARE READING
Քայլել դեպի երջանկություն
Fanfiction******************* գիրքը բաղկացած է 3 գլխից, 75 մասից,,, ամեն գլխի մեջ կա 25 մաս...բարի ընթերցում...******************