Գլուխ 1Մաս 7

135 8 0
                                    

  Դեկտեմբերի 23-ն է... ջերմաստիճանը նորից ցրտել է Նյու Յորքում, հասնելով -4 ի, 2 օր է մնացել Սուրբ ծննդյանը... երեխաները օրերը հաշվում են հատ-հատ, և դա նրանց համար այնքան երկար էր թվում, իսկ հիմա նրանք չեն հավատում, որ ընդհամեը 2 օր է մնացել այս հեքիաթային տոնին...
-Գաբի դու այնքան գեղեցիկ ես, ուզում եմ քեզ համբուրել.
-Շտապում ես սիրելիս, գնամ սուրճ դնեմ գամ- պատասխանում է Գաբրիելան
Ռովին ծիծաղը հազիվ զսպելով ասում է.
-Գաբի, իսկ դու վստահ ես, որ այստեղ սուրճ կա?
-Ռովի, ոնց էի մոռացել, որ այս տանը բացի մահճակալից, սեղանից և պահարաններից ոչինիչ չկա...
-Դե արի մոտս սիրունս...
Գաբրիելան մոտենում է Ռովիին և սկսում համբուրել, Ռովին Գաբրիելաին գրկում է շրջում է մյուս կողմի վրա, սկսում է համբուրել վիզը, թևերը և գնալով իջնում էր ներքև...
-Մի րոպե Ռովի
-Ինչ պատահեց?
-Ոչինիչ, ուղղակի դու շատ զզվելին ես
-Ինչ?
-Դե ես արտաքնապես չեմ ասում, այլ ներքուստ-ծիծաղելով ասում է Գաբրիելան
-Եվ ինչն է իմ մեջ քեզ այդքան զզվելի թվում...
-Այն, որ մեր ընկերները, ամեն մեկը մի փորձանքի մեջ է, իսկ մենք այստեղ տաք տեղում պարկած զվարճանում ենք, մենք նույնիսկ մոռացել ենք, որ սա մեր տունը չէ, ամեն րոպեյին կարող է տան տերը այստեղ այցելի, իսկ այս անգամ մենքել մեր ընկերների նման կնկընենք ծուղակը...
-Հանգստացիր եղնիկս, ինձ չի թվում, որ կարող է հենց այս պահին տունը վաճառվի և տան տերը գա: Իսկ ինչ վերաբերվում է մեր ընկերներին, ես ասեցի չէ, որ մենք ամեն ինչ կանենք, մենք նրանց այդպես չենք թողնի, բայց մենքել մեր կյանքը պիտի ապրենք ի վերջո, ես սիրում եմ քեզ, ու սիրում եմ նաև նրանց 3-ին, դե իհարկե այդ սիրով չէ, որով քեզ եմ սիրում-խորամանկ ժպիտով ասում է Ռովին
-Ռովի, ախ դու իմ հիմարիկ, ես քեզ շատ եմ սիրում, շատ, արի այստեղ...
Ռովին նետվում է Գաբրիելայի վրա և սկսում նորից ու նորից համբուրել, իսկ Գաբրիելան ի պատասխան իրեն նրան համբուրում է....
Բայց նրանց կրքոտ համբույրները մի քանի րոպե հետո դադարում են ... Դռան ձայն է հնչում, և ինչ-որ մեկը խոսում է...
-Ով կա այստեղ? Ով է իմ տան դուռը բաց թողել,ես հեսա ոստիկանություն կկանչեմ...
Գաբրիելան և Ռովին արագ վեր են կենում մահճակալից և հագնվում: Ռովին գնում է զգուշորեն աստիճանների մոտ և նայում ներքև... ներքևում նա տեսնում է մի չաղ կնոջ, նիհար տղամարդու հետ... տղամարդը գնում է դեպի 1-ին հարկի մյուս սենյակները, իսկ կինը աստիճաններով բարձրանում է վերև: Ռովին զգուշորեն քայլում է հետ, գնում է Գաբրիելայի մոտ, ձեռքը բռնում և ասում է, որ նրանք պետք է թռնեն պատուհանից ներքև...
-դու գժվել ես աննորմալ? Մենք այս բարձրությունից եթե թռնենք, էլ դժվար ես քեզ այս 1 ամիսը կարանամ համբուրեմ
-հասկանում եմ եղնիկս, բայց մենք ուրիշ ելք չունենք... Ռովին դա ասելով, գրկում է Գաբրիելային, գնում դեպի պատուհանը և թռնում դեպի ներքև ՝Գաբրիելաին իր ձեռքերում պահած...
-ԱԱխխ.-. Գոռում է Գաբրիելան, չնայած նրան , որ նա գետնին չի ընկել, նա Ռովիի ձեռքերի վրա է...
-Սուս, , մեզ պետք է արագ այստեղից գնալ... Ոստիկանության մեքենաների ձայնն է լսվում...
-Դե հելի Ռովի, արագ մենք պետք է փախչենք
-Գաբի, չեմ կարողանում մեջքս ցավում է, դու փախիր, վազիր...
-Գժվել ես աննորմալ, ես քեզ մենակ չեմ թողնի...
Գաբրիելան վազում է դեպի դրսի դռան մոտ, դուռը փակում է, վերցնում է նրա կողքին հանդիպած իրը, որը թեյնիկ է մեծ և վազում է դեպի Ռովիին...
-Այ դու ավազակ աղջիկ, ուր ես փորձում փախչել, ոստիկաններն արդեն այստեղ են... Ասում է այդ չաղ կինը վազելով դեպի Գաբրիելան... Գաբին թեյինկը շպրտում է այդ կնոջ վրա և ի ուրախություն նրա, թեյնիկը կպնում է կնոջ դեմքին և կինը ընկնում է... նա վազում է տան մյուս կողմը, որտեղ պարկած է Ռովին, Ռովիի ձեռքերից բռնում է և նրան քաշելով փորձում է տանել դեպի պատը... Ռովին փորձում է վերկենալ իր տեղից, բայց չի ստացվում...
Նրանց մոտ այդ պահին մոտենում է ոստիկաններից մեկը.
-Չշարժվեք, կկրակեմ...  

Քայլել դեպի երջանկությունWhere stories live. Discover now