-Սիրում եմ քեզ շատ Գաբի, իմ հրաշք...
Գաբրելան ժպտում է, փաթաթվում է Ռովիին և համբուրում...
Վոլֆը տաքության մեջ վառվում էր երեկ, այսօր կարծես թե ավելի լավ է, աչքերը բացում է և խնդրում է Ռովիին և Գաբրիելաին, որ իրեն ջուր տան... Գաբրիելան արագ վերցնում է բաժակը, բացում է իրենց պահարանը, որը իրենց ձեռքով էր պատրաստած, այնտեղից հանում է շիշը, բացում և լցնում է...
-Վերցրու Վոլֆ
-Ախ շատ սառն է, չեմ կարող խմել...
-Օյ, կներես, ես լռիվ մոռացել էի, միքիչ համբերիր, գնամ տաքացնեմ գամ...
Գաբրիելան հելնում է խրճիթից, որը գտնվում է մետրոյի անցումի տակ: Աստիճանով բարձրանում է, զգուշությամբ բարձրանում է զգեստի խանութի պատուհանի վրա, պատուհանը բացում է և հայտվում է զգեստի խանութի պահեստում, այնտեղ ջեռուցիչ կա, շիշը բացում է ,լցնում է այլումինե կասայի մեջ, դնում ջեռուցիչի վրա, և պատահաբար պահեստում գտնում արկղ, որի մեջ իր, Ռովիի և Վոլֆի նկարներն են պատկերված և գրված է, որ նրանց գտնողին խոստանում ենք վճարել 3000 դոլար...
-Աստված իմ, այս ինչ է կատարվում, ես ոչինիչ չեմ հասկանում, ես երևի ամեն ինչ պատմեմ Ռովիին, իսկ Վոլֆը ավելի լավ իմանա այն ժամանակ երբ լավանա...
Գաբրիելան վերցնում է նկարները, անջատում է ջեռուցիչը, մի կերպ վերցնում այլումինե կասան և շիշը և մի կերպ հեռանում խանութից, արագ աստիճանով իջնում է, և ինչ տեսնի... Իրենից առջև 2 գեր տղամարդ են գնում դեպի խրճիթ...
-Հեյ, Հեյ երևի դուք ինձ եք ման գալիս, այդպես չէ?
-Վազենք աղջիկը այստեղ է, մնացին տղաները...
Գաբրիելան արագ վազում է, հասնում է աստիճաններին բարձրանում վերև և վազում է դեպի դուրս մետրոյից, նա փորձում է այդ 2 գեր մարդկանց ուշադրությունը դեպի իր վրա հենել... Արդեն կես ժամ է ինչ նա վազում է քաղաքով, իսկ այդ 2 գեր մարդիկ նրան են հետևում, նա մտնում է մի այգի, որտեղ այս պահին միջոցառում են բեմադրում... մոտենում է այդտեղի պահակներից մեկին և ասում...
-Կներեք, ես միջոցառման դերասաններից եմ, ինձ ծաղրածուի զգեստ է հարկավոր, միայն թե առանց հարցերի, արդեն իմ հերթն է, ես ուշացել էի...
-Ախ, այդ Ձեր ուշանալը ինձ նյարդայնացնում է, վերցրու, ա րագացրու, հաջորդ անգամ բարի չեմ լինի...
Գաբին ժպտալով զգեստը վերցնում է, գնում է հանդերձարան փոխվում, և հելնում...
Իսկ հիմա նա վազում է դեպի մետրոն, որպեսզի զգուշացնի Վոլֆին և Ռովիին թե ինչ է պատահել... Վազելու պահին նա ընկնում է մի մարդու վրա, այդ մարդը նրան բրդում է և ասում <<Ախ կապիկներ, դուք չեք հասկանում, որ դուք մեզ արդեն զզվացրել եք, կորչի այստեղից, և ավելի լավ է ասա, տեսելես սև մազերով, կապույտ աչքերով դեռահաս աղջկա>>...
Գաբրիելան խառնվում է իրար, ախր այդ մարդը հենց այդ գեր մարդկանցից մեկն է...
-Ես քեզ համար լրտես չեմ, փղանման սրիկա-պատասխանում է Գաբրիելան հաստ ձայնով ,ժպիտը հազիվ զսպելով, վազում է դեպի մետրոն...
Վերջապես շունչը հազիվ պահելով Գաբին հասնում է իրենց խրճիթը...
-Ռովի, Վոլֆ մենք արագացրած պետք է այստեղից հեռանանք...
-Ինչ է պատահել Գաբի?
-Մեզ հետևում են, և ես Ձեզ խաբել եմ, որ Մալիյան և Սառան գնացել են գնումների, իրականում ինձ թվում է նրանց առևանգել են...
-Ինչերես զառանցում-Հազիվ խոսում է Վոլֆը
-Ես չեմ զառանցում, խնդրում եմ, մենք էլ ժամանակ չունենք, ես Ձեզ հետո ամեն ինչ կպատմեմ...
Վոլֆը և Ռովին այպեսել բան չեն հասկանում, բայց նրանք վստահում են Գաբրիելաին, և որոշում հեռանալ Գաբրիելայի հետ այս խրճիթից...
Գաբրիելան և Ռովին Վոլֆիի ձեռքերը դնում են իրենց ուսերի վրա, Վոլֆը մի կերպ նրանց օգնությամբ քայլում է և նրանք գնում են դեպի մետրոն...
Մետրոն գալիս է, նրանք փորձում են նստել ամենաքիչ ուղևորով լի բեռնատարը, որպեսզի մարդիկ նրանց չնկատեն...
Նրանք նույնիսկ չգիտեն, թե կոնկրետ որտեղ են իջնելու... բայց շատ մտածելուց հետո որոշում են գնալ չինական թաղամաս, այնտեղ դժվար իրենց փնտրեն...
Մետրոն կանգնում է չինական թաղամասի կանգառում և նրանք մի կերպ հելնում են մետրոյից...
Չինական թաղամասում ամանօրյա տոնավաճառ է, շուրջ բոլորը զարդարված են ամանորյա զարդերով, նկարներով, պաստեռներով, զգեստներով և խաղալիքներով...
-Ախր այսօր դեկտեմբերի 21-ն է, ընդհամենը 4 օր է մնացել սուրբ ծնունդին... ասում է Վոլֆը
-Այո, իսկ մենք փախչում ենք ինչ-որ մարդկանցից, ովքեր չգիտենք, թե նույնիսկ ովքեր են- պատասխանում է Ռովին...
-Ես վստահ եմ, որ նրանք միայն մեր վատն են ցանկանում, եկեք մի տեղ գտնենք, գիշերենք, ես Ձեզ ամեն ինչ կպատմեմ, նրանք գտնում են մի հին շենք...Գաբին և Ռովին Վոլֆին այդտեղ են թողնում և երկուսով գնում են փայտ, ուտելու բան, և տաք շորեր գտնելու, ավելի ճիշտ գողանալու....
Այս անգամ Ռովիի և Գաբիի մոտ ամեն ինչ լավ էր ստացվել, նրանք գողացել էին տաք ձմեռային զգեստներ, հաց, իտալական սվիչ, սոկեր, կոնյակ և ամենակարևորը փայտ...
Ռովին խարույկ արեց, 3 ով հավաքվեցին կրակի շուրջը հաց կերան, այնուհետև կոնյակը բացեցին և ամեն մեկը կում-կում սկսեց խմել շշից, նրանք ծիծաղում էին, ուրախանում, բայց միաժամանկ տխրում... Նրանք շատ կուզոյին, որ Սառան և Մալիյան իրենց հետ լինեյին...
-Դե հիմա ամբողջ ճշմարտությունը ասա Գաբրիելա, մենք պատրաստ ենք լսելու- ասում է Ռովին թևը Գաբիի ուսին դնելով...
-Դե ամեն ինչ, սկսեց այն պահից երբ դուք գնացիք փայտ հավաքելու, իսկ ես սուպերմարկետ գողություն անելու...
YOU ARE READING
Քայլել դեպի երջանկություն
Fanfic******************* գիրքը բաղկացած է 3 գլխից, 75 մասից,,, ամեն գլխի մեջ կա 25 մաս...բարի ընթերցում...******************