Թոմը, Էլիոթը և Վոլֆը այժմ փորձում են տանիքից թռչել՝ կողքի տանիքներից մեկի վրա: Սա նրանց միակ ելքն է փախչելու Նատալիայի և նրա գործընկերների ձեռքերից:
-Թոմ ես չեմ կարող այստեղից թռչել այնտեղ, ես ավելի լավ է մնամ, ես իմ կյանքից ձեռք չեմ քաշել:-Վախը սրտի մեջ ասում է Էլիոթը
-Դու ցանկանում ես այս հնարավորությունը թողնել և պատրաստ ես մի քանի օրից օրգաններդ ողջ-ողջ նվիրելու այս հրեշներին և այդպես մահանալու, ես չեմ հասկանում Ձեզ: Դու էլ ես վախենում Վոլֆ? Մենք ժամանակ չունենք, նրանք ուր որ է այստեղ կհասնեն, եթե թռչում եք ինձ հետ՝ ապա արդեն ժամանակն է...
Վոլֆը մոտենում է տանիքի ծայրին և նայում ներքև: Նրա մարմինը սկսում է դողալ և այդ պահին լսվում են պահակների ոտնաձայները, նրանք արդեն բարձրանում են տանիքի վրա:
-Չգիտեմ դուք գալիս եք, թե չէ, բայց ես հասկանում եմ, որ արդեն իմ թռնելու ժամանակն է:
Թոմը հետ է գնում, շունչ է պահում և վազելով մոտենում է դեպի տանիքի ծայրին, որպեսզի թռչի մյուս տանիքի վրա, բայց այդ պահին Վոլֆը բրնում է նրա ձեռքը:
-Էյ, սպասիր, ինձ մենակ մի թող, ես ել եմ ցանկանում քեզ հետ գալ,-նորից դողը սրտին՝ ասում է Վոլֆը
-Դե բռնիր ձեռքս և բաց չթողնես, ինձ պետք է, որ դու քո ամբողջ ուժը գործադրես թռչելու վրա: Իսկ դու գալիս ես Էլիոթ?-Հարցնում է Թոմը
-Ոչ, ոչ ես նման քայլի չեմ գնա, ավելի լավ է ինձ սպանեն, ես չեմ ցնկանում ինքնասպան լինել:
Թոմը բռնում է Վոլֆի ձեռքը և նրանք վազում են տանիքի ծայրին և փորձում թռչել:
Կրակոցների ձայներ են լսվում արդեն, որոնք գնալով արդեն մոտիկանում են իրենց:
Թոմը և Վոլֆը թռչում են մյուս տանիքի վրա, Թոմին դա հաջողվում է, բայց Վոլֆը կարծես թե թեկուզ Թոմի ձեռքը բռնած, բայց նրա ոտքերը տանիքի վրա չեն, նա կընկնի, եթե Թոմը նրա ձեռքը բաց թողնի:
-Բաց մի թող ձեռքս՝ խնդրում եմ քեզ.-ձայնը դողացնելով ասում է Վոլֆը
-Ես չեմ կարողանում քեզ վերև հանել, ինձ պետք է նաև քո օգնությունը, ուժ տուր քեզ, ես միայնակ քեզ չեմ կարող հանել:
Վոլֆը իր մեջ ուժ է հավաքում և Թոմի օգնությամբ բարձրանում վերև:
-Հեյ սպասեք, ես էլ եմ գալիս- մյուս տանքիից գոռում է Էլիոթը և փորձում է թռչել Թոմի և Վոլֆի մոտ, բայց թռնելու ժամանակ մի քանի կրակոցներ նրան են դիպչում և նա ընկնում է ներքև:
Վոլֆը մոտենում է տանիքի ծայրին և աչքերը արցունքոտ և վախը սրտին նայում է ներքև:
-Հիմա դրա ժամանակը չէ Վոլֆ... Եթե չես ցանկանում քո ընկերոջ նման մեզ էլ սպանեն, ապա մենք պետք է այստեղից արագ փախչենք:
Թոմը և Վոլֆը տանիքից իջնում են, նստում են տարածքում հանդիպած մեքենաներից մեկը և հեռանում այդտեղից...
-Էլիզաբեթ իսկ երբ ես գնալու ոստիկանություն:
-Երևի մի 20 րոպեյից Ջեկ, ինչու համար?:
-Ես ել եմ ցանկանում քեզ հետ գալ:
-Լավ արի, բայց չես վախենում ոստիկանությունից? Նրանք կարող է քեզ ճանաչեն:
-Ոչ Էլիզաբեթ, ես քեզ հետ ներս չեմ մտնի, ես դրսում կսպասեմ, պետք չէ քեզ մենակ թողնել, մի մոռացիր, որ Նատալյան քեզ է ման գալիս:
-Լավ Ջեկ ինչպես ցանկանում ես, դե հագիր նոր վերնաշապիկդ և տաբատդ, միայն թե արագ, ես սխալվում էի, մենք 5 րոպեյից արդեն պետք է հելնենք:
-Դու ել ես Էլիզաբեթի հետ գնում Ջեկ?-Կողքի սենյակից ներս է մտնում Սառան և հարցնում:
-Այո Սառա, ես չեմ կարող Էլիզաբեթին մենակ թողնել:
-Այդ դեպքում կարող է Մալիյան նրա հետ գնալ, պարտադիր չե որ հենց դու գնաս:
-Սառա Մալիյան աղջիկ է, իսկ ես տղա, դու հասկանում ես դրա տարբերությունը?-տոնը բարձրացնելով ասում է Ջեկը
-Ջեկ Սառան ճիշտ է ասում, պարտադիր չէ, որ հենց դու ինձ հետ գաս, ես կարող եմ մենակ էլ գնալ, Ձեզ բարի ժամանց, դուք շատ սիրուն զույգ եք: Էլիզաբեթը դա ասելով բացում է դուռը. Որպեսզի գնա: Բայց նրան հետևից Մալիյան է կանչում:
-Էլիզաբեթ հուզվեցիր, որ Ջեկը քեզ հետ չի գալու? Դու նույնիսկ մոռացար լաթերդ փոխել՝ դուրս գալուց առաջ-ժպիտը դեմքին ասում է Մալիյան
-Օ Մալիյա, դու ճիշտես, բայց այստեղ Ջեկը կապ չունի, ես հենց սկբից էլ որոշել էի, որ մենակ եմ գնալու, ուղղակի սա իմ բնավորություն է այդպես, ես միշտ խառնվում եմ իրար, երբ իմ ուղեղում տարբեր հարցեր են պտտվում:-Դեմքը կարմրելով ասում է Էլիզաբեթը, նորից հետ է գալիս հյուրանոցի իրենց սենյակը, փոխում է լաթերը՝ հագնելով սապոկ և նորից մոտենում է դռանը որպեսզի դուրս գնա:
-Էհեյ Էլիզաբեթ, սպասիր, ուր ես գնում? Դու դուրս ես գալիս առանց պայուսակի? Զարմանալի է, իսկ փողերը, մեքենայի բալանին երևի տաբատիդ գրպաններում ես դրե այո?-նորից ծիծաղելով ասում է Մալիյան
-Չէ իսկապես ես խառնվել եմ իրար... Էլիզաբեթը նորից հետ է գալիս սենյակ, վերցնում մեքենայի բալանին, քարտը և մի քանի մանրադրամ, նայում է իրեն հայելու մեջ և նորից գնում է դռան մոտ, որպեսզի դուրս գա:
-Էլիզաբեթ սպասիր...
-Այս անգամ ինչ եմ մոռացել Մալիյա?-համարյա թե գոռալով հարցնում է Էլիզաբեթը:
-Այս անգամ ինձ ես մոռացե, ինչ է դու ցանկանում ես մենակ գնալ?
-Դե եթե գալիս ես, 2 րոպե քեզ ժամանակ, ես երկար չեմ սպասելու:
Էլիզաբեթը Մալիայի հետ հեռանում է հյուրանոցից: Նրանք նստում են Էլիզաբեթի կարմիր ֆերարին: Էլիզաբեթը տեղից պոկում է մեքենան և նրանք սկսում են շարժվել այն ոտսիկանության բաժիններից մեկը, որը Էլիզաբեթը անցած անգամ էր այցելել:
Էլիզաբեթը դուրս է գալիս մեքենայից և խնդրում Մալիյաին սպասել մեքենայի մեջ:
Նա մտնում է ներս և նորից այցելում նույն քննիչին:
-Բարև Ձեզ:
-Օ Բարև Էլիզաբեթ, ես ուրախ եմ, որ քեզ տեսնում եմ, նստիր:
-Ինչ նորություններ ունեք մայրիկիցս?
-Մայրիկիդ վիճակը գնահատվում է բավարար, մենք ասել էինք Ձեզ, որ նրան կբերենք Նյու Յորք, բայց խնդիրը նրանում է կայանում, որ բժիշկները թույլ չեն տալիս նրան նստել ինքնաթիրռ, կամ ընդհանրապես հեռանալ հիվանդանոցից նույնիսկ 10 րոպեյով: Այնպես որ դու նրան կսպասես այնքան ժամանակ, երբ նա լավանա:
-Լավ, Շնորհակալություն: Իսկ Ձեզ ուրիշ մի բան կարող եմ հարցնել?
-Այո հարցրեք:
-Այն աղջիկը, որի վրա կրակեցին մի քանի անգամ, սև մազերով էր նա, անունը՝ Գաբրիլա:
-Այո ես հասկացա դուք ում հետ եք, ինչ է եղել?
-Ես ցանկանում եմ իմանալ նա մահացել է, այո?
-Ոչ նա չի մահացել, նա կոմայի մեջ պարկած է՝ Դօկեռ հիվանդանոցում, բայց նրա վիճակը իրականում շատ ծանր է, նա մահանալու վրա է:
-Ինձ կարող եք տալ այդ հիվանդանոցի հասցեն?
-Այո խնդիր չեմ տեսնում:
-Շնորհակալ եմ շատ...
Էլիզաբեթը ուրախ հեռանում է ոստիկանության բաժնից և նստում մեքենան:
-Մալիյա Գաբրիելան դեռ ողջ է...
-Ինչ?
Էլիզաբեթը ամեն ինչ պատմում է Մալիյաին, թե նրան ինչ ասաց քննիչը, բայց արդեն հիվանդանոց այցելելու համար ուշ է, նրանք որոշում են վաղը այցելել հիվանդանոց՝ Սառայի և Ջեկի հետ:
-Էլիզաբեթ ասա, որ դու սիրում ես Ջեկին-ժպիտով ասում է Մալիյան
-Չէ դու գժվել ես, նման բան չկա, ով է քեզ նման անհիմն բաներ ասել-ընկճվեով պատասխանում է Էլիզաբեթը
-Ոչ ոք, ես դա իմ սեփական աչքերով եմ տեսնում, թե դու և քույրս ինչպես եք նրան սիրում, բայց գիտես մի բան չեմ հասկանում, թե նա ձեզանից ում է սիրում-ծիծաղեով ասում է Մալիյան
-Մալիյա ես շատ լավ գիտեմ, որ Սառան և Ջեկը իրար սիրում են և, որ նրանք իրար հետ են, իսկ ես և Ջեկը ընդհանրապես կապ չունենք իրար հետ, հասկանում ես-խոսքը կոպտացնելով ասում է Էլիզաբեթը
Մալիյան ժպիտը դեմքին նայում է Էլիզաբեթին, իսկ հետո թեքում է դեմքը դեպի մեքենայի պատուհանին և նայում Երեկոյան Նյու Յորքին:
Նրանք արդեն հյուրանոցի մոտ են գտնվում:Մտնում են ներս, բարձրանում լիֆտով 7-րդ հարկ, ապա գնում իրենց սենյակ, 24-րդ համարի սենյակը և դռան զանգը սեխմում: Բայց դուռը ոչ ոք չի բացում: Էլիզաբեթը ստիպված բալանիով է դուռը բացում և ներս մտնելուց նրանք ապշում են: Ամբողջ տունը տակն ու վրա է արված, հյուրասենյակի կենտրոնում թափած են տարբեր տեսակի մթերքների մնացորդներ, շշեր և այլ զանազան բաներ: Էլիզաբեթը նայում ուշադիր բազմոցին, որտեղ Ջեկը պարկած է, իսկ Սառան նրա վրա: Նրանք երկուսով այնքան էին հոգնել որ երեկոյան՝ արդեն որոշել էին քնել: Էլիզաբեթը տեսնելով դա, նրա մարմինը սկսում է ամբողջովին դողալ: Նա վազում է դեպի իր սենյակ, փակում դուռը և արցունքներն աչքերին հետևելով՝ Սառային և Ջեկին, գիշերը դեռ չեկած՝ գիշերում:
YOU ARE READING
Քայլել դեպի երջանկություն
أدب الهواة******************* գիրքը բաղկացած է 3 գլխից, 75 մասից,,, ամեն գլխի մեջ կա 25 մաս...բարի ընթերցում...******************