Կյանքումս չէի մտածել, որ մանկատնում սովորածս անգլերեն լեզուն ինձ պետք կգա կյանքում և ես կվերցնեմ իմ կամքով գրիչը և կսկսեմ գրել, բայց ես ուրիշ ելք չունեմ իմ մտքերը արտահայտելու, էլ չեմ կարող նստել այս չորս պատերի մեջ՝ միայնակ, և մտածել այս անարդար կյանքի մասին...
Այս վերջին օրերում ամենադաժան, ամենահետաքրքիր և ամենառոմանտիկ օրս դեկտեմբերի 23-ն էր: Այն օրը, երբ ես հրաշալի ռոմանտիկ լուսաբաց անցկացրեցի իմ եղնիկի հետ, հետաքրքիր կրիմինալ ֆիլմ էր այդ օրը: Ինձ թվում էր, թե այդ օրը ես Բրեդ Փիդն էի, իսկ եղնիկս(Գաբրիելան)՝ Անջելինա Ջոլին և մենք նկարահանվում էինք՝ Միսթեր և Միսիս Սմիթներ ֆիլմի երկրորդ մասում, բայց ֆիլմի երկրորդ մասը անսպասելի էր հեռուստադիտողների համար, ինչպե կարելի էր ֆիլմը վերջացնել այդքան դաժան ձևով, երբ գլխավոր հերոսը վերջում բանտ է նստում, իսկ գլխավոր հերոսուհին մի կերպ փախչելով և տուն չունենալով՝ պետք է շարունակեր իր կյանքը՝ իմանալով, որ իր բոլոր ընկերները իր կողքին չեն... Ախ հիմա ինձ այնքան է տանջում այդ հարցը, թե ինչպես այդ մի քանի օրը գոյատևեց իմ միայնակ եղնիկը և միայնակ նա կարողացավ փրկել Սառային և Մալիյաին, բայց ամենդաժանը այն էր, որ նա փրկեց իր ընկերներին, բայց վերջում հենց նա հայտնվեց հիվանդանոցում: Այսօր դեկտեմբերի 31-ն է, 2012 թվի վերջին օրը, այս տարին մեր հինգի համար ամենադաժան և անկախատեսելի տարին էր: Ախր մենք այնքան բաներ էինք խոսք տվել մեկս մյուսին 2012 թվականին: Հիշում եմ, որ Վոլֆը ցանկանում էր դառնալ Նյու Յորքի քաղաքապետը 2012 թվականին, նա դա դեռ ասում էր այն ժամանակ, երբ մենք նոր էինք փախչել մանկատնից և առաջին անգամ ընդամենը 1 օրում ամբողջ Նյու Յորքով ման եկանք: Սա իսկապես հրաշալի օր էր, թեկուզ մենք փոքր էիք, բայց դա կարծես թե երեկ լիներ...Ուղիղ 8 օր առաջ էր, երբ ես բանտ եկա, բայց այդ 8 օրը ինձ համար կարծես թե 8 ամիս լինի.... Դեկտեմբերի 26 ին, երբ բանտարկյալներով նայում էինք՝ Սուրբ Ծնոնդյան հաղարդումները, այդ օրը իմ սիրտը կարծես թե դուրս էր գալիս իմ մեջից, ես դեռ ինձ այդքան վատ չէի զգացել: Ախր ով այդ աստիճանի չէր վատանա, երբ իր ընկերուհուց հեռու լիներ և հեռուստացույցով տեսներ, որ իր ընկերուհուն կրակում են մի քանի անգամ... Ես չէի հավատում աչքերիս, ես ինձ հույս էի տալիս, ինքս ինձ հետ խոսում էի, ինձ համոզում էի, որ դա իմ գեղեցկուհի եղնիկը չէ... Բայց ինչքան էլ հույս տայի ինձ, մեկ է հոգուս խորքում ես գիտեյի որ դա Գաբրիելան է և այն փաստը, որը իմ աչքերին երևաց հեռուստացույցով, որ Գաբրիելան մահացել է,ես խելագառվեցի... Այո, այո ես գոռում էի, միայն գոռում և մի քանի րոպե գոռալուց հետո ես ընկա գետնին, գիտակցությունս կորցնելով...
Աչքերս բացեցի հիվանդանոցում, Նյու Յորքի <<Դոկեռ>> հիվադանոցում: Հիշում եմ այդ օրը, որ առաջին անգամ զգացի վախ, ցավ և անընդհատ սրտիս պայթուցիչ ձայնն էի լսում, ինձ թվում էր թե սիրտս կպայթի: Բժիշկները ինձ տարբեր հանգստացուցիչներ էին ներարկել և ես պատկերացնում եմ, եթե չներարկեյին՝ իմ վիճակը ինչ ծանր կլիեր, երևի արդեն սրտամկանային ինֆակտ կստանայի, ինչպես ասում էր իմ բժիշկներից մեկը: Ինձ մոտ միանգամից սկսել էր շատ ուժեղ սթրես, որը թուլացրել էր ամբողջ օրգանիզմս, կարելի է ասել, որ նյարդային համակարգս համարյա չէր աշխատում և ես չէի կարողանում քայլել....
Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 27-ին արդեն ես համեմատված նախորդ օրվան ավելի լավ էի, ինձ մոտ շուտ-շուտ էր հաճախում իմ գլխավոր բժիշկը, նրա ազգանունը Նայուս էր և ինձ հիշացնում էր նա իմ մանկատան օրերս, երբ ես նայում էի միկի մայուս մուլտֆիլմը: Նա ինձ իսկապես շատ էր սիրում, նա ինձ պատմեց իր ամբողջ կյանքը, իսկ ես նրան իմ կյանքը: Ես մի պահ պատկերացնում էի, որ նա իմ հայրն է, ես իրոք միշտ զգացել եմ հորս կարիքը և ես նրա հետ խոսալով՝ պատկերացնում էի որ նա իմ հայրն է...
Այդ օրը երեկոյան դոկտո Նայուսը եկավ իմ սենյակ՝ ուրախ դեմքով և ասաց, որ իմ համար շատ լավ և ոչ այնքան լավ նորություն ունի: Ես խնդրեցի, որ նա սկսի ոչ այնքան լավ նորությունից, ոչ այնքան լավ նորությունը այն էր, որ ես իմացա որ Գաբրիելան չի մահացել և նա կոմայի մեջ է, չէ ես չգիտեյի այդ ժամանակ ինչ է նշանակում <<կոման>>, և երբ ես լսեցի որ Գաբրիելան չի մահացել, ես ուրախությունից ցանակնում էի մահճակալիցս վեր կենալ և փաթաթվել Նայուսին:
-Դոկտոր Նայուս իսկ ինչն էր այդտեղ ոչ այնքան լավը? Ես պատկերացնում եմ, եթե սա ոչ այնքան լավ նորությունն էր, իսկ ինչպես կլինի շատ լավ նորույթւոնը...
-Դե ոչ այնքանը լավը այն է Ռովվի, որ նա այո չի մահացել, բայց կոմայի մեջ : Կոմայի մեջ լիելը, դա նշանակում է, որ նա մահվան և կյանքի մեջտեղում է, և նա չի կարող զարդնել այնքան ժամանակ, երբ հասկանա՝ ուզում է դեռ ապրել, թե հանձնվել և մահանալ:
-Ես այնքան էլ լավ չհասկացա, լավ դե սպասում եմ շատ լավ նորությանը.-ասում եմ ես արդեն սիրտս անհանգստացած
-Դե շատ լավ այն է Ռովվի, որ քո Եղնիկը, ինչպես դու ես ասում քեզ հետ միասին գտնվում է նույն կենդաբանական այգում...
-Չհասկացա Դոկտոռ?-հարցնում եմ ես՝ իսկապես չհասկանալով...
-Դե Գաբրիելան քեզ հետ է, նույն հիվանդանոցում...
Այ այս տողերը, երբ ինձ Նայուսը ասաց... Չեմ կարող նկարագրել իմ երջանկությունը...
Բայց ինձ չթողեցին այդ օրը այցելեմ Գաբրիելային, ասացին որ վաղը առավոտյան կարող եմ տեսնել նրան, իսկ ես այդպես էլ այդ օրը չկարողացա քնել, ախր դուք չեք պատկերացնի, թե ինչքան էի ցանկանում տեսնել իմ եղնիկին: Եվ այդ օրը այնքան երազներ եմ տեսել, և բոլոր երազներումս Գաբրիելան ժպտում էր իր հիասաքանչ ժպիտով:
Դեկտեմբերի 28-ին առավոտյան՝ բժիշկների օգնությամբ քայլելով գնացի Գաբրիելայի սենյակ, թեև արդեն մենակ էլ էի կարողանում քայլել: Ես նրան տեսնելով միանգամից հիշեցի քնած գեղեցկուհի հեքիաթը, որը Գաբրիելայի ամենասիրած հեքիաթն է: Դա նրան պատմել էր մեր մանկատան ամենաբարի դաստիրակչուհին: Իսկ Գաբրիելյան դա ինձ ամեն օր էր երևի պատմում և միշտ նա ցանկացել էր, որ անվերջ քնով քնած լիներ, իսկ ես նրան համբուրէի և նա զարդներ: Ես մոտեցա Գաբրիելաին, նրա այտերը ձեռքերովս շոշափեցի և ասացի. <<Գաբրիելա հուսով եմ քո հեքիաթը իրականություն կդառնա մի քանի վայրկյանից>>: Շրթունքներիս մոտիկացրեցի նրան և համբուրեցի նրա փափուկ շրթունքները և ես ել նրա հեքաթների գերին դառնալով, հավատում էի որ նա աչքերը կբացի, կամ իր փափուկ շրթունքներով կասի, որ նա զարդնել է: Բժշկուհու աչքերից ես տենսում էի թե ինչպես է արցունքները թափվում, իսկ իմ շատ սիրելի դոկտոռ Նայուսը ժպիտով նայում էր մեզ, և պատկերացնում էի թե ոնց էր մեզ խղճում: Բայց Չէ, ես չէի ցանկանում, որ մեզ խղճային, ես իսկապես հավատում էի որ Գաբրիալեն կզարդնի: Ես իմ աջ ձեռքով բռնել էի նրա ձախ ձեռքը և պինդ սեխմել էի և ես զգացի թե ինչպես է նա իր մանկական փոքրիկ թաթիկը շարժում և նա նույնպես սեխմեց պինդ իմ ձեռքը, բայց ցավոք դա տևեց մի քանի վայրկյան, բայց ես հասկացա որ նա ողջ է...
Սակայն բժիշկները ինձ չհավատացին, նույնիսկ Նայուսը ինձ չհավատաց, ասելով որ դա միայն երևակայություն է, բայց ես գիտեյի, որ դա իրական է և Գաբրիելան դրանով ցանկացավ ասել, որ նա ողջ է:
Հաջորդ օրը դեկտեմբերի 29 ին, արդեն լսեցի վատ լուր: Որ ոստիկաններն են գալու իմ ետևից և որ ես նորից պետք է բանտ գնամ: Արդեն գնալուս ժամանակն էր, ես պինդ-պինդ գրկեցի Նայուսին և խնդրեցի, որ Գաբրիելային լավ նայի, ես նույնիսկ այդ ժամանակ շշուկով Նայուսին խոստովանեցի, որ նա ինձ համար հարազատ հայր էր դարձել այդ մի քանի օրվա ընթացքում: Ես այդ ժամանակ առաջին անգամ տեսա Նայուսի աչքերին՝ արցունքներ...Ոստիկանները մոտեցան ինձ որպեսի ձեռնաշղթահարեն: Բայց ես նրանցից մի քանի րոպե խնդրեցի, որ վեջին անգամ տեսնեմ Գաբրիելային: Նրանք ինձ չթողեցին, բայց մեր ետևից Նայուսը բարձրաձայն ոստիկաններից ասաց, որ թողնեն: Ես մտա Գաբրիելայի սենյակ, գնացի նրա մահճակալի կողքը ծնկաչոք նստա, բռնեցի նրա ձեռքերը և մի քանի րոպե անդադար համբուրեցի, խոսացի նրա հետ, իհարկե պատասխան չստանալով և առաջին անգամ լացեցի ձայնով մի քանի րոպե...
-Արդեն ժամանակն էր հեռանալ հիվանդանոցից ոստիկանների հետ, նրանք ինձ ձեռնաշղթայեցին, գնացինք լիֆտի մոտ, ոստիկաններից մեկը սեխմեց կոճակը և սպասեցինք մինչև լիֆտի բացվելը: Լիֆտը բացվեց և մենք մտանք ներս... Լիֆտի դռները նորից բացվեցին և մեր դուրս գալու ժամանակն էր արդեն, բայց ես կանգնեցի իմ տեղը և չշարժվեցի, ախր իմ դիմաց կանգնած էին Սառան և Մալիյան....
-Սառա, Մալիյա.-ասացի ես:-Ռովվի-երկուսով հավասար գոռալով փաթաթվեցին ինձ...
Նրանք ինձ հարցեր տվեցին շատ, բայց ես նույնպես նրանց հարցեր էի տալիս և մենք իրար չեինք լսում: Բայց ամենավտը այն էր, որ ոստիկանները ոտքիս հարվածեցին և արագ ինձ դուրս հանեցին հիվանդանոցին: Մալիյան, Սառան վազելով գալիս էին մեր ետևից, սակայն ինձ նստացրեցին մեքենա և մենք դեռ նոր տեսնելով իրար՝ բաժանվեցինք...
Դեկտեմբերի 30-ին ինձ սպասեց ամենամեծ անակնկալը: Առավոտյան ժամը 11-ին բանտում ասացին, որ ես այցելու ունեմ: Ես միանգամից հասկացա, որ դա կամ Սառան է կամ Մալիյան, բայց կարծես թե սխալ էի հասկացել: Այդտեղ նստած էր մի աղջիկ, ում ես չէի ճանաչում:-Ողջույն իմ անունը Էլիզաբեթ է, դու երեկ ինձ տեսար հիվանդանոցում, ես Մալիայի և Սառայի հետ էի, ես շատ չեմ կարող քեզ հետ խոսել, նրանք չէին կարող քեզ այցելել, քանի որ չունեն անձնագիր: Ռովվի դու վաղվանից ազատ մարդ ես լինելու, ես վճարել եմ քեզ բանտից ազատելու համար...Գնալով լավ նորությունները շատացան իմ կյանքում, ես Էլիզաբեթին շնորհակալություն հայտնեցի և նույնիսկ փաթաթվեցի և համբուրեցի:Այդ օրը նույնպես եղավ իմ անքուն գիշերը: Դե արդեն դեկտբերի 31-ն է: Ես մի քանի րոպեյից գնալու եմ իմ հին կյանք, իմ ազատ կյանքը: Եվ ես ինչքան ցանկանամ, կարող եմ տեսնել, իմ եղնիկին՝ Գաբրիելային:
YOU ARE READING
Քայլել դեպի երջանկություն
Fanfic******************* գիրքը բաղկացած է 3 գլխից, 75 մասից,,, ամեն գլխի մեջ կա 25 մաս...բարի ընթերցում...******************