Ցուրտ է, բայց միաժամանակ տաք, այնպիսի զգացողություն է, որ ես հիմա լողանում եմ... Ես ոտքերս չեմ զգում, ես չեմ քայլում, բայց իմ ոտքերը շարժվում են... Ես իմ դիմաց տեսնում եմ սև մազերով կապուտաչյա աղջկա, մի թե դա Գաբրիլան չէ? Մի թե դա ես եմ? Նա ուշադիր ինձ է նայում և գնալով ավելի է մոտենում ինձ, ես փորձում եմ փախչել, բայց իմ ոտքերը ինքնաբերաբար նրան են մոտենում, ես արդեն նրա մոտ եմ ... Նա իմ ձեռքը բռնում է և սկսում է ուժեղ սեխմել...
-Բաց թող ինձ ցավում է, ով ես դու, ինչու ես ինձ այդքան նման, ինչ ես ցանկանում ինձանից?
-Ես ոզում եմ, որ դու ապրես: Դու դեռ շատ բաներ ունես անելու, քո կարիքը շատ մարդիկ են զգում, նրանք քեզ են սպասում...
-Իսկ ինչ է, ես հիմա ինչ եմ անում, չեմ ապրում?ուր ես գնում ?հեյ սպասիր, ես որտեղ եմ?
Նա հեռանում է... Ես փորձում եմ գնալ նրա հետևից, բայց նորից իմ ոտքերը սկսում է ինձ չենթարկվել, ես չեմ զգում ոտքերս, չեմ շարժում... Բայց դրանք շարժվում են ինքնաբերաբար և գնում են դեպի ինչ-որ բաց մի դռան մոտ, որտեղ ամբողջովին սև է, ես այդտեղ լույս չեմ տեսնում, հենց հասնում եմ դռանը՝ լուսյերը սկսում են վառվել... Մտնում եմ ներս, կողքերս տեսնում եմ թանկարժեք և գեղեցիկ նկարներով պաստառներ և նարնջագույն պատեր, իսկ սենյակի մեջտեղը սեղան՝ աթոռներով շրջապատված... Ես տեսնում եմ մեջքով դեպի ինձ նստած մի տղու... Փորձում եմ մոտենալ նրան, որպեսզի իմանամ, թե ով է նա, բայց նորից ոտքերս սկսում են ինձ չենթարկվել, ես ուզում եմ շարժվել, բայց քարացած կանգնել եմ դռան մոտ և հանկարծ լսում եմ այդ տղու ձայնը...
-Ինչու ես եկել Գաբրիելա?
-Վոլֆ դա դու ես?
-Այո ես եմ Գաբրիլեա, հեռացիր այստեղից...
-Վոլֆ ինչ է պատահել, ես որտեղ եմ?
-Հեռացիր այստեղից ես քեզ ասում եմ, քանի ես չեմ հեռացրել քեզ այստեղից, գնա Ռովիին գաղութից ազատիր...
-Բայց, բայց Վոլֆ, ախր, ես քեզ հասկանում եմ, չէ կներես ինձ, այո ես որոշել եմ Ռովիին բանտից ազատել, ես չգիտեյի թե ինչ անել, ախր ես դեռ այն հույսին էի, որ քեզ հետ ամեն ինչ նորմալ է, ինձ թվում էր թե այդ տղան ինձ խափել էր, և կարծես թե դա ճիշտ է այդպես չէ? Դու ողջ ես Վոլֆ...
-Ես ողջ չեմ Գաբրիլա, բայց ոչ էլ մեռած... Ինչու համար ես դու ինձ ստում, չնայած ինչու չզարմանամ, դու սուտասան ես Գաբրիելա, դու ոչ ոքի ճիշտը չես պատմել իմ մասին, դու ոչ ոքի չես ասել, որ հիմա ես Չինաստանում եմ և իմ երիմաներներն են ցանկանում հեռացնել, իսկ եթե երկուսնել հեռացնեն ես կմահանամ... Բայց ասա, որ նրանք քեզ ասել են 2500 դոլարի դիմաց իմ 1 երիկամը չեն հեռացնի և ես ողջ, առողջ կվերադառնամ Նյու Յորք: Քեզ համար կարևորը միայն քո քմահաճույքներն են, երևի դու Ռովիի հետ քնելու համար ես հրաժարվել ինձանից... Գաբրիելա իսկ եթե հիմա դու նույնիսկ այդ 2500 դոլարը տաս, միևնույն է արդեն ուշ է, իմացիր, որ հենց դու ես ինձ սպանել, դու Գաբրիելա...
Ես ցանկանում եմ ինչ-որ բան ասել, բայց լեզվիցս բառեր չեն հնչում... Այդ վայրկյանին Վոլֆը հեռանում է և ես այդպես էլ չեմ տեսնում նրա դեմքը...
Իմ աչքերը փակվում են, բացում եմ աչքերս և տեսնում եմ Ռովիին ինչ-որ շան հետ խաղալիս: Ես ուրախանում եմ և արագ վազում եմ նրա մոտ, այս անգամ իմ ոտքերը ենթարկվում են ինձ, ես հասնում եմ նրա մոտ, մոտենում եմ որպեսզի գրկեմ, բայց Ռովին ինձ մի կողմ է նետում...
-Ինչ ես ուզում անխիղճ... Քո պատճառով եմ ես դատապարտված նստել այդ 4 պատի մեջ և իմ ամբողջ կյանքը այտեղ եմ անցկացնելու, երանի դու չլինեյիր իմ կյանքում., դու նույնիսկ ոչ մի քայլ չարեցիր ինձ ազատելու համար, թող գոնե հիմա հանգիստ մնամ, այս շունը քեզնից խելացի է...
-Ռովի, Ռովի ոչ դու չգիտես, ես գումար ունեմ, որպեսզի քեզ ազատեմ այդտեղից.- Իմ խոսքերը մինչև վերջ չեն ավարտվում... Ռովին անհետանում է... Ես սկսում եմ լացել, նրան կանչել: Ռովիի շունը մոտենում է դեպի ինձ, սկսում է մի քանի վայրկյան հաչել և նա նույնպես անհետանում է...
Աստված իմ, որտեղ եմ ես, ինչ է կատարվում... Ես բղավում եմ, գոռում, օգնություն եմ խնդրում, բայց ինձ ոչ ոք չի լսում... Ես ընկնում եմ.... Աչքերս բացում եմ ինչ-որ մահճակալի վրա պարկած, նայում եմ կողքերս և տեսնում շուրջ բոլորս սպիտակ և սև պատեր... Իսկ իմ դիմաց նստած է Մալյան...
-Մալիյա? Աստված իմ օգնիր ինձ...
-Օգնեմ քեզ Գաբրիելա? Ես հազիվ ազատվել եմ քեզանից, դու այնքան զզվելի աղջիկ ես... Դու միայն քո երջանկության մասին ես մտածում, դու շահամոլ և փչացած աղջիկ ես... Դու կարող ես միաժամանկ լինել 2 տղու հետ, Սկզբում Ռովին, իսկ երբ նա քո պատճառով ընկավ բանտ, հիմա էլ Թոմը, իսկ Թոմի կյանքը ինչպես ես ուզում փչացնել?...
-Չէ, չէ Մալիյա, ես Թոմի հետ ընդհանրապես կապ չունեմ,ես Ռովիին եմ սիրում.- Ու նորից նույնը, իմ խոսքը ավարտ չի ունենում, Մալիյան անհետանում է... Ես իսկապես չեմ հասկանում թե ինչ է կատարվում ինձ հետ, թե որտեղ եմ ես, երևի երազ եմ տեսնում ու վերջ և հիմա աչքերս կբացեմ... Ես փորձում եմ աչքերս բացել, ես գիտակցում եմ, որ հիմա ինչ-որ մի տեղ պարկած եմ, բայց աչքերս չեն բացվում... Մահճակալս վերածվում է նավակի., շուրջ բոլորս ջուր է և իմ նավակը լողում է ջրի վրա, բայց այնքան տարօրինակ է, ջուրը սև է... Նավակը լողալով ինձ հասցնում է նորից մի մութ սենյակ... Ես այդ մութ սենյակում տեսնում եմ երկու սիրահար զույգի՝ համբուրվելիս, ախր նրանք Սառան և Ջեկն են... Ես մոտենում եմ նրանց...
-Դու? Գնա այստեղից Գաբրիելա... իմ կյանքում հազիվ ամեն ինչ նորմալ է, ես ազատվել եմ այդ տերորիստներից, ովքեր քո պատճառով ինձ և քրոջս տառապանքների գիրկն էին նետել.... Ես երջանիկ եմ Ջեկի հետ... Գնա, խնդրում եմ գնա... Ես հավատում եմ Մալիյան, երևի դու Ջեկին կխլես ինձանից,,,, Գնաա-գոռում է Սառան և անհետանում...
-Ջեկ? Ինչ է կատարվում, միայն թե դու էլ մի սկսիր խնդրում եմ...
Ջեկը իր մուգ կապույտ աչքերով մի քանի վայրկյան ուշադիր ինձ է նայում իր լուրջ հայացքով և նորից անհետանում....
Ես հետ եմ դառնում դեպի իմ նավակի մոտ, բայց նավակիս մեջ նստած տեսնում եմ Թոմին...
-Թոմ, սպասիր ինձ էլ տար քեզ հետ-գոռում եմ նրա ետևից ես...
Թոմը թեքվում է դեպի իմ կողմ և գոռալով ասում...
-Ոչ, կներես Գաբրիելա, ես գնում եմ իմ երջանկությունը գտնել, ես քեզ հետ չեմ կարող երջանիկ լինել, դու միայն մարդկանց դժբախտություն ես պարգևում....
Ոչ, ես էլ չեմ կարող ես, բայց ինչու իմ աչքերից չեն թափվում արցունքեր, ինչու ես ներսից այդքան ցավ չեմ զգում... Ես ձեռքս տանում եմ դեպի սրտիս մոտ, բայց զգում եմ, որ իմ սիրտը բացակայում է իմ միջից... Ոչ... ես աչքերս փակում եմ և մտնում եմ դեպի սև տարօրինակ ծովի մեջ, երևի ծով է կամ լիճ, դա չգիտեմ, բայց շարժվում եմ աջաջ... Աստված իմ ես խորտակվում եմ, ես չեմ կարողանում լողանալ... Սև ջրի մեջ տեսնում եմ մի ձեռք, որը փորձում է օգնել ինձ, ես իմ ձեռքը մոտեցնում եմ նրա ձեռքին, նա հանում է ինձ սև ջրից և մի կերպ քարշ տալով ինձ հանում է ափ, որտեղ միայն երջանկություն է տիրում, հարուստ մարդիկ իրենց երեխաների հետ զվարճանում են... Մյուս կողմում երկու սիրահար զույգ համբուրվում են... Բոլորի, բոլորի դեմքին ժպիտ է... Ես փորձում եմ կանգնել և տեսնել, թե ով ինձ օգնեց, կանգնում եմ և տեսնում իմ դեմը Էլիզաբեթին, նա ժպիտով ինձ է նայում...
-Էլիզաբեթի, նորից դու, աստված իմ, միայն այս կյանքում քեզ կարող եմ շնորհակալություն հայտնել, արդեն քանի անգամ է դու ինձ օգնում ես...
-Այո Գաբրիելա ես քեզ միշտ օգնել եմ, բայց հիմա հասկացել եմ, որ ամեն ինչը իզուր եմ արել... Ես տեսնում եմ թե ինչպես է երկնքից անձրև գալիս, բոլորի ժպիտը վերածվում է լուրջ դեմքի և բոլորը սառը աչքերով նայում են ինձ... Էլիզաբեթի աչքերից սկսում է արցունքներ դուրս գալ...
-Տեսնում ես Գաբրիելա, տեսնում ես որ դու արժանի չես երջանիկ լինելու, ես իզուր եմ քեզ օգնում, դու քեզ հետ միասին ինձ դարձնում ես դժբախտ, գնա իմ կյանքից, ես էլ քեզ չեմ օգնելու, գնա....
Ոչ, ես էլ չեմ կարող, ինչ լավ է, որ սիրտս բացակայում է իմ մեջից, թե չէ սիրտս այս խոսքերին էլ չէր դիմանա, միանգամից կվերածվեր սառույցի... Ես սկսում եմ արագ վազել, ուղղակի վազել, չիմանալով թե ուր եմ գնում և իմ դեմն է կանգնում Գաբրիլեան... Այսինքն ես իմ դեմն եմ կանգնում... Սա սարսափելի է տեսնել քեզ իրականում, քո հայացքը, քո կերպարը առանց հայելու...
Նա մոտենում է ինձ, ավելի ճիշտ ես ինքս մոտենում եմ ինձ... նորից ձեռքս սեխմում եմ և հետ գնում...
-Ախ ցավում է, խնդրում եմ բաց թող ինձ, ես գիտեմ, որ դու երևի իմ հոգին ես և սիրտս դու ես գողացել, որպեսզի ես ոչինիչ չզգամ... Բաց թող ինձ, ես ուզում եմ գնալ իրական կյանք...
Նա սկսում է ժպտալ, աստված իմ ինչ նա, ես, ես հենց ես իմ երկրորդ ես-ը, ում ես մտածում եմ, որ իմ հոգին է՝ սկսում է ժպտալ և մոտենալով ինձ ասել....
-Ախ Գաբրիելա, ինձ իմ երևակայությունը միշտ սպանել է, Գաբրիելա իմ սիրտը ես չեմ գողացել... Իմ սիրտը այլևս չկա, դու հասկանում ես, ես ապրելու եմ առանց իմ սրտի, ուրիշի սրտով... Բայց ինչ էլ լինի ես պետք է ապրեմ... Գնա, զարդնիր, ես պետք է ապրեմ, ես պետք է իմ ընկերներին ապացուցեմ, որ ես վատը չեմ, որ ես նրանց վատը չեմ ցանկանում, ուղղակի ուժ գտիր քեզ մեջ և գնա իրական կյանք....
Իմ երկրորդ կեսը անհետանում է... Ես աչքերս փակում եմ իմ ամբողջ ուժով... Աչքերս բացում եմ և հասկանում, որ ես հիվանդանոցում եմ պարկած... Տարօրինակ տարբեր տեսակի սարքեր են իմ վրա... Ոզում եմ ձայն հանել, գոռալ, բայց իմ մոտ դա չի ստացվում...
Փորձում եմ շարժվել, բայց նորից չեմ կարողանում... Իմ դեմը երևում է օրացույց, օրացույցին նայում եմ, ամսաթիվը ինձ շփոթեցնում է... արդեն 2013 թվականն է? Այդտեղ գրված է 01.01.2013... Այդ րոպեյին իմ սենյակի դուռը բացվում է, ինձ մոտենում են բժշկի հետ Էլիզաբեթը և Ջեկը... Բայց աչքերս նորից սկսում են փակվել, ոչ խնդրում եմ, ոչ... Բայց աչքերս փակվում են.... Նրանք գալիս են ինձ մոտ, Էլիզաբեթը ճակատս համբուրում է նստում իմ կողքին Ջեկի հետ և նրանք իմ մասին են խոսում, թե արդյոք ես կապրեմ, նրանք բժշկից հարցնում են թե նա ինչքան ժամանակ դեռ կմնա կոմայի մեջ... Բժիշկն ասում է, թե նա դեռ հույս էլ չունի, որ ես կարդնանամ... Ես զգում եմ, թե Էլիզաբեթը ոնց է լացում, լսում եմ նրա լացի ձայնը...
Ախ... ես ցանկանում եմ արտահայտվել, աչքերս բացել, խոսել... Աստված իմ ուժ տուր ինձ, ախր նրանք պետք է իմանան, որ ես հիմա նրանց լսում եմ, որ ես հիմա նրանց հետ եմ... Իմ մեջ սկսում է աննկարագրելի ցավ առաջանալ... Չեմ ցանկանում ոչ ոքի այդ ցավը կյանքում, գոնե մեկ անգամ զգալ...
Դեկտեմբերի 26... Գիշեր...
-Ջեկ դու այստեղ ես?
-Այո, ես քեզ հետ եմ,Էլիզաբեթ քեզ լավ ես զգում?
-Ոչ այնքան Ջեկ, ինձ թվում է որ ես այրվում եմ...
-Երևի ջերմությունդ շատ է բարձրացել....
YOU ARE READING
Քայլել դեպի երջանկություն
Fanfic******************* գիրքը բաղկացած է 3 գլխից, 75 մասից,,, ամեն գլխի մեջ կա 25 մաս...բարի ընթերցում...******************