Դժվար օր էր դեկտեմբերի 23-ը Գաբրիելաի համար, այդ մեկ օրը կարծես թե նրա համար 1 տարի լիներ, այնքան իրադարձությունների միջով նա անցավ... Գաբրիելան հասկացավ, որ Վոլֆիի կյանքը արդեն կործանվել է, նա կամ մեկ երիկամով է ապրելու կամ չի ապրելու... Նա դեռ այն հույսին է, որ կարող է առանց գումարի օգնել Վոլֆիին, չնայած որ արդեն նրա միջից այդ հույսը մարում է... Նա նույն օրը կորցրեց Ռովիին և նույնիսկ չգիտի, թե քանի տարի հետո նրան կարող է տեսնել, չնայած Գաբրիելան հավատում է, որ իր տված գումարով Ռովիին կազատեն բանտից... Օրը արդեն ավարտվում էր, բայց Գաբրիելան չհամբերեց վաղվան և գնաց Մալիաին և Սառային փրկելու, լավ է որ դա հաջողվեց Գաբրիելաին, պատկերոցնում եք, եթե Գաբրիլեան չկարողանար օգնել նրանց, նրա վերջին ելքը արդեն ինքնասպանությունը կլիներ, չնայած նա երբեք դրա մասին չի մտածել և զզվում է այդ բառից... Գաբրիելան դեկտեմբերի 23-ին նույնիսկ չքնեց և դեկտեմբերի 24 ը դիմավորեց ընկերուհիներին փրկելով, իսկ հետո Թոմի, Ջեկի և ընկերուհիների հետ մեկնեցին Էլիզաբեթենց տուն... Էլիզաբեթը պարզվում է չէր գնացել Աֆրիկա՝ Սուրբ Ծնունդը այնտեղ նշելու, նա որոշել էր դեկտեմբերի 25 ը, Սուրբ Ծնունդը դիմավորել փարթի կազմակերպելով իր տանը, հրավիրելով իր քոլեջի ընկերներին, մտերիմներին և այլն...
Էլիզաբեթը շատ ուրախացավ Գաբրիելաին նորից տեսնելով, Գաբրիելաին և նրա ընկերներին հրավիրեց իրենց տուն... Նրանք ծանոթացան իրար հետ և Էլիզաբեթը բոլորին թողեց, որ այսօր գիշերեն իր տանը...
Դեկտեմբերի 24... արդեն ժամը 13.00 է... բոլորը քնել են բացի Էլիզաբեթից... Էլիզաբեթը ժամը 09.00 ից արթուն էր... Նրանց տուն այնքան ապրանք էին բերել փարթիի համար... Էլիզաբեթը մի կերպ ծերը ծերին հասցնելով տունը մաքրում, զարդարում է և ուժասպառ լինում, մոտենում է դռան զանգին և զանգը ուժեղ սեղմած պահում...
-Հեյ ալարկոտներ արդնացեք, ինձ պետք է Ձեր օգնությունը...
-Թոմ հելի, տան տիրուհին կարծես թե ջղայնացել է-ժպիտով ասում է Ջեկը
-Տան տիրուհուն ասա, որ ես ուզում եմ քնել... քնաթաթախ պատասխանում է Թոմը
-Թոմ ինձ թվում է դա դուր չի գա տան տիրուհուն.-բարձրաձայն ծիծաղելով ասում է Ջեկը
-Ջեկ ես լռիվ մոռացել էի, թե ով է տան տիրուհին, այո ամոթ է իսկապես, պետք է նրան օգնել...
Թոմը ելնում է մահճակալից, հագնում տան տիրուհու տված շորը և Ջեկի հետ գնում դեպի հյուրասենյակ, որտեղ աղջիկները ավելի շուտ էին գնացել...
-Ջենթելմեններ, այսօր դուք ևս մասնակցելու եք մեր փարթիին և մեզ պետք է Ձեր օգնությունը.- փոշու մեջ կորած ասում է Էլիզաբեթը
-Այո, Այո մենք Ձեզ կոգնենք, միայն թե մեզ սուրճ է հարկավոր, գլուխս պայթում է...
-Այդ հարցով կարող եք չանհանսգատանալ, սուրճը արդեն եփվում է-ժպիտով պատասխանում է Մալիյան...
Սուրճը խմելուց հետո բոլորը անցնում են գործի, սկսում են գեղեցիկ զարդարել տունը...Ստանում են պատվիրված ուտելիքները և խմիչքները փարթիի համար, սկսում են դասավորել տարբեր սեղանների վրա... Մտածում են տարբեր հետաքրքիր խաղերի մասին և անակնկալների մասին, թե ինչ անակնկալ անեն գիշերը 00.00-ին իրենց հյուրերին...
Արդեն մթնում է դրսում... Ամբողջ Նյու Յորքով Սանտա Կլաուսները եղնիկներով կարգի մեջ նստած զբոսնում են, նվերներ են բաժանում երեխաներին....
Ժամը 21.00 է... Կարծես թե մեր հերոսները վերջացրել են իրենց գործերը և սպասում են հյուրերին և Սուրբ Ծննդին....
Նրանք որոշում են խաղալ <<Պատիվտ պահիր>> խաղը մինչև հյուրերի ժամանելը...
Բոլորը հավաքվում են սեղանի շուրջ, Էլիզաբեթը բերում է թղթեր, գրում նրանց վրա իրենց անունները և բաժանում...
-Կներեք ինձ, ես ինձ վատ եմ զգում, ես գնամ միքիչ պարկեմ, խաղը առանց ինձ խաղացեք.-հոգնաց ձայնով ասում է Գաբրիելան և բարձրանում է վերև...
-Իսկ ես այս խաղը այդպես էլ չսովորեցի, ես գնամ Գաբրիելաի մոտ.-ասում է Մալիյան և գնում Գաբրիելաի սենյակ...
-Դե ինչ ուրեմն խաղը պետք է խաղանք 4-ովս, իհարկե այսպես ավելի հետաքրքիր է 2 տղա 2 աղջիկ-ժպիտով ասում է Էլիզաբեթը և բաժանում նրանց թղթերը...
Մալիյան մտնում է Գաբրիելաի սենյակ...
-Գաբրիելա ինչ է պատահել
-Ոչինիչ Մալիյա, ուղղակի ինձ վատ եմ զգում...
-Կներես Գաբի, բայց դու հիմա պետք է պատմես ողջ ճշմարտությունը Վոլֆիի և Ռովիի մասին.-Հրամայական տոնով ասում է Մալիյան
-Ողջ ճշմարտությունն ես ուզում իմանալ Մալի, ուրեմն լսիր, քո երազանքների տղան Ռովին բանտում է ընկել ինձ փրկելու ժամանակ, իսկ Վոլֆը, իսկ Վոլլֆը նա... Վոլֆը հիվանդացել է և նա այժմ Լոս Անջելեսում բուժվում է, մեզ օգնել է մի կին նրա բուժվելու հարցում...
-Ախ այդպես, իսկ ինչու էիր դու ինձ և Սառային խափել և ասել, որ նրանք երկուսով փախել են ոստիկաններից...
-Քանի որ չէի ուզում խանդի տեսարաններ սարքեյիր փողոցում, վերջացրու և հասկացիր, որ Ռովին միայն ինձ է սիրում, ինձ մոտ կա շատ մեծ գումար և ես այդ գումարը կտամ Ռովիին ազատելու համար...
Մալիյան մոտենում է Գաբրիելաին և ապտակում...
-Դու ընդհանրապես ինչ ես քեզնից ներկայցնում, դու շատ վատ աղջիկ ես, դու զզվելի ես... Իսկ դու գիտես որ ես քնել եմ Ռովիի հետ.- հիստերիակաբար արտահայտվում է Մալիյան
Գաբրիելան ժպիտով մոտենում է Մալիյաին և ասում...
-Մալիյա ես կպատկերացնեմ որ դու խփելու փոխարեն ինձ համբուրեիցիր... Բայց այս հեքիաթներտ քնելու մասին ավելի լավ է դարձնես իրակություն և Սանտա Կլաուիսից խնդրես, որ գոնե այս տարի դու քնես Ռովիի հետ, չնայած երեխաների և մեծահասակների բանտերը առանձին են լինում, առավելապես կանանց և տղամարդկանց գաղութները...
Գաբրիելան դա ասելով հելնում է սենյակից և իջնում ներքև...
-Դե ինչ ով պետք է համբուրի ում հիմա?-խորամանկ ժպիտով հարցնում է Գաբրիելան
-Ջեկը պետք է Էլիզաբեթի վիզից համբուրի 2 րոպե առանց հանգստանալու-ծիծաղելով ասում է Թոմը
-Դե ինչ, հետաքրքիր է, դուք պատրաստ եք?-ասում է Գաբրիելան
-Ես պատաստ եմ, դու պատրաստ ես գեղեցկուհի....հարցնում է Ջեկը
-Դե այո, միայն թե ուժեղ չհամբուրես, խնդրում եմ...
-Ուժեղ համբուրելը որն է.-սկսում է բարձրաձայն ծիծաղելով ասել Թոմը
-իսկ դա արդեն քո գործը չէ-Կարմրած պատասխանում է Էլիզաբեթը...
Մալիյան ևս իջնում է նրանց մոտ և նրանք բոլորով ականատես են լինում թե ինչպես է Ջեկը համբուրում Էլիզաբեթի վիզը և այդ րոպեյի դռան զանգ է լսվում...
Էլիզաբեթը մոտենում է դռան մոտ, դուռը բացում է և մոտ 100 հոգի երիտասարդ գոռում են բարձրաձայն, <<ՓԱՐԹԻ>>...
Էլիզաբեթը դուռը բաց է պահում և քաշվում մի կողմ, սկսում են բոլորը հերթով տուն այցելե և իրենց նվերները բաժանել Էլիզաբեթին....
Էլիզաբեթը մոտենում է դեպի տան մեջտեղը, որտեղ կանաչ սենյակն էին նրանք սարքել, վերցնում է բարձրախոսը և ասում...
-Հիմա ժամը արդեն 22.00 է, փարթին կսկսենք 22.30... Իմ սիրելի ընկերներ ուրախ եմ Ձեզ տեղեկացնելու, որ այսօր նոր ընկերներ այստեղ ձեռք կբերեք... Ես Ֆրանսիայից հրավիրել եմ իմ 5 ընկերներին, որոնց հետ ծանոթացել էի Փարիզում, այժմ նրանք այստեղ ենք... Այս Սուրբ Ծնունդը լինելու է ամենահետաքիքրը և հիշվողը, իսկ հիմա կարող ենք վայելել ուղղակի երաժշտություն, ովքեր ծխել են ուզում կարող են այստեղ հանգիստ ծխել- Էլիզաբեթը դա ասելով բարձրախոսը դնում է տեղը և գնում դեպի Գաբրիելաենց մոտ...
-Իսկ մոֆրի այստեղ կա Էլիզաբեթ-գոռում է տղանեից մեկը...
-Ինչ է դա ևս իմ պարտականության մեջ էր մտնում, եթե շատ եք ուզում գնացեք և Ձեզ համար մոֆրի ճարեք-Դա ասելով Էիզաբեթը մոտենում է Գաբրիելաենց մոտ և խնդրում բոլորին հետևել իրեն...
-Ես մոռացել էի Ձեզ տոնական զգեստների մասին ... Ես ինձ համար գնել եմ արդեն և հիմա կփոխվեմ, աղջիկներ Ձեզ կտամ իմ անցած տարվա զգեստերը, իսկ դուք տղաներ կհագնենք իմ հայրիկի կոստյումները, նա շատ մոդայիկ է և խնդրում եմ, բոլորին ասեք, որ դուք Փարիզից եք, ես ուզում եմ որ Ձեր մասին բոլորը լավ կարծիք ունենան... Դա ասելով Էլիզաբեթը հանում է պահարանից զգեստերը և նրանց խնդրում ընտրել զգեստները...
Ամեն մեկը ընտրում է իր զգեստը և հագնում...
-Թոմ, Ջեկ դուք ազատեք, կարող եք գնալ մյուս տղաների մոտ և մոֆրի օգտագործել կամ ծխել... Աղջիկներ իսկ դուք հետևեք ինձ, ես հեսա կկանչեմ իմ ընկերուհուն Կիրային և նա մեզ կգեղեցկացնի...
Թոմը և Ջեկը միանում են մյուսներին, ծանոթանում տղաների հետ, բայց ոչ ծխում են նրանցից շատերի նման, ոչ էլ օգտագործում մորֆի...
Ժամը արդեն 22.30 է... Փարթին սկսվում է... Երաժշտության ձենը հասնում է գագաթնակետին, սկսում է միանալ 2012 թվի ամենահիթային երգերը պարելու համար... Լույսներն անջատվում են, միանում են Պրոֆայրուս լույսերը տարբեր գույներով...
Բոլորը բացում են խմիչքներ, սկսում են խմել և նրանցից շատերը մտնում են երգի ռիթմի մեջ և պարում են... Երկրորդ հարկից իջնում է Էլիզաբեթը իր նոր ընկերներուհիների հետ, մեկը մյուսից ավելի գեղեցիկ...Գաբրիելան, Սառան և Մալիյան լրիվ փոխվել էին տոնական շորերով, նրանք կարծես թե ուրիշ մոլորակից լինեին, այնպիսի անթերի գեղեցկություն... Ով կմտածեր, որ նրանք հասարակ փողոցում բնակվող աղջիկներ են...
Բոլորի ուշադրությունը շեղվում է դեպի գեղեցկուհիների վրա... Մալիան առանձ ամաչելու մոտենում է բոլորի մոտ և սկսում է պարել... Սառան ամաչկոտ աղջիկ է, նա մոտենում է նստարաններից մեկին և նստում... Իսկ Գաբրիելան Էլիզաբեթի ձեռքը բռնած մոտենում է մյուս աղջիկներին և սկսում են զրուցել և պարել երաժշտության տակ...
-Թոմ նայիր ինչ գեղեցկուհի է Էլիզաբեթը, ախ ես նրան ուզում եմ... ես այսօր նրան պետք է պարի հրավիրեմ..-աչքը չթարթելով Էլիզաբեթից ասում է Ջեկը
-Այո նա գեղեցիկ է, բայց ինձ դուր է գալիս այն կարմիր շորով վայրի գեղեցկուհին, Գաբրիելան, նրա նմանը չկա և ես չեմ սպասի մինչև երաժշտության փոխվելը... Ես հենց հիմա նրան կմոտենամ և նրան կառաջարկեմ ինձ հետ խմել.- Դա ասելով Թոմը մոտենում է Գաբրիելային...
-Գաբրիելա դու շատ գեղեցիկ ես այս զգեստով-ժպիտով և կարմրելով ասում է Թոմը
-Օ Թոմ սա դու ես, քեզ չճանաչեցի, շնորհակալ եմ...
-խմենք?
-Այո, ինչու չէ....
-Ուշադրություն արդեն ժամը 23.30 է, 30 րոպե է մնացել Սուրբ Ծննդյանը... Մինչև Սուրբ ծնունդը սկսվելը առաջարկում եմ հիմա այս երաժշտության տակ տղաներ աղջիկներին պարի հրավիրեն և պարեն, իսկ հետո մենք կքվեարկենք և կիմանանք, թե ով է ամենագեղեցիկ զույգը- Դա ասելով Էլիզաբեթը բարձրախոսը դնում է տեղը և նրա մոտ միանգամից մոտենում են մի քանի տղա և պարի հրավիրում, Էլիզաբեթը չի կողմնորոշվում ում հետ պարի և ընտրում է նրանցից մեկին, ում հետ նա հիմա քոլեջում է սովորում...
Ջեկը բոլորին բրդելով գնում է դեպի Էլիզաբեթի մոտ, որպեսզի նա նույնպես նրան պարի հրավիրի և նրա դեմքի արտահայտությունը միանգամից փոխվում է, նա տեսնում է Էլիզաբեթին ուրիշի հետ պարելիս... Նայում է կողքը, տեսնում է Մալիյաին, նա պարում է ինչ-որ սևուկ, բոյով, հաղթանդամ տղու հետ... Նայում է մյուս կողքը և տեսնում է Սառային նստարանին նստած, նա նայում է մյուսներին և ժպտում իր գեղեցիկ ժպիտով...
Ջեկը մոտենում է Սառային...
-Կպարես ինձ հետ գեղեցկուհի
-Ահա.-ամաչելով պատասխանում է Սառան և մոտենում Ջեկին...
Բոլորը պարում և ուրախանում էին... Սառան Ջեկի հետ, Մալիյան այդ սևո տղու հետ, Էլիզաբեթի իր քոլեջի ընկերոջ, իսկ Գաբրիելան ՝ Թոմի հետ...
Պարելուց հետո սկսում են քվեարկել ամենագեղեցիկ զույգերի օգտին... Ամեն մեկը իր սմարթֆոնով իր ձայնը ուղարկում է Էլիզաբեթի համակարգչին... Էլիզաբեթը տեսնում է արդյունքները, գնում է դեպի բարձրախոսը, վերցնում այն և ասում...
-Դե ինչ ես արդեն գիտեմ, թե որ զույգն է հաղթել պարի մրցույթում... Բայց դա կասեմ մի քիչ ուշ, 00.05... Իսկ հիմա 1 րոպե է մնացել, Սուրբ Ծննդյանը... Դե սկսում ենք հետ հաշվարկ բոլորս միասին բարձր գոռալով....
10,9,8,7,6,5,4,3,2 և ....
1 ժամ առաջ...
-Նատալաիա, Միսթեր Փիթը մեզ երբ է հրաման տվել հարձակվել տան վրա?
-Ալեքս, 00.15 րոպեյին, ամեն ինչ պատրաստ է?
-Այո...
-Իսկ դու հիշում ես, որ Միսթեր Փիթի աղջիկը ոչ մի վնասվածք պետք է չունենա?
-Այո հիշում եմ...
-Դե մյուսներին էլ ասա, որպեսզի հիշեն...
YOU ARE READING
Քայլել դեպի երջանկություն
Фанфик******************* գիրքը բաղկացած է 3 գլխից, 75 մասից,,, ամեն գլխի մեջ կա 25 մաս...բարի ընթերցում...******************