-Դեկտեմբերի 19-ն էր, ես գնացի սուպերմարկետ, որպեսզի ուտելու բան գողանաի, ամեն ինչ կարծես լավ էր, մոտեցա ամենաբարի դեմքով կասեռին: Մթերքները, որը գողացել էի, դրել էի գրպաններս, իսկ մաստակը որոշել էի գումարով գնել, որպեսզի ուշադրության կենտրոնում չլինեյի: Մաստակի գումարը տվեցի, մաստակը վերցրեցի և գնացի դեպի ելք, որպեսզի դուրս գամ սուպերմարկետից, բայց այդ պահին գրպանիցս ընկավ շոկոլադներից մեկը, ես արագ ոտքս դրա վրա դրեցի, որպեսզի ոչ ոք չնկատի... Մի քանի րոպե հետո մոտս եկավ պահակներից մեկը և ասաց, որ ես մուտքի դեմն եմ կանգնել և խանգառում եմ... Ես մի պահ խառնվեցի իրար, հետո ոտքս շոկոլադի վրա պահելով փորձեցի հելնել, բայց ինձ մոտ չստացվեց, շոկոլադը ոտքիս տակից երևաց... Պահակը կռացավ, վերցրեց շոկոլադը և տվեց ինձ, ասելով, որ վերցնեմ շոկոլադը, և ուրիշ տեղ կանգնեմ... Ես ուրախացա և հասկացա, որ պահակը չէր կռահել, որ ես շոկոլադը գողացել եմ, երբ հելա խանութից, որպեսզի գամ տուն, նա ինձ կանգնացրեց, ես ասացի թե ինչու համար, ինչ է պատահել, Իսկ նա լուրջ դեմքով մոտեցավ ինձ և ասաց ես պետք է ստուգեմ Ձեր գրպանները, նա երևի նկատել էր գրպաններումս պահած գողացած ապրանքը... Ես ասացի թե իմ գրպաններում ոչինիչ չկա և փորձեցի նրանից փախչել... Փախչելու ժամանակ ես ընկա և չէի կարողանում տեղիցս շարժվել, նա գրկեց ինձ և տարավ ինչ-որ մի տեղ...
Այդ պահին ոտքիցս արյունը ուժեղ դուրս էր գալիս, ես կատաստրոֆայի մեջ էի հայտնվել...վախեցել էի, ցավնել գնալով ավելի էր ուժեղանում, ինձ թվում էր թե ոտքիս վրա ինչ-որ ծանր բան է ընկել, և ես մինչև հիմա դրա տակն եմ...
Պահակը մոտեցավ դարակներից մեկին, բացեց դարակը, այնտեղից հանեց բինտը, թացացրեց և կապեց ոտքիս, ես այդ պահին թուլացա, ցավը կարծես թե գնալով հանգստանում էր...
-Դու քեզ արդեն լավ ես զգում, ոտքից ցավը մեղմացավ?-ասաց պահակը
-Այո կարծես թե հանգստացել է, շնորհակալություն, ես Ձեզ խնդրում եմ ոչ ոքի մի ասեք, որ ես գողացել եմ այդ ապրաննքերը, ես չեմ ուզում ոստիկանությունում հայտվել, ահա վերցրեք, ես դրանք Ձեզ հետ եմ տալիս, միայն թե ինձ բաց թողեք... պատասխանեցի ես
-Հանգստացիր, ես այս սուպերմարկետի հետ ընդհանրապես կապ չունեմ, ես պահակ չեմ և ես տեսել էի, թե դու ոնց ես մթերքները դնում քո գրպանը...
-Ինչ, իսկ դու ինչ իրավունքով ես ինձ ասել որ ազատեմ մուտքը և ինչու ասացիր, թե ինչ կա քո գրպաններում....
-Սիրուն աղջիկ, ինչ լավ է, որ արդեն դուք-ից անցար դու-ի, ես քեզ նման գող եմ, և ինձ շատ հետաքիքր էր թե ինչպիսին կբռնվեիր դու գողություն անելուց-ժպիտով ասաց նա: Նա մի 20 տարեկան կլիներ, բոյով, ինձ համար շատ անդուր տեսք ունեցող տղա էր... Ես չդիմացա, մոտեցա նրան ապտակեցի, և ասացի, թե ես որտեղ եմ և ես ոզում եմ գնալ տուն... Իսկ նա ասաց, որ դու ազատ ես, բայց շատ հեռու ես գտնվում քո Լուիս թաղամասից... Նա իր օգնությունը առաջարկեց, որ մոտոյով ինձ ուղեկցի, ես չհամաձայնվեցի, մի կերպ քայլելով դուրս եկա այդ անտանելի տեղից, որը երևի նրա տուններ... Դրսում այնքան ցուրտ էր մի քանի շենքեր կային, երևի դրանցից կեսը անմարդաբնակ և ես ոչ մի մեքենա չտեսա այդտեղ...
Հետ գնացի այդ տղայի տուն, և ասացի << Համաձայն եմ, ուղեկցի ինձ մոտոյով, միայն թե բերանտ փակ, ես չեմ ուզում քեզ հետ խոսալ>>:
Տղան տարօրինակ դեմքով հելավ դուրս, գնաց դեպի մոտոն, և ասեց միայն թե արագ, ժամանակը սուլ է...
Ես հազիվ ծիծաղս զսպելով գնացի նստա նրա հետևը...
Մի քանի վարկյան հետո մենք շարժվեցինք, բայց մեր դեմը փակեց մի մեքենա, նրա միջից հելան սև շորերով մարդիկ, այդ տղային կրակեցին, տղան ընկավ մոտոյից... Մոտոն կանգնեց,,, Ես փորձում էի վազել, փախչել նրանցից, բայց ոտքիս պատճառով չկարողացա, նրանք ինձ բռնեցին, նստացրեցին իրենց մեքենան, և ասացին, թե այդ տղան քեզ տանում էր սպանելու, մենք քեզ փրկել ենք, նրանք ասացին թե որտեղ եմ ապրում, ես հիմարի նման նրանց հավատացի և ամեն ինչ պատմեցի, իհարկե չասացի, որ առանց ծնողների եմ ապրում... Ասացի Լուիս թաղամասի մետրոյի մոտի տներից մեկում, նրանք ինձ բերեցին այստեղ, և ասացին ազատ ես, ես մի կերպ քայլելով մտա մետրոյի անցումի տակ, իջա աստիճաններով և գնացի դեպի խրճիթը, բայց այդ պահին նրանք ինձ բռնեցին, ասացին որ նրանք ոստիկանությունից են, և գիտեն, որ գող եմ... Նրանք տարան ինձ նրանց հետ և երևի քնաբեր ներարկեցին: Ես երբ զարդնեցի, գիտեյի թե ոստիկանությունում եմ, և ինձ հետ խոսում էր քննիչը.. Բայ իրականում ինչ չի թվում թե դա քննիչ էր, և ես ոստիկանությունում էի... Իսկ հետո...
Եվ այսպես ամեն ինչ պատմում է Գաբրիելան Վոլֆին և Ռովիին...
YOU ARE READING
Քայլել դեպի երջանկություն
Fanfiction******************* գիրքը բաղկացած է 3 գլխից, 75 մասից,,, ամեն գլխի մեջ կա 25 մաս...բարի ընթերցում...******************