2012 թ.դեկտեմբերի 20... ջերմաստաճինը գնալով տաքանում է... -27 ից հասել է -10...
Նյու Յորքը պատրաստվում է Սուրբ Ծննդյան օրերին... Մարդիկ գնում են եղևնիներ, նվերներ՝ հյուր այցելելու համար... Սուպարմարկետներում հերթ է և խառը վիճակ... Հարմար ժամանակակ է Գաբրիելայի համար սուպերմարկետից մթերքներ գողանալու համար....
Նրանք 5 ով չնայած ապրում էին այսպիսի վատ պայմաններում, բայց նրանց համար Սուրբ Ծնունդը համարվում էր ամենալավ և ամենահետաքրքիր տոնը, և հենց այս օրերին նրանք պատրաստվում էին, դնում էին եղևնին, զարդարում խրճիթը, գողանում և գնում զանազան իրեր... Բայց այս տարի ամենևինել կարծես թե այդպես չէ, նրանք բոլորներ ընկել էին մեծ խնդիրների առջև...
-Ջուր եմ ուզում, ջուր... Աստված իմ ես որտեղ եմ, ես երազ եմ տեսնում? Ով կա այստեղ? Բաց թողեք ինձ այստեղից...
-Հանգստացիր աղջիկս, ես քեզ հետ եմ...
-Մամ, մամ աչքերիս չեմ հավատում դա դու ես, մամ ուզում եմ քեզ գրկեմ...
-Մոտեցիր իմ Գաբի, արի համբուրեմ, ինչպես ես քաղցրս...
-Մամ մենք հիմա որտեղ ենք? Ես ծարավ եմ ջուր կբերես ինձ?
-Ջուր? Վախենամ թե այստեղ ջուր չկա, բայց ես հեսա կկանչեմ նրանց, նրանք կտան...
-Ովքեր են նրանք... մամ?դու ում հետ ես?
-Ես գնացի սիրունս, սպասիր նրանք կբերեն...
-Զարդնիր Գաբրիելա, առ խմի այս ջուրը, երևի ծարավ կլինես-ասում է մի կին, որը կլինի մոտ 38 տարեկան...
-Դուք ով եք? Մայրս Ձեզ ասաց, որ ջուրը բերի?
-Մայրտ? Կներես սիրուն ջան, բայց երևի երազ ես տեսել, եթե ուզում ես ջուրը հետ կտանեմ:
-Չէ, Չէ տվեք, ես ծարավ եմ-Գաբրիելան հելնում է նստում է մահճակալին, խմում ջուրը այնուհետև բաժակով հարվածում է այդ կնոջը: Կինը ընկնում է գետնին գիտակցությունը կորցնելով: Գաբրիելան այդ կնոջ սպիտակ վերարկուի գրպանից հանում է բալանին, դուռը բացում և փորձում է փախչել...
-Աստված իմ ես որտեղ, որտեղ են ինձ քցել այդ աննորմալ ոստիկանները...
Գաբրելայի շուրջ բոլոր կողմերը սպիտակ պատեր են, սպիտակ նստարաններ, և ամեն նստարանի կողքին դռներ... Նա փորձում է բացել դռները, բայց դռները փակ են... Նա վազում է ուղիղ, և վերջապես հանդիպում է լիֆտին, սեղմում է կոճակը և սպասում.... Բայց լիֆտը արդեն 5 րոպե է չի հասնում... Գաբրիելան փորձում է մտածել թե ուրիշ ինչ կարող է անել և այդ պահին լիֆտը բացվում է, նա քայլում է դեպի լիֆտը, և լիֆտի միջից հելնում է մի տղամարդ...
-Ուրես գնում սիրունս, Դուբայ թե Մադագասկար... ասում է տղամարդը
-Երևի Դուբայ չղջիկ-պատասխանում է Գաբրիելան, և ամբողջ ձեռքի ուժով հարվածում է տղամարդու դեմքին, այնուհետև բրդում է նրան և արագ մտնում է լիֆտի մեջ սեղմելով 1 հարկը...
Հասնելով առաջին հարկ, նա հելնում է լիֆտի միջից և մի պահ շփոթվում, այդտեղ մարդիկ շատ են, սպիտակ հագուստով մարդիկ բռնել են նարկոմաններին, գողերին, հիվանդներին և ամբողջ ուժով սեխմելով նրանց ձեռքերը, ստիպում են նրանց գնալ իրենց հետ...
Գաբրիելան այդ ամենը տեսնում է պահարանի ետևում կանգնած... Մի քանի րոպե հետո տեսնում է այդ սպիտակ հագուստով աշխատողներից մեկին, մտնելով սենյակներից մեկը ՝առանց դուռը ետևից փակելու... Գաբրիելան հետևում է նրան, մտնում այդ սենյակը, տեսնում է կողքը սև հաստ մի սարք, վերցնում և հարվածում է այդ աշխատողին, որը ջահել աղջիկ էր, երևի մի 25 տարեկան... Հանում է այդ աղջկա վրից շորերը և հագնում... Ժպիտով դուրս է գալիս սենյակից, քայլում է դեպի ելքը, և այդ պահին նրան մոտենում է մի ծերուկ..
-Դուք բերեցիք հաբերը?
-Հաբերը? ԱԱ հաբերը, հաբերը հեսա կբերեն, ես խնդրեցի մեկ ուրիշին դա տալ Ձեզ...
-Բայց սպասեք, միթե այդ սենյակ կարող է ուրիշ մեկը մտնել:
-Իհարկե ոչ, ուղղակի հասկանում եք, հաբը լավ փաթեթավորված չէր, ես խնդրեցի ընկերուհուս նա տանի փաթեթավորի և կբերի, իսկ հիմա կներեք, ես պետք է հելնեմ...
Դա ասելով Գաբրիեալան արագ մոտենում է Ելքին և հեռանում այս շենքից...
Գաբրիելաին հելնում է դուրս, և չի կողմնորոշվում թե այդ պահին նա որտեղ է, բայց նա չի խառնվում իրար, դա նրա համար սովորական բան է, նրա հետ այդպիսի բաներ շատ են պատահել, նա կանգանցնում է տաքսի, խնդրում է նրան տանել Լուիս թաղամաս՝ մետրոյի մոտ... Վարորդը համաձայնվում է... 30 րոպե հետո նրանք տեղ են հասնում...
-Կներեք, ինչքան պետք է վճարեմ?
-5 դոլար գեղեցկուհի...
-Ախ 5 դոլար? Այդքան էժան? Գաբրիելան ձեռքը մոտեցնում է իր գրպանին հանում է մի թղտի կտոր և դա տալիս է վարորդին...
-Սա ինչ է?
-Սա թուղտ է, բացեք ... 5 դոլարը մեջն է ...
-Վարորդը բացում է թուղտը, և թղտի մեջից հելնում է կանաչ փոշի, վարորդը փորձում է բռնել Գաբրիելայի ձեռքը, բայց նրա աչքերը փակվում են և նա կորցնում է գիտակցությունը...
Գաբրիելան ժպիտով հելնում է տաքսու միջից ...
-Ախ այդ հաբերը տեսնես ինչ էր ուզում անել այդ ծերուկը-բարձր ծիծաղելով ասում է նա և վազում դեպի մետրոն...
Մոտենում է խրճիթին... Նա պատրաստվում է պատմել ամեն ինչ իր ընկերներին, թե ինչ է եղել նրա հետ այդ ամբողջ օրվա ընթացքում և թե ինչու իր հետ չի բերել մթերքը:
Բացելով դուռը նա անակնկալի է գալիս... Նա տեսնում է Վոլֆին՝ ծանր վիճակում պարկած մահճակալին, և թե ինչպես է թաց կտորը Ռովին ձեռքով սեխմել Վոլֆի ճակատին քնած վիճակում...Իսկ Մալիյան և Սառան այդտեղ չէին...
YOU ARE READING
Քայլել դեպի երջանկություն
Fanfiction******************* գիրքը բաղկացած է 3 գլխից, 75 մասից,,, ամեն գլխի մեջ կա 25 մաս...բարի ընթերցում...******************