Դեկտեմբերի 29, Նյու Յորք... Նյու Յորքում դեռ շարունակվում է տոնական տրամադրությունը: Դեռ Սուրբ Ծնունդը չավարտվաց, մի քանի օրից Նոր տարին է լինելու, մարդիկ հրաժեշտ են տալու 2012 թվականը և դիմավորելու են 2013-ը:
-Էլիզաբեթ արթնացիր, Էլիզաբեթ.-Էլիզաբեթին արթնացնում է Սառան
-Այո Սառա?-քնաթաթախ հարցնում է Էլիզաբեթը
-Դա ճիշտ է, որ Գաբրիելան չի մահացել?-ժպիտը դեմքին հարցնում է Սառան
-Այո Սառա ճիշտ է, չնայած նրան, որ հիմա նրա վիճակը շատ ծանր է, բայց նա ողջ է և կոմայի մեջ է, մենք այսօր կգնանք նրան այցելության, հիմա ժամը քանիսն է?
-Արդեն ինն է լինում, իսկ երբ երեկ եկար, ինչու ինձ և Ջեկին չարթնացրեցիր?-հարցնում է Սռաան
-Չէի ցանկանում Ձեզ խանգառել-դա ասելով Էլիզաբեթը վերկանում է տեղերից, հագնում է կողքին հանդիպած տաբատներից մեկը և Սառային խնդրում տալ նրան ինչ-որ վերնաշապիկ պահարանից:
Սառան մոտենում է պահարանին, բայց Էլիզաբեթը ինչ-որ բան է ասում.
-ՉԷ, կներես, ես ինքս կվերցնեմ, դու ավելի լավ է Մալիյաին և Ջեկին ասա, որ հագնվեն, քանի որ 20 րոպեյից մենք արդեն դուրս ենք գալու:
-Լավ ինչպես ցանկանում ես-ասում է Սառան և գնում Ջեկի մոտ:
Էլիզաբեթը մոտենում է պահարանին, վերցնում է վերնաշապիկը և հագնում, իսկ վերնաշապիկի տակ ինչ-որ փոքրիկ տետր է լինում, նա տետրը պահում է իր մահճակալի տակ:
Սառան, Ջեկը և Մալիյան սպասում են Էլիզբեթին, որ դուրս գան հյուրանոցից և գնան Գաբրիելայի մոտ: Էլիզաբեթը մոտենում է նրանց...
-Դե ինչ պատրաստ եք?-հարցնում է Էլիզաբեթը
-Այո, այո.-պատասխանում է Մալիյան:
Նրանք 4-ով դուրս են գալիս հյուրանոցից, նստում մեքենան և շարժվում դեպի <<Դոկեռ>> հիվանդանոց:
-Իսկ նրանք կթողնեն բոլորիս այցելել Գաբրիելային?-հարցնում է Սառան
-Այս հարցին դժվար է պատասխանել, մենք ստիպված կլինենք գումարի միջոցով մտնել հիվանդանոց, թեկուզ սա սխալ քայլ է, բայց մեզ էլ է հասկանալ պետք-ասում է Էլիզաբեթը
-Չեմ սիրել երբեք կյանքում գումարով՝ առաջ քայլողներին, իսկ հիմա ես նույնպես ստիպված են այդ քայլին համագործակցել:-ասում է Ջեկը
-Գիտես Ջեկ, ես էլ դա այդքան չեմ սիրում, բայց եթե ունես գումար և եթե այդ քայլով ցանկանում ես քեզ համար լավ բան անել, , չեմ հասկանում դրա վատը որն է?
-Էլիզաբեթ դուք հարուստներդ միշտ այդպես եք մտածում, բայց հասկացիր քեզ համար լավ բան անելով մեկ ուրիշին վատություն ես անում-ասում է Ջեկը և դեմքը դեպի մեքեյի պատուհանին շրջելով՝ նայում է առավոտյան Նյու Յորքին:
-Իսկ ում է այդ քայլով նա վատություն անելու-հարցնում է Մալիյան
-Հիվանդանոցի մյուս այցելուներին, ովքեր ստիպված կլինեն մեր պատճառով չայցելել իրենց բարեկամներին-դեմքը հետ տանելով դեպի Մալիայի վրա՝ ասում է Ջեկը
-Ջեկ չգիտեմ դու հիմա ճիշտ ես թե սխալ, բայց ինձ, հետաքրքրում է միայն Գաբրիելան և մենք բոլորով պետք է նրան տեսնենք-ասում է Սառան...
Նրանք հասնում են <<Դոկեռ>> հիվանդոց: Մեքենայից իջնում են, և մտնում հիվանդանոց:
-Բարև Ձեզ ինչով կարող եմ Ձեզ օգնել-հարցնում է հերթապահ բժշկուհին
-Մեզ պետք է այցելել Գաբրիլա անունով աղջկա մոտ, նա այժմ կոմայի մեջ է-ասում է Էլիզաբեթը
-Իսկ դուք նրա ինչնեք-հարցնում է աշխատողը
-Մենք նրա մտերիմ ընկերն ենք-պատասխանում է Էլիզաբեթը
-Մենք միայն նրա հարազատներին ենք թողնում այցելել նրան, մենք նրանից չենք կարող ճշտել դուք նրա ընկերներն ենք թե ոչ, կամ էլ ոստիկանի թուլատրությամբ կարող եք նրան այցելել:
-Իսկ գումարի միջոցով կարող եք մեզ բոլորիս թողնել նրա մոտ ընդամենը 1 ժամով, խնդրում ենք Ձեզ-անհանգստացած ասում է Էլիզաբեթը
-Իհարկե Ոչ, ինձ թվում է արդեն Ձեր գնալու ժամանկն է-ասում է բժշկուհին
-Խոսքը շատ մեծ գումարի մասին է-համառորեն ասում է Էլիզաբեթը
-Ինչքան?-հարցնում է Բժշկուհին
-Դե 500 դոլար... լավ է?-հարցնում է Էլիզաբեթը
-Դուք երկարացնում եք, եթե չգնաք կզանգահարեմ ոստիկանություն-պատասխանում է բժշկուհին...
-Էլիզաբեթ ինձ թվում է, որ մեր գնալու ժամանակն է-ասում է Ջեկը՝ Էլիզաբեթի թևը բռնելով և դեպի դուրս տանելով:
Էլիզաբեթը իր ձեռքը պոկում է և Ջեկին մի կողմ հրելով սկսում է բղավելով խոսել:
-Ջեկ չփորձվես քո կեղտոտ ձեռքերով ևս մեկ անգամ դեպի ինձ բերել, դու կարող ես գնալ, քո Սառայի հետ-ասում է Էլիզաբեթը և նորից գնում բժշկուհու մոտ:
-Աղջիկ ջան ես արդեն կզանգահարեմ ոստիկանություն-ասում է բժշկուհին
-իսկ եթե ես Ձեզ 2000 դոլար վճարեմ?-աչքերն արդեն արցունքոտ ասում է Էլիզաբեթը
-Եթե հենց հիմա տաս 2000 դոլարդ, ապա այո կթղնեմ-ասում է բժշկուհին
Էլիզաբեը իր գրպանից հանում է հին քարտերից մեկը, և տալիս է բժշկուհուն.
-Այստեղ նույնիսկ 2000 դոլարից միքիչ ավել է-ասում է Էլիզաբեթը
Բժշկուհին վերցնում է քարտը, ստուգում է և համուզվում որ քարտի մեջ 2240 դոլար է:
-Տասը րոպե սպասեք, մինչև նրա մոտից հեռանա նրա մյուս ընկերը-ասում է բժշկուհին
-Մյուս ընկերը, ով է նա?-հարցնում է Սառան
-Չգիտեմ, նա ոստիկանության հետ եկավ և արդեն 10 րոպե է ինչ այնտեղ է-պատասխանում է բժշկուհին:
-Սառա և Ջեկ, դուք իմ և Մալիայի հետ գալու եք?-հարցնում է Էլիզաբեթը
-Էլիզաբեթ,չնայած որ դու ինձ խորը վիրավորեցիր, բայց հանուն Գաբրիելայի՝ այո:-պատասխանում է Սառան և մոտենում է Ջեկին, խնդրելով, որ իրենց հետ մնա:
-Լավ իսկ դուք գիտեք, թե ով կարող է լինել Գաբրիելիայի մոտ?-հարցնում է Էլիզաբեթը
-Ես մտածում եմ երևի Թոմը կլինի-ասում է Մալիյան
-Բայց Թոմը հիմա Նատալիայի մոտ է-ասում է Ջեկը
-Ջեկ ինձ թվում է, որ ես քո ընկերոջը քեզանից լավ եմ ճանաչում, ախր նա ամեն ինչից շատ հեշտ է ելք գտնում,հիմա նա լավ սրամտելով ոստիկաններին է երևի հանձնվել և հանուն Գաբրիելայի նրանց օգնությամբ նրան այցելել:
-Մալիա իսկ դու լավ ես տրամաբանում-ժպիտով ասում է Էլիզաբեթը
-Օ թանկագինս, շնորհակալ եմ-նույն ժպիտով պատասխանում է Մալիյան...
10 րոպեն արդեն անցնում է...
Մոտենում է նրանց բժշկուհին և ասում, որ արդեն կարող են գնալ:
Նրանք մոտենում են լիֆտին, սեխմում կոճակը և սպասում: Երբ լիֆտը բացվում է Սառան և Մալիյան քարացած կանգնած են մնում՝ նայելով ոստիկաններին և նրանց բանտարկյալին:
-Սառա, Մալիյա-դեմքին ժպիտ հայտնվելով արտահայտվում է բանտարկյալը...
YOU ARE READING
Քայլել դեպի երջանկություն
Фанфик******************* գիրքը բաղկացած է 3 գլխից, 75 մասից,,, ամեն գլխի մեջ կա 25 մաս...բարի ընթերցում...******************